Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կայուն բարեփոխումներին ընդառաջ
Նորություններ

Կայուն բարեփոխումներին ընդառաջ

Հունվարի 27-ին ԵՀՀ-ի գրասենյակում տեղի ունեցավ Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում եռամյա ծրագրի փակման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխեմերսը, ՄԻՊ աշխատակազմից Նինա Փիրումյանը, կրոնական համայնքների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` այդ թվում նաև Բահայի համայնքի ներկայացուցիչները, լրագրողներ, հետազոտողներ և  հետաքրքրված այլ անձինք։ Ներկայացվեցին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները՝ նվաճումներն ու մարտահրավերները։ Հատուկ ուշադրության արժանացավ www.kronadaran.am կայքը, որը տարբեր կրոնների մասին ռեսուրսներ է տրամադրում թեմայով հետաքրքրված հանրության համար:


Միջոցառումները կրում են շարունակական բնույթ և նվիրված են Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:

 

Բահայի համայնքը այս կազմակերպության հետ համագործակցում է 2017 թ-ից սկսած: Համընդհանուր ջանքերի և կառավարության հետ համագործակցության շնորհիվ փոփոխություններ են կատարվել մի շարք կարևոր ոլորտներում: Կրթական համակարգում շտկումներ են մտցվել  Հայոց եկեղեցու պատմություն առարկայի մեջ: Ոստիկանության մասին ՀՀ օրենքի այն կետը, որտեղ նշվում է, որ կրոնական  կազմակերպության անդամները չպետք է ծառայեն զինված  ուժերում, համարվել է հակասահմանադրական: Կազմակերպվում է նաև ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն ՀՀ-ում բնակվող կրոնական և ազգային փոքրամասնություննների կյանքի և գործունեության մասին պատմող լավագույն նյութի համար:

 

Կազմակերպությունը մշակել է նաև խտրականության և կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենքի նախագծեր:


Հուսանք, որ այս նախաձեռնությունը միակը չի լինի իր տեսակի մեջ և մոտ ապագայում կունենանք մի քանի կազմակերպություններ ևս, որոնց կատարած բարեփոխումների շնորհիվ մեր երկրում  կավելանան մարդկանց և կրոնների միասնության ու հավասարության ջատագովները:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ