Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բահայի համայնքը` լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությանը
Նորություններ

Բահայի համայնքը` լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությանը

2025 թ․ ապրիլի 3-ին, բահայի համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած Եվրասիա հիմնադրամի ամենամյա լրագրողական ութերորդ մրցույթի մրցանակաբաշխությանը։ Հայաստանում կրոնի և համոզմունքի, ազգային ինքնության և խաղաղ համակեցության թեմաները լուսաբանող լրագրողները հավաքվել էին մեկ տանիքի տակ։ Լրագրողական ամենամյա այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է արդեն ութերորդ անգամ և նպատակ ունի խրախուսելու Հայաստանում կրոնական հանդուրժողականության եւ խաղաղ համակեցության վերաբերյալ հավասարակշռված ու նրբանկատ լրագրողական լուսաբանումը։ Մրցանակաբաշխությանը ներկա էին տարբեր կրոնական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների համայնքների, միջազգային կազմակերպությունների և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, դեսպաններ։ 

 

Տարիների ընթացքում ԵՀՀ-ն պարգեւատրել է բազմաթիվ լրագրողների, մրցանակների են արժանացել հեռուստատեսային հաղորդումներ եւ հրապարակումներ, որոնք կարեւոր նշանակություն են ունեցել այս թեմաների շուրջ հասարակության կարծիքի ձեւավորման հարցում:

 

Այս տարի ևս ավելի քան 40 նյութերից ընտրող հանձնաժողովն առանձնացրել է մի շարք նյութեր, որոնց հեղինակները պարգևատրվեցին դրամական և խրախուսական մրցանակներով։ Այսպես, Շուշանե Սաքունցն իր «Եզդիական համայնքը և ՏԻՄ-երում նրանց մասնակցության մարտահրավերները» տեսանյութի համար արժանացավ առաջին մրցանակի։ Մրցանակը հանձնեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ