Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

 Նոր գրքերի թարգմանություն 
Նորություններ

 Նոր գրքերի թարգմանություն 

Այս տարի բահայիների համայնքի ջանքերով թարգմանվել է երեք նոր գիրք՝ Աբդուլ-Բահայի «Որոշ հարցերի պատասխաններ» և «Աստվածային քաղաքակրթության գաղտնիքը» գրքերը և Բահաուլլայի «Հատիկներ» աշխատությունը: 

 

«Որոշ հարցերի պատասխաններ» գիրքն ընդգրկում է տարբեր թեմաներին վերաբերվող հարցեր: Առաջ են քաշվում այնպիսի թեմաներ, որպիսիք են մարդկային էվոլյուցիայի ժամանակ մարգարեների ազդեցությունը, քրիստոնեության որոշ ասպեկտները, Աստծո Հայտնիչների և նրանց դիրքի, մարդու ծագման ու հնարավորությունների որոշ հարցեր, որոնց հեղինակը տալիս է հակիրճ ու դիպուկ պատասխաններ:

 

«Աստվածային քաղաքակրթության գաղտնիքը» գիրքը եզակի է նրանով, որ այն միակ մեծ գրական գործն է, որը գրել է Աբդուլ-Բահան՝ դեռևս Բահաուլլայի կյանքի ընթացքում՝ 1875 թ-ին: Այն նախատեսված է հիմնականում ոչ բահայինների համար և ուղղված է Պարսկաստանի ժողովրդին: Ընթերցողն անկասկած կնկատի, որ գրքում Ղուրանից մեջբերումներ կան, ինչը օգնում է, որ եվրոպական ժողովուրդները ավելի խորը հասկանան արևելյան ժողովուրդների օրենքներն ու բարքերը:

 

«Հատիկներ» աշխատությունն իրենից ներկայացնում է հատվածներ Բահաուլլայի տարբեր գրվածքներից, որը հավաքել և անգլերեն է թարգամնել Բահայի հավատքի Պահապան Շողի Էֆֆենդին, իսկ այս տարի բահայի Հայաստանի համայնքն այն թարգմանել է հայերեն: Բահաուլլայի գրվածքների այս հատիկները մեզ տալիս են Նրա ուսմունքը հասկանալու բանալի, ըստ որի՝  «Բոլոր կրոնները դիտարկվում են որպես մեկ հավատքի հավիտենական և շարունակական էվոլյուցիայի հաջորդական  փուլեր՝ Աստվածային և չբաժանվող, և բահայինները այդ գործընթացի փուլերից մեկն են»:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ