Ձգտում եմ բարձունքին հասնել,
Իմ ծուլությունն հաղթահարել,
Գիտեմ կօգնի ճանապարհս
Ամեն օր լավ մի բան գտնել:
Եթե տեսնեմ սխալը քո
Եթե նորից դու սայթաքես,
Ընկերներիս ես չեմ պատմի
Քեզ այդ մասին չեմ հիշեցնի:
կրկներգ
Տեսնեմ բարին քո մեջ
Փնտրեմ բարին քո մեջ,
Գիտեմ ուզում ես դու
Բարի գործեր անել կյանքում:
Աստված փնտրում է միշտ
Բարին ու լավը մեր մեջ
Եթե տեսնեմ թերին ես
Փորձեմ ներել թերին ես
Ինչպես նա է ներում ինձ ամեն օր:
Շատ իմաստուն Աբդուլ-Բահան
Հոգին տեսնում էր աչքերում,
Օգնում էր միշտ նա խեղճերին
Եվ բարձրացնում ընկածներին:
Եթե տեսնեմ թերություններ,
Չեմ բղավի դրա մասին,
Ես չեմ խոսի դրանց մասին ,
Չեմ հիշեցնի ես այդ մասին:
Կրկներգ
Աստված փնտրում է միշտ
Բարին ու լավը մեր մեջ,
Եթե տեսնեմ բարին ես,
Կուսուցանեմ բարին ես,
Ինչպես Տերն է անում դա ամեն օր: