Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ի՞նչ է սպասվում կյանքից հետո
Հոդվածներ

Ի՞նչ է սպասվում կյանքից հետո

Որպես մարդկային էակներ արդյոք մենք հասկանում ենք, թե ովքեր ենք՝ քիմիական պրոցեսների խառնու՞րդ, բանականությամբ օժտված կենդանիներ, թե՞ տիեզերական ոգու մարմնացում։ 


Մարդու ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ, սակայն  ոչ մեկը հստակ պատասխաններ չի տալիս և յուրաքանչյուր ոք փորձում է կատարել իր սեփական հետազոտությունը: Ըստ բահայի ուսմունքների մարմնի մահից հետո հոգու զարգացումը շարունակվում է, և այնտեղ մենք կարողանում ենք հասկանալ այն, ինչը հիմա անհնարին է թվում։ Բահաուլլան (ով ըստ բահայիների Աստծո կողմից ոգեշնչում է ստացել կրթել մարդկանց և մարդկությանը միասնության բերել) սովորեցնում է, որ հաջորդ կյանքում մենք ավելի խորը պատկերացում կկազմենք այն մասին, թե ով ենք մենք եղել այս կյանքում։ Նա գրել է.


Ո՜Վ, ԱՇԽԱՐՀԻԿ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐԴԻ: Հաճելի է գոյության կացարանը, եթե դու հասնես դրան, հրաշալի է հավերժության արքայությունը, եթե դու վեր բարձրանաս այս մահկանացու աշխարհից, քաղցր է սուրբ արբեցումը, եթե դու երկնային Պատանու ձեռքերից խմես գաղտնիքների գավաթը: Եթե հասնես այս վիճակին, կխուսափես կործանումից ու մահից, դժվարություններից ու մեղքից:


Բահաուլլայի որդի Աբդուլ-Բահան գրել է. 


Երբ մարդկային հոգին լքում է այս անցողիկ փոշու կույտը և բարձրանում է Աստծո աշխարհ, այդ ժամանակ քողերն անհետանում են և իրականություններն ի հայտ են գալիս և ամբողջ մինչ այժմ անհայտն ակնհայտ է դառնում և նվիրական ճշմարտությունները հասկանալի են դառնում:


Աբդուլ-Բահայի այս խոսքերը ավելի երկար հատվածից են վերցված, որտեղ ավելի պատկերավոր է ներկայացված այս հիմնավոր գաղափարը՝ համեմատելով մարդու հոգին ծաղկի բողբոջի, գրքի և նորածին երեխայի հետ։


Բույրը խնամքով խառնվում և միաձուլվում է բողբոջի հետ, և հենց բողբոջը բացվում է, նրա քաղցր բույրը տարածվում է ամբողջ աշխարհով:


Ծաղկի բողբոջն այնքան անուշահոտ չէ, որքան լիովին ծաղկած ծաղիկը։ Բայց բոլոր քիմիական միացությունները, որոնք ծաղկին տալիս են անուշ հոտ, կան բողբոջի մեջ: Երբ այն ծաղկում է, այն մտնում է իր գոյության նոր փուլ: Աբդուլ-Բահայի կարծիքով, սա այն է, ինչ պատահում է հոգու հետ մահվան պահին։ Այն նոր հնարավորություններ է բացահայտում, որոնք թաքնված էին այս աշխարհում։

Խոտը զերծ չէ իր պտուղներից, չնայած դա այդպես է թվում, քանի որ Աստծո այս պարտեզում յուրաքանչյուր բույս իր ազդեցությունն է թողնում և ունի իր առանձնահատկությունները, և յուրաքանչյուր բույս կարելի է համեմատել անգամ ծիծաղող, հարյուրաթերթ վարդի հետ, որը վայելում է իր բուրավետությունը: Վստահ եղեք դրանում:

Կարող է թվալ, որ ոչ բոլոր ծաղիկներն ունեն այդպիսի ուժեղ բույր, Աբդուլ-Բահան հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուրիս ներսում ինչ-որ առանձնահատուկ բան կա։


Չնայած գրքի էջերն անտեղյակ են իրենց վրա գրված բառերից և դրանց իմաստներից, այնուամենայնիվ, ընկերները հարգանքով փոխանցում են դրանց ձեռքից ձեռք ՝ այդ բառերի շնորհիվ։ Ավելին, այդ կապը մաքրագույն շնորհ է։


Բառերն ու դրանց իմաստը գոյության մի մակարդակում են, որն անհասանելի է այն թղթին, որի վրա դրանք տպված են։ Գիրքը երբեք չի կարող հասկանալ իր էջերում տպված բանաստեղծությունը: Բայց և այնպես նա ստանում է հոգատարություն և քնքշանք՝ իր մեջ գրվածի շնորհիվ։ Աբդուլ-Բահայի այս փոխաբերությունը ստիպում է մեզ մտածել. «Ի՞նչ է գրված մեզ վրա, որը կարող են կարդալ միայն Աստված և մահացածների հոգիները»։


Մտորեք, թե ինչպես է կենդանի արարածը սաղմի աշխարհում եղել խուլ, համր ու կույր, ինչպես նա ընդհանրապես զրկված է եղել ցանկացած զգացմունքներից: Բայց մի անգամ այդ խավարի աշխարհից նա եկավ լույսի այս աշխարհ, նրա աչքերը տեսան, նրա ականջները լսեցին, նրա լեզուն խոսեց: Նույն կերպ, երբ նա շտապի այս մահկանացու վայրից Աստծո Թագավորություն, այդ ժամանակ այն կծնվի ոգու մեջ, այդ ժամանակ նրա ընկալման աչքը կբացվի, նրա հոգու ականջը կլսի և բոլոր ճշմարտությունները, որոնց մասին նա նախկինում չէր իմացել, կդառնան պարզ ու հստակ:


Երբ երեխան ծնվում  է և սկսում է հասունանալ, ներարգանդային կյանքն  այնքան փոքր և նեղ է թվում: Ակնհայտ է, որ երբ մենք ետ նայենք այս աշխարհի կյանքին, կտեսնենք, որ այն մի ավելի մեծ բանի համեստ նախերգ է և նախապատրաստման ժամանակ, որի ընթացքում զարգանում են նոր ուժեր և հմտություններ՝ հետագա օգտագործման համար:


Ես չգիտեմ, թե ինչ է ընկած այս հսկայական բաժանման ետևում, բայց ինչպես բույրը բողբոջի, պոեզիան էջի համար կամ աշխարհն իր ընդարձակությամբ՝ մոր արգանդի համար, կա մի ավելի մեծ բան մեր և այս կյանքից դուրս մեր ճամփորդության մասին, քան մենք կարող ենք երբևիցե իմանալ կամ տեղավորել մեր հույսով լի սրտերում:


 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ