Մարդկանց դուր է գալիս տիեզերքի անսահմանությունը ուսումնասիրելու և այլ մոլորակներում կյանքի գոյության ապացույցներ գտնելու գաղափարը: Իսկ ի՞նչ գիտենք մենք իրականում դրա մասին:
Մինչ օրս ՆԱՍԱ- ն հայտնաբերել է ավելի քան 3700 էկզոմոլորակ, որոնց վրա կարող է լինել կյանքն այն տեսքով, ինչպիսին մենք այն գիտենք, և 2700 մոլորակային համակարգեր: Այս աշխարհների մեծ մասի որոնումները դեռևս շարունակվում են, քանի որ գյություն ունեն առնվազն հարյուր միլիարդ գալակտիկաներ և յուրաքանչյուր գալակտիկա լի է աստղերով: Հաշվարկեք ինքներդ:
Մինչ այժմ, Երկիրը մեզ հայտնի միակ մոլորակն է, որի վրա գոյություն ունի կյանք,բայց վերջերս աստղագիտությունը բեկում ունեցավ, երբ Մարսի մակերեսին հայտնաբերվեցին հնագույն օրգանական նյութեր: Կարմիր մոլորակի գտածոները, անշուշտ, Երկրի սահմաններից դուրս են մղում մեր կյանքի որոնումները, քանի որ Մարսն ընդամենը մեկ մոլորակ է այս հսկայական տիեզերքում: Այնպես որ գլխավոր հարցը դեռևս մնում է: Կա՞ն արդյոք այնտեղ մարդիկ: Արդյո՞ք այս անսահման տիեզերքը ունի վերջ: Սա դատարկ ֆանտազիա չէ: Ամերիկացի նշանավոր աստղագետ Կառլ Սագանը մի անգամ ասել է. «Տիեզերքի ուսումնասիրությունը» ուղղակիորեն հանգեցնում է կրոնական և փիլիսոփայական հարցերին: Բահայի ուսմունքներում ասվում է.
Դարձեք Աստծո ձեռքի աշխատանքի հրաշալի վկայությունների ականատեսը և խորհեք դրա չափերի և բնույթի մասին: Բահաուլլա:
Բահայիները հասկանում են, որ տիեզերքը լի է առեղծվածներով և հարցերով, որոնց մենք չենք պատասխանել: Որքան շատ ենք ուսումնասիրում, այնքան ավելի ենք զարմանում: Բահայի ուսմունքներն ասում են, որ այս անսահման տիեզերքը ոչ թե որոշակի տարիքի է, այլ շատ, շատ հին է: Մարգարե և Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան գրել է.
Գիտնականները, ովքեր հաստատել են, որ այս Երկրի վրա կյանքը մի քանի հազար տարեկան է, իրենց դիտարկումների երկար ժամանակահատվածի ընթացքում չեն կարողացել հաշվել այլ մոլորակների ո՛չ քանակը, ո՛չ տարիքը: Ավելին, հաշվի առեք այս մարդկանց առաջ քաշած տեսություններից բխող բազմաթիվ տարաձայնությունները: Իմացեք, որ յուրաքանչյուր հաստատուն աստղ ունի իր մոլորակները, և յուրաքանչյուր մոլորակ ունի իր արարածները, որոնց թիվը ոչ ոք չի կարող հաշվել: