Երբևէ մտածե՞լ եք, արդյոք ունեք իսկական ընկերներ: Նկատե՞լ եք, թե ընկերների հետ հարաբերությունները որքանով են ազդում ձեր ինքնազգացողության և այն ամենի վրա, ինչ անում եք:
Հետազոտությունները և բոլորին հայտնի փասերն ասում են, որ մեր ընկերները ձևավորում են մեզ: Հնարավոր է, դուք լսել եք այս հին խոսքերը, «Դու այն ես, ումով շրջապատում ես քեզ»: Վերջին հետազոտությունները իրականում ընդգծում են, որ երիտասարդների համար իրենց հասակակիցների վարքագիծը ավելի շատ է ազդում իրենց ապագայի վրա, քան իրենց ընտանիքի բարեկեցությունը: Ընդհանրապես, ընդունված է, որ ընկերությունը յուրաքանչյուրիս համար մեծ նշանակություն ունի։
Եվ ուրեմն հարց է առաջանում, ի՞նչ եք ակնկալում այն մարդկանցից, ում հետ պատրաստվում եք ընկերանալ: Ինչպես կարող ենք վստահ լինել, որ մեր ընկերությունը կլինի առողջ և արդյունավետ:
Բահայի գրվածքները ընդգծում են մարդկանց համար ընկերության կարևորությունը.
Որոշ արարածներ կարող են միայնակ ապրել: Օրինակ՝ ծառը կարող է ապրել առանց այլ ծառերի օգնության և համագործակցության: Որոշ կենդանիներ մեկուսացված են և առանձնանում են իրենց տեսակից: Բայց մարդու համար դա հնարավոր չէ։ Նրա կյանքում և էության մեջ կարևոր են համագործակցությունն ու հաղորդակցությունը: Ընկերակցության և շփման միջոցով մենք գտնում ենք անհատական և կոլեկտիվ երջանկություն և զարգացում:
Թեև ընկերությունը հաճախ էներգիա է պահանջում, և կարող է դժվար լինել ճիշտ ընկերներ ընտրելը, այս խոսքերը հուշում են, որ ընկերությունը մարդկային փորձի անբաժանելի մասն է: Ընտրելով այն ընկերներին, ում հետ մենք ամենաշատ ժամանակն ենք անցկացնում, պետք է հետևողական լինենք։ Մենք հաճախ ենք փնտրում մարդկանց, ովքեր ,նմանե են մեզ, երբ առաջին անգամ ընկերներ ենք ընտրում: Երբ մենք սահմանափակվում ենք այնպիսի մարդկանցով, ովքեր մեզ պես են մտածում կամ խոսում, կարող ենք կորցնել այն ընկերությունը, որոնք կարող էին առաջանալ, եթե մեր միտքն ու սրտերը բացեինք բազմազանության համար: Բահայի գրվածքները մեզ ասում են.
Մաքրեք ձեր աչքերը, որպեսզի մյուսներին ձեզնից տարբեր չհամարեք: Մի տեսեք նրանց մեջ օտարների, ավելի լավ է բոլոր մարդկանց համարեք ընկերներ, քանի որ սերն ու միասնությունը դժվար է ձեռք բերել, երբ հայացքդ կենտրոնացնում ես տարբերությունների վրա: Եվ այս նոր և հրաշալի դարաշրջանում Սուրբ գրվածքները ասում են, որ մենք պետք է միաբան լինենք բոլոր մարդկանց հետ. որ մենք չպետք է տեսնենք ոչ դաժանություն, ոչ անարդարություն, ոչ չարություն, ոչ թշնամություն, ոչ ատելություն, այլ պետք է մեր հայացքը դարձնենք դեպի հնագույն փառքի երկինք։
Նրանք նաև նշում են որոշ հատկություններ, որոնցից պետք է խուսափել.
Այս մարդիկ, սակայն, երես են թեքել այս ամենից և փոխարենը իրենց սիրտը ուղղել են դեպի այն, ինչը համապատասխանում է իրենց արատավոր հակումներին։ Այսպիսով նրանք թափառում են ամբարտավանության և հպարտության անապատում։ Ես վկայում եմ այս պահին, որ Աստված ամբողջովին հեռացել է նրանցից, ինչպես և Մենք: Մենք աղոթում ենք առ Աստված, որ Նա թույլ տա Մեզ չշփվել նրանց հետ ո՛չ այս, ո՛չ գալիք կյանքում:
Այս մասին ասվում է մեկ այլ հատվածում.
Մի շփվեք ամբարիշտների հետ, քանի որ ամբարիշտների ընկերակցությունը կյանքի լույսը վերածում է ապաշխարության կրակի: Եթե դուք խնդրում եք Սուրբ Հոգու ողորմածությունը, ապա հաղորդակցվեք մաքուրների հետ, որովհետև նրանք խմել են անմահության գավաթից` հավերժության Բաժակակիրի ձեռքից:
Եվ այսպես, ինչպես համատեղել այս երկու առաջարկները.
Բաց լինել բոլորի համար՝ վախենալով նրանցից, ովքեր կարող են վնասել մեր հոգևոր բարեկեցությանը։ Իմ կարծիքով, դա պահանջում է հրաժարվել որոշ ծանոթ, մակերեսային հատկություններից, որոնք մենք հակված ենք փնտրել ուրիշների մեջ՝ պարզապես իրենց նմանության պատճառով: Փոխարենը, մենք պետք է փորձենք ավելի խորը մակարդակով կապ հաստատել մարդկանց հետ, երբ պարզում ենք, թե ում հետ ենք ամենաշատ ժամանակն անցկացնում:
Հարաբերությունները պետք է սկսել այնպես, որ դա մեզ թույլ տա տեսնել մարդու հիմքում ընկած համոզմունքներն ու հատկությունները, մենք կարող ենք ավելի գիտակցված որոշումներ կայացնել, երբ մենք կողմնորոշվում ենք ընկերության մեջ: Դա միշտ չէ, որ հեշտ է անել: Մենք հաճախ մտածում ենք, որ ընկերությունը խորացնելու համար պարզապես պետք է միջոց գտնել այդ մարդու հետ «զվարճանալու»։ Մեր հասարակությունը խթանում է ժամանցների անցկացումը, որտեղ մենք գումար ենք ծախսում, որպեսզի անենք մի բան, որը մեզ ուրախություն է պատճառում:
Մենք կարող ենք ընտրել մեր ընկերներին ըստ աստվածային հատկանիշների, որոնք տեսնում ենք նրանց մեջ: Մենք կարող ենք ուղիներ գտնել՝ մեր ընկերությունը աշխարհում ավելի մեծ բարիքների աղբյուր դարձնելու համար: