Հոլոքոստը հանկարծակի կամ ինքնաբերաբար չի տեղի ունեցել, այն կանխամտածված գործընթացի արդյունք է: Եթե մենք ուսումնասիրենք այդ գործընթացը, ապա ապագայում կկարողանանք կանխել ցեղասպանությունները: Դեռևս 1933 թվականին իշխանության գալուց առաջ Հիտլերը նացիստական կառավարության հետ միասին ձեռնարկեց չորս կոնկրետ քայլերից կազմված գործողությունների շարք, որոնք ենթադրում էին Եվրոպայի հրեա բնակչության ամբողջական և տոտալ ապամարդկայնացումը:
Նացիստական կառավարությունը փաստացի խրախուսում էր նախապաշարմունքները: Ըստ բառարանի սահմանման` նախապաշարմունքը բաղկացած է անհիմն զգացմունքներից, կարծիքներից կամ վերաբերմունքից, հատկապես թշնամական բնույթի, էթնիկ, ռասայական, սոցիալական կամ կրոնական խմբի նկատմամբ: Հակասեմիտիզմը գոյություն ունի հրեաների ծագման առաջին իսկ օրերից, բայց նացիստների հետ այն հասավ էպիկական չափերի, հատկապես երբ նրանք 1935 թ-ին ընդունեցին Նյուրնբերգի օրենքները, որով փորձում էին խանգարել արիաների և հրեաների հարաբերություններին: Գնչուների, սևամորթների և նրանց հարազատների կապը համարվում էր անօրինական սերունդ, և այսպես կոչված «ռասայական պղծումը» համարվում էր հանցագործություն:
Ցանկացած նախապաշարմունք, որը լիովին հակասում է Բահայի ուսմունքներին, ծնում է ատելություն: Բահայի գրվածքների հեղինակավոր մեկնաբան և Բահայի հավատի հիմնադրի որդին ՝ Աբդուլ-Բահան, գրել է.
… Մենք պետք է հրաժարվենք բոլոր նախապաշարմունքներից՝ լինեն դրանք կրոնական, ռասայական, քաղաքական կամ հայրենապաշտական: Մենք պետք է խթան դառնանք մարդկության միավորման համար:
Նացիստները հրեաներին քավության նոխազ դարձրին՝ նրանց մեղադրելով գերմանական հասարակության բոլոր սոցիալական խնդիրների մեջ: Նրանք կատարեցին հսկայական քարոզչություն, որտեղ հրեաներին մեղադրեցին այն սխալների ու չարագործությունների համար, որոնք հալածում էին «քաղաքակրթությանը». և հրեաներին ու մյուսներին հայտարարեցին թերմարդ կամ ենթամարդ:
Նացիստների քավության նոխազի այս մարտավարությունը հանգեցրեց հաջորդ քայլին` մոլեռանդությունից և կողմնակալությունից հասնելով մինչև մեղադրանք: Բահայի ուսմունքները մեզ կոչ են անում զերծ մնալ մեղադրանքներից և բամբասանքներից:
Հավատացյալը ոչ մի հոգու չի մեղադրի օտարների մոտ, առավել ևս ՝ ընկերների առջև: Սխալներ գտնելը և բամբասելը թույլ մտքերի, այլ ոչ թե ընկերներին բնորոշ հատկանիշներն են: Ինքնագովազդումը օտարի, այլ ոչ թե Սիրեցյալի հատկանիշն է:
Բայց սա Երրորդ Ռեյխի ուղին չէր: Հրապարակայնորեն տեղադրված պաստառները պատկերում էին գեղեցիկ արիացիներին, իսկ նրանց զուգահեռ ծաղրող, թվացյալ չար դեմքերով հրեաներն էին պատկերված: Նրանցից մեկը հրեային ցույց էր տաիս եղջյուրավոր սատանայի տեսքով, որը պատրաստվում էր կուլ տալ անմեղ մարդուն: Մեկ ուրիշը առնետի նկար էր տեղադրել Դավիթի աստղի վրա: Քավության նոխազի այս կողմնակալ վերաբերմունքը օրեցոր ազդում էր մարդկանց հոգեկան աշխարհի վրա, և վախի ու զզվանքի մթնոլորտ էր ստեղծում հրեա ժողովրդի հանդեպ, ինչը և հանգեցրեց խտրականության և վտարման պաշտոնական քաղաքականությանը:
Հրեաների նկատմամբ նացիստների նախապաշարմունքը նրանց հեշտությամբ դարձրեց քավության նոխազ: Սա, բնականաբար, հանգեցրեց կառավարության կողմից խտրական օրենքների ընդունմանը: Առանձին անհատներ կարող էին անպատիժ բռնի գործողություններ կատարել նրանց հանդեպ: Հրեաներից պահանջվում էր կրել Դավիթի Դեղին աստղը, որը կարված էր իրենց արտաքին հանդերձներին՝ ի նշան ամոթի, որպեսզի մյուսները տեսնեն և խուսափեն նրանցից: Կամ, կարող էին վիրավորական խոսքեր նետել նրանց և նույնիսկ ֆիզիկապես հարձակվել` իմանալով, որ այդ ամենը անհետևանք կմնա:
Բահայի ուսմունքները դատապարտում են խտրական պահվածքը: Շողի Էֆֆենդին` Բահայի հավատի Պահապանը, գրել է.
… Եթե որևէ խտրականություն ընդհանրապես թույլատրելի է, դա պետք է լինի ոչ թե դեմ, այլ հօգուտ փոքրամասնության, լինի դա ռասայական կամ այլ: Ի տարբերություն ազգերի և ժողովուրդների ՝ լինեն նրանք Արևելքից կամ Արևմուտքից՝ ժողովրդավարական կամ ավտորիտար, կոմունիստ կամ կապիտալիստ, հին, կամ նոր աշխարհին պատկանող, ովքեր կամ անտեսում, ոտնահարում կամ արմատախիլ են անում իրենց իրավասության սահմաններում գտնվող ռասայական, կրոնական կամ քաղաքական փոքրամասնություններին, Բահաուլլայի դրոշի ներքո հավաքվածները պետք է հասկանան իրենց առաջին և անխուսափելի պարտականությունը՝ կրթել, խրախուսել և պաշտպանել ցանկացած կրոնի, ռասայի, դասի կամ ազգի պատկանող յուրաքանչյուր փոքրամասնություն:
Եվ մի՞թե այդպես չպետք է լինի ամբողջ աշխարհում:
Փոքրամասնությունների նկատմամբ ոտնձգությունները նորություն չեն: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքը վառ օրինակ է, և մեկ այլ վառ օրինակ` Իրանում բահայիների ներկայիս իրավիճակն է: Բայց նացիստների կողմից հրեաների դեմ ստեղծված և օգտագործված համակարգը, հավանաբար, պատմության մեջ ամենակազմակերպվածն ու ամենաարդյունավետն էր:
Հրեաներին վռնդեցին իրենց տներից: Նրանց թանկարժեք իրերը առգրավվեցին, նրանց լցրեցին տներում, եկեղեցիներում ու գործարաններում Ճենապակե գիշերվա ժամանակ (1938 թ. Նոյեմբերի 9 և 10), որը նաև անվանվում է «Կոտրված ցուցափեղկերի գիշեր»: Ըստ Հոլոքոստի հանրագիտարանի.
Գերմանական Ռայխի հարյուրավոր սինագոգներ ենթարկվել են հարձակման, վանդալիզմի, թալանի և ոչնչացման: Շատերը հրկիզվել են: Հրշեջներին հրահանգ է տրվել թողնել սինագոգներին այրվել, սակայն թույլ չտալ, որ կրակը տարածվի մոտակա շենքերի վրա: Հրեաներին պատկանող հազարավոր խանութների պատուհանները ջարդուփշուր արվեցին և թալանվեցին նրանց ապրանքները: Պղծվեցին հրեական գերեզմանները: Շատ հրեաների վրա հարձակվեցին գրոհայինների խմբեր: Ջարդերի ժամանակ սպանվեց 91 հրեա:
Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ մենք նույնպես պետք է խորը ուսումնասիրենք այս քայլերը: Եկեք վերահսկենք մեր խոսքը, մտածելակերպը, պահվածքը, որպեսզի չպղտորվի մեր գիտակցությունը և չթմրի մեր բանականությունը: Եկեք զգոն լինենք և մեր լռությամբ մասնակից չդառնանք նման ոճրագործություններին: