Դեռահասներից շատերն ասում են, որ ցանկանում են գրողներ դառնալ, բայց ինչպե՞ս կարող ենք արդյունավետորեն խրախուսել նրանց՝ զարգացնել իրենց տաղանդները և միգուցե գրելն ընտրել որպես կարիերայի ուղի:
Պոեզիան, երգերը, կոմիքսները կամ պատմություններն օգնում են դեռահասներին կիսվել իրենց զգացմունքներով ու փորձառությամբ, թույլ են տալիս նրանց զարգացնել իրենց սեփական կյանքի պատմության ընկալումը: Ըստ բահայի գրվածքների, պատանեկան տարիներին մարդու միտքը մշտապես փնտրում է տարբեր հարցերի պատասխաններ և ընդունում է այն հոգևոր արժեքները, որոնք հիմք կդառնա մարդու հետագա վարքագծի համար: Երիտասարդ տարիների ընթացքում սերը դեպի ստեղծագործելը միշտ չէ, որ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Հնարավոր է կյանքի որոշակի փուլում նրանք կորցնում են հետաքրքրությունը, հուսահատվում են կամ կյանքի այլ կարիքները կլանում են իրենց ողջ ուշադրությունը: Ի վերջո, գրող դառնալու համար հարկավոր է ավելին, քան պարզապես քերականություն սովորելը: Գրելը պահանջում է ջանասիրություն և առաքելության զգացում։ Շողի էֆֆենդին այսպես է ասել, թե ինչպես գրելը կարող է օգնել բարելավել աշխարհը.
Թող ձեր պատմությունները դառնան ոգեշնչման ու ուղեկցման աղբյուր ընթերցողի համար… դուք կարող եք ներկայացնել հասարակության մեջ գոյություն ունեցող չարիքներն ու դրանց բուժման ուղիները։
Հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանում հաճախ են կազմակերպվում հարթակներ ու սեմինարներ պատանի գրողների ու լրագրողների համար, ինչպես օրինակ «Զարթոնք-89» ՀԿ-ի կողմից ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպվող մրցույթ-միջոցառումները (2010-2017 թթ.) լրագրության և իրավունքի ոլորտում, որոնց ընթացքում զարգանում էին մասնակիցների ստեղծագործական ունակություններն ինչպես գրելու, այնպես էլ ֆոտո-վիդեոնկարահանման ոլորտում: