Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչպես խոսել կարևոր բաների մասին
Հոդվածներ

Ինչպես խոսել կարևոր բաների մասին

Երբեմն ես ամբողջ օրն անցկացնում եմ այն զգացումով, որ իմ խոսակցություններից ոչ մեկը մեծ նշանակություն չունի: Այսպիսով, վերջերս ես մտածում էի. ինչպե՞ս կարող եմ խորը դարձնել իմ խոսակցությունները: Ինչպե՞ս կարող եմ դրանք տանել ավելի նշանակալից դարձնել:

 

Այս անիմաստ օրերին ես շրջապատի մարդկանց հետ առանձնապես խորը կամ տպավորիչ թվացող խոսակցություններ կամ շփումներ չեմ ունենում: Նույնիսկ այն օրերին, երբ ինձ հաջողվում է մի փոքր ավելի խորանալ, այդ խոսակցությունները հաճախ վերաբերում են ընկերներիս կյանքին և հոգեբանական տրավմաներին:

 

Բացահայտելը, թե ինչ է կատարվում մեր անձնական կյանքում և ընկերների հետ անհատական խնդիրներ լուծելը, անշուշտ, մեր հաղորդակցման բնական և առողջ մասն է: Մեզանից շատերը դեռ պետք է աշխատեն բացել իրենց հոգին ուրիշների համար, որպեսզի գտնեն առաջնորդություն և ընկերակցություն:

 

Թեև անձնական բուժումը, անշուշտ, ունի իր արժեքը, արդյո՞ք մեր կյանքի մասին խոսելը միակ խորը զրույցն է, որին մենք կարող ենք հասնել: Կարո՞ղ են զրույցի այլ խորը ձևերը նույնպես առողջ, կառուցողական արդյունքներ ունենալ:

 

Ես հասկացա, որ այո, կարող են։

 

Բահայի ուսմունքներն ասում են, որ բովանդակալից զրույցի մեջ մտնելու համար, որը կարող է հանգեցնել մեր հասարակության բարելավմանը, մեզ միշտ չէ, որ պետք է վիճել կամ կռվել միմյանց հետ: Որպես այլընտրանք, մենք կարող ենք մեր քննարկումներն ու զրույցները տեղափոխել մեկ այլ հարթություն. այն, ինչ Արդարության Համաշխարհային Տունը՝ աշխարհի բահայիների դեմոկրատական ճանապարհով ընտրված գլոբալ կառավարող մարմինը, անվանել է կառուցողական հանրային դիսկուրս՝ ուղղված ավելի լավ աշխարհին:

 

Խուսափելով կուսակցական քաղաքական գործունեությունից՝ բահայիները պետք է ակտիվորեն մասնակցեն կառուցողական հանրային դիսկուրսներին և սոցիալական ջանքերի լայն շրջանակին, որոնք ուղղված են աշխարհի և իրենց երկրների առաջընթացի բարելավմանը: Նրանք նման գործունեությունն իրականացնում են խոնարհությամբ և հարգանքով գերակայող օրենքների և սոցիալական պայմանների նկատմամբ, սովորելու ոգով և համագործակցելով համախոհ խմբերի և անհատների հետ, որոնք լիովին վստահ են բազմազանության և միասնության արդյունավետության սկզբունքների վրա: – Արդարության Համաշխարհային Տուն, 22 հունվարի, 2010թ. 

 

Ես մեծ շրջապատ ունեմ, որտեղ հեշտ է տարվել՝ խոսելով միմյանց կյանքում տեղի ունեցող անձնական հաջողությունների կամ անհաջողությունների մասին: Թեև այս խոսակցությունները կարող են հարստացնել մեր ընկերությունը, մենք կարող ենք բաց թողնել հնարավորությունները, երբ խոսում ենք միայն նման բաների մասին:

 

Երբ մենք չենք բացում մեր միտքը՝ մտածելու և խոսելու մեզ շրջապատող աշխարհի վիճակի մասին, մենք չենք զարգացնում այն գաղափարները, որոնք կարող էին թեթևացնել ուրիշների ցավը: Ինչպես ընկերների հետ մեր զրույցները հաճախ հանգեցնում են նրան, որ մենք պատկերացումներ ենք ունենում ինչպես լուծել մեր անձնական կյանքի խնդիրները, այնպես էլ զրույցները, որոնք կենտրոնանում են մեզ շրջապատող ավելի մեծ աշխարհի վրա, կարող են հանգեցնել պատկերացումների, թե ինչպես մենք կարող ենք լուծել դրանք:

 

Աշխարհում կատարվող ինչ-որ բանի շուրջ նպատակաուղղված զրույցի մեջ մտնելու համար մենք պետք է դուրս գանք մեր հարմարավետության գոտուց՝ ժամանակ և էներգիա տրամադրենք մեզ մտածելու համար:

 

Յուրաքանչյուր անկատար հոգի եսակենտրոն է և մտածում է միայն իր լավի մասին: Բայց եթե  նրա մտքերը մի փոքր ընդլայնվեն, նա կսկսի մտածել իր ընտանիքի բարեկեցության և հարմարավետության մասին: Եթե նրա գաղափարներն էլ ավելի ընդլայնվեն, նրա մտահոգությունը կլինի համաքաղաքացիների երջանկությունը, և եթե դրանք դեռ ընդարձակվեն, նա կմտածի իր երկրի և իր ցեղի փառքի մասին: Բայց երբ գաղափարներն ու հայացքները հասնեն ընդլայնման առավելագույն աստիճանի և կատարելության, այդժամ նա շահագրգռված կլինի մարդկության վերելքով: Այդ ժամանակ Նա կլինի բոլոր մարդկանց բարի կամեցողը և բոլոր երկրների բարիքն ու բարգավաճումը փնտրողը: Սա կատարելության նշան է։ – Աբդուլ-Բահա, ԸնտրանիԲահայի ուսմունքները խրախուսում են բոլորին ընդլայնել իրենց մտքերը՝ կենտրոնանալ ոչ թե իրենց կամ նյութական աշխարհի, այլ հոգու աշխարհի վրա: Դրա համար մենք բոլորս կարող ենք փորձել վեհացնել մեր զրույցները մեր ընկերների հետ:

 

Սա չի նշանակում, որ մենք ամբողջովին անտեսում ենք մեր անձնական կյանքը։ Որպեսզի մեր խոսակցություններն արդյունավետ լինեն, մենք պետք է նաև հաշվի առնենք, թե ինչ դեր ենք խաղում մեզ շրջապատող աշխարհի ձևավորման գործում և ինչպես են աշխարհի բարոյական և հոգևոր իրողություններն ազդում մեր մտածելակերպի վրա: Եթե մենք հաշվի չառնենք այս դերը, քաղաքական հարցերի, մարդկության վարքագծի, տիեզերքի, հոգևոր հարցերի, մեր հոգու և կրոնի մասին խոսելը կարող է պարզապես ակադեմիական վարժանք դառնալ: Երբ մենք բացում ենք մեր զրույցները արտաքին կարևոր թեմաների համար և անձնական կարծիք հայտնելու փոխարեն փնտրում ենք ուրիշների կարծիքը, մենք իսկապես իմաստալից խոսակցությունների ճանապարհին ենք:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ