Ես մեծացել եմ Ինդիանայի փոքրիկ քաղաքում ` շրջապատված քվակեր հավատի անդամներով և միշտ վայելել եմ միմյանց, ընկերներ անվանելու նրանց պրակտիկան,- պատմում է ԱՄՆ-ի բահայի համայնքի անդամ Ջաելլայնա Փալմերը: Դրանով քվակերները կարծես ասում էին, որ նրանք ավելին են, քան հավատակիցները, նրանք իրենց հարաբերությունները վերապրում էին նաև անձնական մակարդակում։ Շատ տարիներ անց, երբ ես միացա բահայի հավատին, դարձա մի համաշխարհային համայնքի մասնիկ, որտեղ նույնպես հաճախ օգտագործվում է, ընկերներ բառը, սակայն բոլոր մարդկանց, այլ ոչ միայն բահայիների նկատմամբ, քանի որ Բահաուլլան (Բահայի հավատի հիմնադիրը) ասել է. «Վերաբերվեք բոլոր կրոնների հետևորդներին ընկերության ու բարեկամության ոգով»։
Ես գրում եմ այս մասին, քանի որ այսօր հուլիսի երեսունն է՝ ՄԱԿ֊ում ընկերության միջազգային օրը, իդեալական պահ՝ խորհելու ընկերության գաղափարի շուրջ։ ՄԱԿ֊ի կայքում այս օրվա մասին գրված է.
« … 2011 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված է այն գաղափարը, որ ժողովուրդների, երկրների, մշակույթների ու անհատների միջև բարեկամությունը կարող է ոգեշնչել խաղաղությանն ու համայնքների միջև կամուրջներ ստեղծելուն ուղղված ջանքեր գործադրել … հետևելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկին՝ «Խաղաղության մշակույթը» սահմանել որպես արժեքների, վերաբերմունքի և վարքի մի շարք գործողություններ, որոնք մերժում են բռնությունը և փորձում են կանխել կոնֆլիկտները` հիմնախնդիրները լուծելու համար վերացնելով դրանց արմատական պատճառները»։
Այսպիսով, մի քանի ուսումնասիրությունների արդյունքում, հասկացա, որ ընկերության գաղափարն ասոցացվում է վստահության և փոխկապվածության հետ։ Անդրադառնալով գրականությանը ՝ հիշեցի, որ համալսարանում ուսումնասիրել եմ դասական փիլիսոփայություն: Այնուհետև իմացա, որ Արիստոտելը՝ հույն ամենահայտնի փիլիսոփաներից մեկը, համարում էր, որ «ֆիլիաե»-ն, որը թարգմանաբար նշանակում է «եղբայրական սեր», սեր արտահատող չորս բառերից մեկն է: Արիստոտելը ասել է. «Ոչ ոք չի ցանկանա ապրել առանց ընկերների, նույնիսկ եթե ունենա աշխարհի մյուս բոլոր բարիքները»:
Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե մենք բոլոր մարդկանց համարեինք ընկերներ, սիրով և վստահությամբ վերաբերվեինք նրանց: Ես չեմ ժխտում, որ աշխարհում կան մեծ չարիքներ, և որ մենք միամիտ կլինեինք անտեսել ռիսկերը: Մյուս կողմից՝ կարո՞ղ ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ հյուրընկալությունն ու հարգանքն են տիրում, որտեղ մեր հիմնական նպատակը բարեկամությունը արտահայտելն է՝ որպես եղբայրական սիրո ձև: Բահայի ուսմունքները մեզ հորդորում են փորձել։ Աբդուլ-Բահան ասել է, որ սիրո մասին մտքերը ստեղծում են եղբայրություն, խաղաղություն, ընկերություն և երջանկություն։
Այսօրվա դժվար ժամանակներում, երբ գործ ունենք COVID-19 համաճարակի, տարաձայնությունների, տնտեսական դժվարությունների, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի այլ սպառնալիքների, ռասիզմի կամ այլ փորձությունների և մարտահրավերների հետ, ինչպե՞ս կարող ենք բարեկամություն դրսևորել շրջապատի մարդկանց նկատմամբ: Կա՞ արդյոք հիմնարար տարբերություն այն մարդկանց միջև, ում ես անձամբ ճանաչում եմ և այն մարդկանց, ում չգիտեմ: Ինչպես ասել է Աբդուլ-Բահան.
Մի տեսեք օտարների, ավելի լավ է բոլոր մարդկանց նայեք որպես ընկերների, քանի որ սերն ու միասնությունը դառնում են դժվար հասանելի, երբ մեր հայացքն ուղղում ենք տարբերություններին։
Եթե մենք իսկապես սիրենք բոլոր մարդկանց որպես ընկերների, և եթե մենք մտածենք ընկերների մասին ինչպես մեր ընտանիքի անդամների մասին, ապա կուզենանք ապահովել նրանց բարեկեցությունը: Մենք կաշխատենք վերջ տալ քաղցին ու անօթևանությանը, ազատել ճնշվածներին, ողջունել իրավազուրկներին, վերջ տալ բոլոր նախապաշարմունքներին, կրթել բոլորին, ազատել ստրկացվածներին և վերջ տալ անարդարությանն ամենուր: Որքան դժվար է մտածել այն մասին, թե ինչ կարող է անել յուրաքանչյուրս, որպես անհատ, որպեսզի օգնենք մեր ընկերներին ամբողջ աշխարհում, իսկապես շատ բան կա, որ մենք կարող ենք անել։
Մի՛ բավարարվեք ընկերությունը միայն բառերով արտահայտելով, թո՛ղ ձեր սիրտը վառվի սիրառատ բարությամբ բոլոր նրանց հանդեպ, ովքեր կհանդիպեն ձեր ճանապարհին ֊ասել է Աբդուլ-Բահան։
Մարդկային ընտանիքում բազմազանությունը պետք է լինի սիրո և ներդաշնակության պատճառ, ինչպես երաժշտության մեջ, որտեղ տարբեր նոտաներ խառնվում են կատարյալ ակորդ ձևավորելու համար: Եթե հանդիպում եք տարբեր ռասայի և մաշկի գույնի մարդկանց, ուրախացե՛ք և ցուցաբերե՛ք բարություն նրանց հանդեպ: Մտածեք նրանց մասին, որպես մարդկության գեղեցիկ պարտեզում աճող տարբեր գույների վարդերի և ուրախացեք նրանց մեջ լինելու համար:
Այնուամենայնիվ, բահայիները շարունակում են հավատալ ապագային: Նրանք վստահաբար կիսում են այն համոզվածությունը, որ մարդկությունը մի օր կհասնի միասնության և խաղաղության, և կստեղծվի բարգավաճ ու կայուն համաշխարհային քաղաքակրթություն, որի պտուղները կվայելի ողջ մարդկային ընտանիքը: