Գենդերը վերաբերում է այն ընկալումներին, զգացմունքներին և վարքին, որը տվյալ հասարակությունն ասոցացնում է անձի կենսաբանական սեռի հետ: Այլ կերպ ասած, գենդերը սոցիալապես ամրագրված, այսինքն` հասարակության մեջ ընդունելի վարքն է, որը վերագրվում է կանանց և տղամարդկանց։ Շատ մեծ ուրախություն է, երբ գիտակցում ենք մեր լիարժեք ներուժը անկախ սեռից։ Այսօր մեր հասարակությունում կրթության և տեխնոլոգիական նվաճումների շնորհիվ տղամարդկանց և կանանց երբեմնի ավանդական դերերն արագորեն փոխվում և զարգանում են: Աշխարհի շատ մասերում կանայք այսօր ավելի շատ հնարավորություններ ունեն, քան երբևէ, բայց դեռ շատ աշխատանք կա անելու, մինչ մենք իսկապես կկարողանանք ասել, որ հասել ենք լիարժեք հավասարության: Բահայի ուսմունքները կոչ են անում մեզ բոլորիս աշխատել հանուն այս կարևոր գործի.
Իմացե՛ք, … որ… կանայք համարվում են նույնը, ինչ տղամարդիկ, և Աստված ստեղծել է ամբողջ մարդկությունը Իր կերպարով ու նմանությամբ։ ԻՆչպես տղամարդիկ, այնպես կանայք արտացոլում են Նրա անուններն ու հատկությունները և հոգևոր տեսանկյունից նրանց միջև տարբերություն չկա: (Աբդուլ Բահա)
Սխալ կլիներ պնդել, որ գենդերային հավասարության հարցը բացառապես կանանց խնդիրն է: Տղամարդիկ ևս ավանդական դերերը վերաիմաստավորելու և սեքսիզմի խնդիրը հաղթահարելու հնարավորության կարիք ունեն: Քանի որ սեքսիզմը խոչընդոտում է յուրաքանչյուրիս զարգացմանը:
Կինը պետք է պայքարի կատարելության ավելի բարձր մակարդակի հասնելու, տղամարդկանց հետ բոլոր առումներով հավասար դառնալու, առաջ գնալու համար… որպեսզի տղամարդիկ ստիպված լինեն ընդունել ունակությունների և հմտությունների առումով իրենց հավասարությունը:
Աստծո Ողորմածությունը յուրաքանչյուրի համար է և ուժ է տալիս առաջընթացին: Երբ տղամարդիկ ճանաչեն կանանց հավասարությունը, նրանք ստիպված չեն լինի պայքարել իրենց իրավունքների համար: (Աբդուլ-Բահա)
Բահայի հավատը սովորեցնում է, որ կանայք և տղամարդիկ կարող են հասնել իրենց լիարժեք ներուժին միայն այն ժամանակ, երբ երկուսն էլ ունենան հավասար աճի և զարգացման հնարավորություններ: Ըստ բահայի ուսմունքների, եթե ծնողների հնարավորությունը ներում է կրթության տալ միայն մեկ զավակին, ապա պետք է տալ դստերը, քանի որ հետագայում դառնալով մայրեր, նրանք են ստանձնում հասարակության առաջնային դաստիրակների կարևոր դերը։ Աստծո աչքերում չկա ավելի բարձր կամ ցածր սեռ։ Աստված հոգին գնահատում է միայն իր որակների և բնույթի համաձայն, ոչ թե ըստ սեռի: Այսպիսով կանանց և տղամարդկանց միջև ներդաշնակության հասնելու համար առանձնացվում են հետևյալ երեք քայլերը.
1) Գենդերային կարծրատիպերի մշտաբար արմատախիլ անում
2) Նկատելի առաջխաղաղացում աշխարհում արդարության հաստատման գործում
3) Տղամարդկանց և կանանց միջև հավասարություն
Չնայած այդ նպատակներին հասնելը դյուրին չէ, դրան կարող ենք հասնել ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ջանքերով։
Բազմազանությունը մարդկային ընտանիքում պետք է լինի սիրո և ներդաշնակության պատճառ, ճիշտ այնպես, ինչպես երաժշտության մեջ, որտեղ տարբեր նոտաներ խառնվում են իրար և ստեղծում կատարյալ ակորդ: (Աբդուլ Բահա)
Անհատի համար տգիտության փոխարինումը ըմբռնմամբ, հանդուրժողականությամբ, հարգանքով և հակառակ սեռի արժեվորմամբ փոխարինելը նշանակում է կործանարար վերաբերմունքի փոփոխությունը, ինչը խանգարում է երկու սեռերին ընդունել դիմացինի առավելությունները:
Մեզանից շատերի համար այս գործընթացը բարդ և ամբողջ կյանքում շարունակվող գործընթաց է: Բարեբախտաբար, մեր տեսակետները կարող են փոփոխվել և ճշգրտվել, երբ մենք հասկանանք, թե ինչպես է Աստված նայում գենդերի խնդրին։ Բահայի գրվածքներում ասվում է, որ կանայք և տղամարդիկ միշտ եղել են և կմնան հավասար Աստծո աչքում։ Աստծո Լույսի Արշալույսը նույն պայծառությամբ է ճառագում բոլորի վրա:
Ընդհանուր առմամբ մարդկության և հատկապես տղամարդկանց համար գենդերային գերազանցության ցանկացած խնդիր հաղթահարելու շարունակական գործընթացը պահանջում է համբերություն և կայուն ջանք, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր անձնական պատասխանատվությունը։