Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երեխան չի ուզում սովորել. խնդրի պատճառները
Հոդվածներ

Երեխան չի ուզում սովորել. խնդրի պատճառները

Ժամանակակից ծնողներից քչերն են, որ չեն բախվել երեխայի սովորել չցանկանալու հետ։ Այս խնդիրը դրսևորվում է տարբեր կերպ. ոմանց մոտ ավելի ցայտուն (երեխան ագրեսիվ կերպով արտահայտում է իր զզվանքը սովորելու հանդեպ), սակայն դեպքերի մեծ մասում՝ ավելի մեղմ ձևով (հետաձգում, ստելը և տնային աշխատանք ՉԱՆԵԼՈՒ կամ դպրոց ՉԳՆԱԼՈՒ տարբեր եղանակներ)։ Ամենից հաճախ ծնողները փորձում են լուծել այս խնդիրը ուժային մեթոդներով (պատիժներ, աղաղակ, ճնշում), ինչով ավելի են սրում իրավիճակը և վերջնականապես սպանում երեխայի սովորելու ցանկությունը։ Բայց սկզբում պարզապես անհրաժեշտ է հասկանալ պատճառները։ Հենց դրանով էլ հիմա կզբաղվենք։

 

Հասկանալ երեխայի տարիքը

 

Սկզբում պետք է որոշել երեխայի տարիքը։ Եթե 13-15 տարեկանից հետո դեռահասի համար գործունեության հիմնական ձևը հաղորդակցությունն է, և սովորելու հանդեպ հետաքրքրության կորուստը միանգամայն հիմնավորված է, ապա կրտսեր դպրոցականների հետ ամեն ինչ այլ կերպ է։

 

7-12 տարեկան հասակում աշխարհի ճանաչողությունը և ուսումը երեխայի գործունեության հիմնական ձևերն են։ Հետևաբար, սովորել չցանկանալը պայմանավորված է անհատական (արտաքին կամ ներքին) գործոնների առկայությամբ, այլ ոչ թե տարիքային առանձնահատկություններով։ Բոլոր գործոնները կարելի է բաժանել չորս մեծ բլոկների, որոնք, իրենց հերթին, բաժանվում են կոնկրետ պատճառների։

 

Բլոկ I. Երեխային դժվար է յուրացնել դպրոցական նյութը

  1. Դասի ցածր որակ, ուսուցիչը բավականաչափ լավ չի բացատրում առարկան։

  2. Երեխան քիչ ժամանակ է ծախսում թեմայի վերլուծության և ամրապնդման վրա տնային աշխատանք կատարելիս։

  3. Երեխան զարգացումով հետ է մնում հասակակիցներից, չի կարողանում հաղթահարել ծրագիրը։

 

Բլոկ II. Երեխան վախենում է ձախողվել

  1. Անհաջող փորձ տանը, երբ առաջադրանքի սխալ կատարման դեպքում ծնողները չափից ավելի քննադատում են, գոռում կամ նույնիսկ ձեռք են բարձրացնում։

  2. Անհաջող փորձ դպրոցում (դասընկերները ծաղրել են, ուսուցիչը բղավել է և այլն), որի արդյունքում երեխայի ինքնագնահատականն ընկել է, և առաջացել է ձախողվելու վախ։

  3. Ցածր ինքնագնահատական, չի հավատում, որ կարող է ինչ-որ բանից գլուխ հանել։

 

Բլոկ III. Երեխան ՉԻ ուզում աշխատել

  1. Չգիտի, թե ինչպես աշխատել, նա սովոր չէ ինքնուրույն լուծել խնդիրները։

  2. Տնային առաջադրանքների կատարումն իրեն թվում է անիմաստ։

  3. Շեղվում է ժամանցի վրա, տնային կարգապահությունն ու օրվա պլանը կազմակերպված չեն։

  4. Կոնֆլիկտի մեջ է ծնողների հետ, հատուկ (ծնողներին ի հեճուկս) քիչ է պարապում։

  5. Տանը անբարենպաստ միջավայր է (ծնողների կոնֆլիկտներ միմյանց հետ, ծնողների կոնֆլիկտներ իրենց ծնողների հետ համատեղ բնակության դեպքում և այլն), որի հետևանքով երեխայի ճնշված հուզական վիճակ։

 

Բլոկ IV. Մոտիվացիայի հիմնական լծակների բացակայություն

  1. Տանը վատ գնահատականների համար նախատում են, իսկ լավի համար ոչինչ չեն ասում։

  2. Դպրոցում ուսուցիչները չեն հավատում աշակերտի կարողություններին։

  3. Տանը կառուցված չէ որոշակի հաջողությունների խրախուսման համակարգ։

 

Խնդրի պատճառը հայտնաբերելու ալգորիթմը

 

Եթե ձեզ մոտ առկա է այս խնդիրը, առաջարկում ենք անմիջապես որոշել դրա պատճառը՝ հետևելով ներկայացված ալգորիթմին։

 

Գործողությունների ալգորիթմը

 

  1. Պատրաստեք մաքուր թերթեր և գրիչ։

  2. Գրեք առաջին կետը. «Դասի ցածր որակ, ուսուցիչը բավականաչափ լավ չի բացատրում առարկան»։

  3. Կատարեք ստուգում, այսինքն՝ հիշեք, թե, ձեր կարծիքով, ինչպես է անցնում դասը, երեխան բողոքե՞լ է, որ ուսուցիչն անհասկանալի է բացատրում, եղե՞լ են դեպքեր, երբ մյուս ծնողները ծնողական ժողովում կամ իրար միջև արտահայտել են իրենց դժգոհությունը (անհրաժեշտության դեպքում զգուշորեն, աննկատ հարցրեք երեխային)։

  4. Եթե դուք կարողացաք պատասխանել և հասկացաք, որ այս խնդիրը վերաբերում է ձեր երեխայի ապամոտիվացիայի պատճառներին, առանձնացրեք այս կետը։

 

Եթե դուք տատանվում եք և չեք կարողանում ճշգրիտ որոշել, թե արդյոք այս կետը վերաբերում է ձեզ, խոսեք այլ ծնողների հետ, պարզեք, թե ինչպես են գործերն ընթանում մյուս աշակերտների մոտ։

 

Այս վերլուծությունն անհրաժեշտ է կատարել յուրաքանչյուր կետով, որպեսզի գտնեք ձեր երեխայի ցածր մոտիվացիայի իրական պատճառները։ Վերլուծելուց հետո դուք կկարողանաք հստակ որոշել և հետագայում լուծել խնդիրը։

 

Ուշադրություն՝ ծնողների հետ կապված կետերին

 

Անմիջապես ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն կետերի վրա, որոնք կապված են ծնողների հետ։ Հաճախ մեզ համար ավելի հեշտ է փնտրել խնդիրները ուսուցիչների, երեխաների, հանգամանքների մեջ, և շատ ավելի դժվար է ընդունել սեփական սխալները։ Եթե դուք, այնուամենայնիվ, որոշել եք օգնել ձեր երեխային դառնալ երջանիկ, հաջողակ և սովորեցնել նրան հաճույք ստանալ սովորելուց, ապա փորձեք պատասխանել անկեղծորեն և հասկանալ, թե ինչ դեր է հատկացվում ձեզ յուրաքանչյուր կոնկրետ խնդրում։

 

Հիմա դադարեցրեք ընթերցումը և որոշեք խնդրի հիմնական պատճառները։

 

Երբ պատրաստ լինի սովորել չցանկանալու պատճառների ցանկը, կարող ենք անցնել դրանց մանրամասն վերլուծությանը։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ