Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բացասական և Դրական. Ո՞րն է հարաբերությունների լավագույն հարաբերակցությունը։
Հոդվածներ

Բացասական և Դրական. Ո՞րն է հարաբերությունների լավագույն հարաբերակցությունը։

Պատկերացրեք՝ դուք և ձեր կողակիցը կամ սիրելին փորձում եք 15 րոպեի ընթացքում լուծել ձեր հարաբերություններում առաջացած հակամարտությունը՝ բժշկի աչալուրջ հայացքի ներքո, ով այնուհետև կանխատեսում է՝ ձեր հարաբերությունները կշարունակվե՞ն, թե՞ կավարտվեն:

 

Դոկտոր Ջոն Գոթմանը 1970-ականներին սկսեց նման լոնգիտուդային ուսումնասիրություններ կատարել։ Նա ուսումնասիրում էր ամուսնացած զույգերին, կանխատեսում, թե որոնք կշարունակեն իրենց ամուսնությունը և որոնք կբաժանվեն, ապա ինը տարի անց հետևում նրանց։ Նրա կանխատեսումները ավելի քան 90%-ով ճիշտ էին։

 

Ի՞նչ է դա ասում մեր հարաբերությունների մասին։ Ինձ թվում է, եթե չեզոք դիտորդը կարող է կանխատեսել հարաբերությունների հաջողությունը, ապա մենք կարող ենք կանխել բաժանումները և դրանց պատճառած ցավը։

 

Բահայի ուսմունքներն ասում են.

 

«Ստեղծեք այնպիսի հարաբերություններ, որոնք ոչինչ չի կարող խարխլել. ձևավորեք համայնքներ, որը ոչինչ չի կարող քանդել»:
– Աբդուլ-Բահա, Աստվածային փիլիսոփայություն

 

Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել։ Ինչպե՞ս կարող ենք ստեղծել անսասան կապեր։ Դոկտոր Գոթմանը նշել է, որ իր բացահայտումը իրականում շատ պարզ է։ Նրա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն զույգերի տարբերությունը, ովքեր մնում են միասին, և ովքեր բաժանվում են, կախված էր կոնֆլիկտի ժամանակ նրանց հաղորդակցության դրականությունից։ Նույնիսկ կոնֆլիկտի ընթացքում, նա հավատում է, որ կա դրական-բացասական փոխգործակցության որոշակի հարաբերակցություն, որը պահպանում է սիրառատ հարաբերությունները։

 

Այդ հարաբերակցությունը՝ 5:1, նշանակում է, որ յուրաքանչյուր բացասական փոխգործակցության դիմաց երջանիկ և կայուն ամուսնության մեջ պետք է լինի հինգ դրական փոխգործակցություն։ Երբ հարցրին, թե ինչպիսին են այդ դրական փոխգործակցությունները կոնֆլիկտի ժամանակ, դոկտոր Գոթմանը պատասխանեց. «Երբ ամուսնության վարպետները խոսում են կարևոր բանի մասին, նրանք կարող են վիճել, բայց նրանք նաև ծիծաղում են, կատակներ անում և ցույց են տալիս սիրո նշաններ, որովհետև նրանք ստեղծել են հուզական կապեր»: Բացասական փոխգործակցությունները ներառում էին քննադատության, արհամարհանքի և պաշտպանողականության դրսևորումներ՝ ինչպես բանավոր, այնպես էլ ոչ բանավոր ձևերով։ Օրինակ, աչքերը պտտեցնելը կարող է լինել բացասական ոչ բանավոր վարքի օրինակ։

 

Աբդուլ-Բահան ասել է.


«Լռել ուրիշների սխալների մասին, աղոթել նրանց համար և օգնել նրանց՝ բարության միջոցով ուղղելու իրենց սխալները»:

 

Ոչ ոք չի ցանկանում լինել նսեմացված կամ ամաչել իր արած սխալի համար։ Ոչ ոք չի ցանկանում դիտվել արհամարհանքով այն թերության համար, որն ուղղելու համար օգնության կարիք ունի։ Թեև հակամարտությունները կարող են հիասթափեցնող լինել, բայց դրանք ճիշտ վարելու դեպքում կարող են դառնալ կապն ավելի ուժեղացնող պահեր։ Բահայի ուսմունքներն ասում են.

 

«Եթե մարդն ունի տասը լավ հատկություն և մեկ վատ հատկություն, նայեք տասին և մոռացեք մեկը. իսկ եթե մարդն ունի տասը վատ հատկություն և մեկ լավ հատկություն, նայեք մեկին և մոռացեք տասը»:
 

Բացի մեր հաղորդակցությունից և վարքից, մենք կարող ենք աշխատել մեր մտքերն ու ուշադրությունը կենտրոնացնել միայն դրականի վրա, ինչը հուշում է, որ դրականության հարաբերակցությունը միայն մեր ասած խոսքերին չի վերաբերում, այլ նաև մեր մտածած մտքերին։

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրական և բացասական հույզերը հավասար կշիռ չունեն. բացասական հույզերը նվազեցնում են մեր բարեկեցության զգացումը ավելի շատ, քան դրական հույզերը այն բարձրացնում են։

 

Այս միտումը հաղթահարելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել, բայց եթե մենք իսկապես ուզում ենք հաստատել կայուն հարաբերություններ մեր շրջապատի մարդկանց հետ՝ լինի դա կողակից, ընկեր, թե ուսուցիչ, մենք կարող ենք սկսել կենտրոնացնել մեր մտքերը, խոսքերն ու գործողությունները նրանց դրական կողմերի վրա։

 

Բահայի ուսմունքներն ասում են.

 

«Եթե դուք ամբողջ սրտով ցանկանում եք ընկերություն հաստատել երկրի բոլոր ժողովուրդների հետ, ձեր միտքը՝ հոգևոր և դրական, կտարածվի. այն կդառնա ուրիշների ցանկությունը՝ ավելի ուժեղանալով, մինչև որ հասնի բոլոր մարդկանց մտքերին»:
Աբդուլ-Բահա, Փարիզյան զրույցներ

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ