Մայիսի 27-ին Երևանում բոլոր մարզերից բահայիները հավաքվել էին Ազգային Համագումարում՝ ընտրելու հաջորդ հոգևոր ժողովը։ Ազգային Համագումարի ընթացքում բոլորը խորամուխ եղան Ռիզվանի ուղերձի մեջ։ Ազգային ժողովի անդամները կիսվեցին հաճելի և ոգեշնչող պատմություններով 13-րդ միջազգային համագումարի մասին, որի ոգին մեծապես ոգեշնչեց նրանց Ազգային ժողովին։ Հնչեցին ուրախ երգեր։ Պատվիրակները խոսեցին նաև ծառայության ոլորտում ունեցած փորձի, հատկապես ինստիտուտի կրթական ծրագրերի և երիտասարդների հետ տարվող աշխատանքների մասին: Ցուցադրվեց «Ընդլայնվող հեռանկար» ֆիլմը, որին հաջորդեց քննարկում։