Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բահաուլլա․ Աստծո Փառքի հայտնությունը
Հոդվածներ

Բահաուլլա․ Աստծո Փառքի հայտնությունը

Բահաուլլայի կյանքը և առաքելությունը ներկայացնում են մարդկության հոգևոր զարգացման նոր դարաշրջանի սկիզբը՝ մի ուղի, որը կոչ է անում միասնության, արդարության և համընդհանուր խաղաղության։ Նրա ուսմունքները ծնվեցին տառապանքի և փորձությունների միջից, բայց տարածվեցին որպես լույս՝ ուղղված ամբողջ աշխարհին։ Այս պատմությունը բացահայտում է Բահաուլլայի ճանապարհը՝ մանկությունից մինչև հայտնություն, և այն ուժը, որով նրա խոսքը միավորում է մարդկանց սրտերն ու մտքերը։

 

Բահաուլլան՝ Աստծո Փառքը՝ մեր դարաշրջանի համար ուղարկված Աստծո Դեսպանորդն է, բոլոր կրոնների Ավետյացը։ Նա հնազամդությամբ տարավ կալանավորման 40 տարիները և իր երկրային կյանքը ավարտեց 1892 թ-ին՝ Սուրբ Քաղաք Աքքայում։

 

Աբդուլ-Բահան՝ Բահաուլլայի տղան, Իր հոր մասին այսպես է գրել․  «Ընտրյալը բարձրացրեց Իր միտքը բանտերից մեծագույնում։ Այս բանտից Նրա լույսը տարածվեց բոլոր հողերի վրա, Նրա Փառքը գրավեց աշխարհը և Նրա վեհությունը տարածվեց արևմուտքից մինչև արևելք»։

 

1817 թ-ի նոյեմբերի 12-ի լուսաբացին, Իրանի ամենահայտնի ընտանքիներից մեկում ծնվեց մի տղա՝ Միրզա Հուսեյն Ալի անունով։ Դա շահի արքունիքի նախարարներից մեկի՝ Միրզա Աբասի որդին էր։

 

Միրզա Աբասի ընտանիքը արմատներով  «Նուր» մարզից էր, որը գտնվում էր Իրանի հյուսիսում։  «Նուր» բառը նշանակում է լույս։  «Իմ անունը Բահաուլլա է, իսկ իմ հայրենիքը՝  «Նուր»-ը»,- այսպես էր խոսում Միրզա Հուսեյն Ալին իր հոգևոր անվան մասին։

 

Երբ Բահաուլլան փոքրիկ երեխա էր, Նրա հայրը երազ տեսավ․  «Բահաուլլան լողում էր ահռելի օվկիանոսում։ Նրա մարմինն այնպիսի վառ լույս է շողարձակում, որ լուսավորում էր ողջ օվկիանոսը։ Նրա մազերը երկար ու մուգ էին, և երբ Նա լողում էր, դրանք ջրի վրայով ծածանվում էին Նրա հետևից։ Հետո հայտնվեց ձկների մի մեծ վտառ և յուրաքանչյուրը նրա մազերից մի փունջ վերցրեց բերանը։ Նրա դեմքն այնպես էր շողում, որ ձկները հետ չէին մնում նրանից, ուր էլ որ Նա լողար։ Ձկները շատ էին, բայց որքան էլ որ ուժեղ էին ձգում Նրա մազերից, ոչ մի մազ չպոկվեց։ Այս բոլոր ձկները չէին կարողանում պահել Նրան, չէին կարողանում խանգարել առաջ լողալ»։

 

Բահաուլլայի հայրը խորապես ցնցված էր այս երազից։ Նա գուշակի հետևից մարդ ուղարկեց և խնդրեց մեկնաբանել երազը։

 

Գուշակը պատասխանեց  «Օվկիանոսը նշանակում է ամբողջ աշխարհը։ Միայնակ, առանց որևէ մեկի օգնության քո տղան կբարձրանա ողջ աշխարհից վեր։ Ոչ ոք չի կարող խանգարել Նրան։ Բոլոր այդ ձկները հեղափոխություն են խորհրդանշում, որը Նա կիրագործի ողջ աշխարհի ժողովուրդների մեջ։ Նրանք կհավաքվեն Նրա շուրջ և կմիանան Նրան։  Նա կլինի Ամենազորի հովանու ներքո և այդ իսկ պատճառով մշտապես անվնաս կլինի, ինչ էլ որ Նրա հետ պատահի»։   

 

Միրզա Աբասի ընտանիքը բազում հիասքանչ կալվածքներ ուներ։ Երեխան մեծանում էր՝ շքեղության ու հարմարավետության մթնոլորտում, բայց նա սիրում էր բնությունը, թռչուններին, ծառերին ու ծաղիկներին և գերադասում էր իր ժամանակն անցկացնել քաղաքից դուրս, քան թե պալատում։

 

Նրա տիրապետության տակ էին իսլամի և գրականության, պոեզիայի և գեղագրության լավագույն ուսուցիչները, բայց վերջիններս շուտով ասացին, որ նրանք ոչինչ չունեն Նրան տալու, քանզի այդ երեխան տիրապետում է արտասովոր գիտելիքների, որոնք չի վերցրել ո՛չ գրքերից, ո՛չ էլ ուսուցիչներից։

 

Նա տիրապետում էր գրավչության աննկարագրելի ուժին, որը զգում էին բոլորը։ Մարդիկ մշտապես հավաքվում էին Նրա շուրջը։ Նախարարներն ու պալատականները Նրա զրուցակիցներն էին, երեխաները անչափ սիրում էին Նրան։ Երբ նա 13-14 տարեկան էր, հայտնի դարձավ իր կրթվածությամբ։ Մեծ հավաքների ժամանակ Նա դիսկուրսի մեջ էր մտնում ուլեմների հետ (բարձրագույն հոգևորականների) և բացատրում էր բարդ հոգևոր հարցեր»։

 

Երբ Բահաուլլան 22 տարեկան էր, մահացավ Նրա հայրը, և կառավարությունն առաջարկեց Նրան ժառանգել հոր աթոռը, բայց Բահաուլլան չընդունեց այդ առաջարկը։ Այդ ժամանակ վարժապետն ասաց․  «Թողեք նրան ինքն իր հետ։ Այս դիրքն արժանի չէ Նրան։ Նա ավելի բարձր նպատակներ ունի։ Ես չեմ կարող հասկանալ նրան, բայց վստահ եմ, որ Նա մեծագույն գործերի համար է առաքված։ Նրա մտքերը նման չեն մերին։ Հանգիստ քողեք նրան»:

 

Արդեն այդ ժամանակ Բահաուլլային սկսել էին անվանել  «աղքատների հայր», քանզի իր ողջ ազատ ժամանակն ու գումարը նա ծախսում էր աղքատների ու սովածքների հոգսերը հոգալու, դժբախտներին մխիթարելու համար։

 

Երբ Բաբը հայտնվեց, Բահաուլլան ասաց․  «Այս մեծն մարդը ճշմարիտների Տիրակալն է և բոլորը պարտավոր են հավատալ նրան»։ Եվ նա կանգնեց Բաբի կողքին և բազում փաստեր ու փաստարկներ հայտնեց Բաբի բարձրացրած Ճշմարտության օգտին։ Երբ սկսեցին ջարդերը, հրդեհներն ու բաբիների սպանությունները, Բահաուլլան այնպիսի ուժով բարձրացրեց Իր ձայնը նրանց պաշտպանության համար ու բերեց այնպիսի ապացույցներ, որ անվանվեց Աստծո Խոսքի Ավետաբեր։ Նա գրել է․  «Չի եղել ժամանակ, ու չի եղել Ավետարանի որևէ դար, երբ Աստծո Մարգարեները խուսափեին իրենց թշնամիների անարգանքներից, իրենց կեղեքիչների դաժանությունից։ Օր ու գիշեր նրանք տարել են տառապանքներ, որոնք ոչնչով չի կարելի չափել, բացի Միակ Ճշմարիտ Աստծո գիտելիքից, թող վեհացվի Նրա Փառքը»։

 

1852 թ-ին բաբիների մասսայական ջարդի ժամանակ Բահաուլլան շատ ու շատ մարդկանց հետ միասին ձերբակալվեց, շղթայվեց ու նետվեց ստորգետնյա բանտ  «Սիյահ Չալ» (Սև հոր) կոչվող զնդանը։ Բահաուլլան հենց այդպես էլ գրել է այդ բանտի մասին․«Բանտը պատված էր տխուր մթությամբ և բանտարկյալների քանակը նրա հետ մեկտեղ մոտ էր 150-ին։ Դրանք գողեր, մարդասպաններ, թալանչիներ էին։ Չնայած չափազանց նեղվածքին՝ այստեղ բացակայում էին որևէ տեսակի անցքերը, բացի այն դռնից, որով մենք մտանք։ Ոչ մի գրիչ ի վիճակի չէ նկարագրել այդ վայրը, և ոչ մի խոսք չի կարող նկարագրել դրա նողկալի գարշահոտը։ Մարդկանց մեծամասնությունը չուներ ո՛չ հագուստ, ո՛չ անկողին, որի վրա կկարողանար պառկել։ Միայն Աստծուն է հայտնի, թե ինչ է մեզ բաժին հասել այդ մթությամբ ու գարշահոտությամբ պատված վայրում»։ Նրան գամել էին կալանակոճղին, ծանր շղթաներն ընկած էին ուսերին։ Դրանց թողած հետքերը մնացին Նրա հետ Իր ողջ կյանքի ընթացքում։  Երեք օր չէին տալիս ոչ ուտելիք, ոչ ջուր։ Երբ վերջապես ուտելիքը բերեցին, պարզվեց՝ թունավորված էր։

 

Եվ այդ սարսափելի վայրում մի հիասքանչ իրադարձություն տեղի ունեցավ, որը բացատրեց Բահաուլլային, որ Նա է «Նա, ում կհայտնի Աստված»։

 

«Այն օրերին, որ Ես անց էի կացնում Թեհրանի բանտում, չնայած շղթաների սարսափելի ծանրությունն ու գարշահոտությունը քնելու հնարավորություն չէր թողնում, իսկ մոռացության հազվադեպ պահերին Ինձ թվում էր, որ Իմ կրծքից հոսում է մի բան, որը նման էր ամենաբարձր սարից ներքև իջնող զորեղ հորձանուտի։ Մարմնիս բոլոր մասերը, հանկարծակի, ասես բոցկլտային կրակից։ Լեզուս այդ ժամանակ արտասանում էր այն, ինչն ի զորու չէր լսել ոչ մի մարդկային արարած»։

 

«Ես ընդամենը մարդ էի, բոլորի նման, իմ մահճում քնած, երբ հանկարծ Տիեզերքի քամիներն Ինձ գրկեցին ու սովորեցրին գոյություն ունեցող ամեն բանի մասին գիտելիքները։ Սա ինձնից չէր, այլ նրանից, ով Ամենազոր է ու Ամենիմաց։ Եվ նա ինձ հրամայեց բարձրացնել իմ ձայնը երկնքի ու երկրի մեջտեղում, և սույնի համար ինձ տրվեց այն, ինչից գիտության այրերի այտերով արցունքներ են հոսում․․․»։

 

Չորսամսյա կալանավորումից հետո Բահաուլլան հազիվ էր կարողանում քայլել։ Նրա ընտանիքին զրկել էին ողջ ունեցվածքից ու արտաքսել Բաղդադ։ Դրսում ձմեռ էր։ Վտարյալները երեք ամիս շարունակ թափառել էին ձյունոտ սարերով, նեղ, ոլորուն ճամփաներով, գիշերներն անցկացնելով որտեղ պատահի։ Երեխաներին կերակրելու համար Բահաուլլայի կինը ստիպված էր պոկել իր զգեստների վրայի արծաթե կոճակներն ու վաճառել։

 

Բաղդադում Բահաուլլան անցկացրեց տասը տարի, որոնցից երկուսը ապրեց անապատում՝ Քուրդիստանի լեռներում, որպես ճգնավոր։

 

«Մենք ուղևորվեցինք մենության անապատ և այնտեղ անցկացրինք երկու տարի ամբողջական մենության մեջ։ Մեր աչքերից տառապանքի արցունքներ էին հոսում և մեր արյունաքամ սրտերում փոթորկվում էր սարսափելի ցավի օվկիանոսը։

 

Շատ օրեր ու գիշերներ Մենք զրկված ենք եղել ուտելիքից ու չենք կարողացել հանգիստ գտնել։ Չնայած չլսված դժբախտություններին ու չդադարող տառապանքներին, Երդվում եմ Նրանով, Ում ձեռքերում գտնվում է Իմ հոգին, Մենք կատարյալ երջանկության մեջ էինք և չափազանց երջանիկ էինք․․․

 

Վերջիվերջո, Նվիրական Աղբյուրից հրաման ստացանք վերադառնալ, և Մենք ենթարկվեցինք ու ետ վերադարձանք»։

 

Բահաուլլայի՝ ճգնավորությունից վերադառնալուց հետո Նրա մասին լուրը տարածվում է ամենուր և մարդիկ սկսեցին ամբոխներով, հեռու ու մոտ վայրերից գալ Բաղդադ, որպեսզի տեսնեն ու լսեն Նրան։ Հրեաները, քրիստոնյաները, զրադաշտականները, ինչպես նաև մահմեդականները հետաքրքրվեցին նոր ուսմունքով։

 

Մեկ անգամ չի եղել, որ մահմեդական ուլեմները, հուդայական ռահվիներն ու քրիստոնյաները հավաքվեն Եվրոպայի մի քանի ուսյալ այրերի հետ և կանգնեն Նրա օրհնյալ ներկայության առջև․ յուրաքանչյուրն իր հարցն ուներ, և չնայած նրանք տարբերվում էին իրենց մշակույթի մակարդակով, յուրաքանչյուրը ստանում էր ամբողջական ու հավաստի պատասխան։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ