Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բահայիների Նոր տարի 2023
Հոդվածներ

Բահայիների Նոր տարի 2023

Գարունը բնության վերածնման ժամանակաշրջանն է, Իսկ բահայիների համար այն հոգևոր ուրախության և նոր հույսերի ժամանակն է, երբ բնությունն արթնանում է երկարատև քնից և մտնում է նոր փուլի մեջ: 

 

Մարտի 21-ին Երևանում տարբեր կենսակերպ, հավատ, ազգություն և տարիք ունեցող մարդիկ հավաքվել էին նշելու բահայիների Նոր Տարին։ Միջոցառման ընթացքում եղան հյուրասիրություն, խաղեր, պարեր ու շփում։ Վերջում ցուցադրվեց նաև ֆիլմ՝ նվիրված 2022թ-ին Բահայի համայնքում տեղի ունեցած իրադարձություններին ամբողջ աշխարհում և Հայաստանում։

 

Մարտի 21-ը բահայի օրացուցային տարվա առաջին օրն է։ Ըստ բահայի օրացույցի` տարին բաղկացած է 19 ամսից, որոնցից յուրաքանչյուրն ունի 19 օր։ Արևային օրացույցը սկսվում է մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը և նշվում է որպես Նոր Տարի։ Տարվա առաջին ամիսը և յուրաքանչյուր ամսվա առաջին օրը կոչվում են Բահա, ինչը նշանակում է հոյակերտություն կամ փառք։ Այդ օրն անվանվում է Աստծո Օր, այն հաջորդում է 19 օր տևող պասին։ Բահայիների Նոր Տարին խորհրդանշում է գարունն ու նոր կյանքը։ Այդ օրը բահայիներն իրենց ընկերների, բարեկամների և մտերիմների հետ տոնում են բնության զարթոնքն ու կյանքի նոր սկիզբը՝ հուսալով, որ տարին իր հետ խաղաղություն ու բարգավաճում կբերի։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ