Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Աստղերի ազդեցությունը մեզ վրա
Հոդվածներ

Աստղերի ազդեցությունը մեզ վրա

Երկնային աստղերից որոշներն այնպիսի պարզ ու ակնհայտ ֆիզիկական ազդեցություն ունեն Երկրի և երկրային գործողությունների վրա, որ դա հստակեցման կարիք չունի: Նայեք արևին, որը Աստծո կամքի և նախասահմանության համաձայն նպաստում է Երկրի և բոլոր երկրային արարածների զարգացմանը: Առանց արևի լույսի և ջերմության ոչ մի երկրային արարած կյանք չէր ունենա:

  

Ինչ վերաբերվում է աստղերի հոգևոր ազդեցությանը, ապա, չնայած նրան, որ այդ ազդեցությունը մարդկանց աշխարհի վրա կարող է տարօրինակ թվալ, բայց եթե խորը մտածեք այս թեմայի մասին, այն ձեզ  չափազանց զարմանալի չի թվա: Այնուամենայնիվ, ես չեմ ուզում բանն այնպես ներկայացնել, որ կանխատեսումները, որ ավելի վաղ ժամանակների աստղագուշակները ստացել են աստղերի շարժումից, համապատասխանել են իրականությանը, քանզի այդ վաղ ժամանակների աստղաբանների կանխատեսումները երևակայության խաղ են եղել, և այդ ավանդույթը եկել է եգիպտական, ասորական և խալդիական սպասավորներից, ավելի շուտ՝ այս կանխատեսումները բխում էին հնդիկների ֆանտաստիկ պատկերացումներից, հույների, հռոմեացիների և այլոց դիցաբանությունից, ովքեր երկրպագում էին աստղերին: Բայց ես կցանկանայի ասել, որ այս անսահման տիեզերքը նման է մարդու մարմնին, որոնց բոլոր անդամները միմյանց հետ կապված են ամենաուժեղ կապանքներով: Որքան մեծ է կախվածությունը և որքան սերտ կապը՝ օրգանների, անդամների և մարմնի մասերի միջև, որն անհրաժեշտ է իրենց ընդհանուր բարիքի և և փոխադարձ աջակցվության համար, և որքան մեծ է նրանց ազդեցությունը մեկը մյուսի վրա: Նույն կերպ, անսահման տիեզերքի մասերը՝ նրա տարբեր անդամների և տարրերի տեսքով կապակցված է միմյանց հետ, և նրանք ազդում են մեկը մյուսի վրա և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական իմաստով:

 

Օրինակ, աչքը տեսնում է, և ամբողջ մարմինը արձագանքում է դրան, ականջը լսում է, և մարմնի բոլոր անդամները շարժվում են: Սրանում ոչ մի կասկած չկա: Տիեզերքն էլ է նման կենդանի օրգանիզմին: Ավելին, կապը, որը գոյություն ունի մարմնի բոլոր անդամների հետ, անկասկած, պետք է դրսևորվի, և նրա դրսևորումը կարող է լինել ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր:

 

Նրանց համար, ովքեր ժխտում են նյութական իրերի վրա հոգևոր ազդեցությունը, մենք կբերենք փոքրիկ օրինակ: Գեղեցիկ հնչյուններն ու երանգները, մեղեդիներն ու դյութիչ ձայները օդի տատանումներ են, և այդ տատանումներն ազդում են միջին ականջի նյարդերի վրա, որի արդյունքում մենք լսում ենք: Մտածեք այն մասին, թե ինչպես են օդի այդ տատանումները, որոնք էականորեն պատահական երևույթ են, որոնք չունեն առանձնահատուկ կարևորություն, գրավում և անհանգստացնում են և այդքան մեծ ազդեցություն են ունենում մարդու վրա, դրանք ստիպում են նրան լացել կամ ծիծաղել, դրանք կարող են անգամ խստագույնս ապշեցնել մարդուն այնպես, որ նա կընկնի վտանգի մեջ: Դուք տեսնում եք հիմա այն կապը, որը գոյություն ունի մարդու հոգու ու մթնոլորտի տատանումների մեջ, չէ որ օդի այդ շարժումները փոխում են մարդու տրամադրությունը, երբեմն նա ամբողջությամբ հայտնվում է նրանց տիրապետության տակ, նրանք զրկում են հանգստից: Մտածեք, որքան տարօրինակ է այս, քանզի երգչից չի բխում ոչինչ, ինչը կմտնի ունկնդրի մեջ, և չնայած դրան, հոգևոր ուժգին ազդեցությունն ակներև է: Եվ նշանակում է, որ անկասկած, արարածների մեջ ուժգին փոխկապակցումը պետք է ունենա հոգևոր արտահայտություն և ազդեցություն:

 

Արդեն խոսվել է այն մասին, որ մարդու մարմնի անդամներն ու մասերը փոխազդում և ներգործում են մեկը մյուսի վրա: Օրինակ, աչքը տեսնում է և դա ազդեցություն ունի սրտի վրա: Ականջը լսում է, բայց արձագանքում է հոգին: Սիրտը համաչափ զարկում է, մտքերը հանդարտ են, և մարմնի բոլոր անդամները պարուրված են հաճելի հանգստությամբ: Ինչպիսի կապ կա ամեն ինչի միջև, և ինչպիսի ներդաշնակություն ամեն ինչում: Քանի որ այսպիսի կապ, այսպիսի հոգևոր ազդեցություն և բոլոր անդամների փոխազդեցություն կա մարդու մարմնում, իսկ նա ընդամենը շատ մահկանացու էակներից մեկն է, այդ դեպքում, իհարկե, տիեզերքի մասշտաբի օբյեկտների մեջ նույնպես պետք է գոյություն ունենա հոգևոր և նյութական կապ: Չնայած մեզ հայտնի եղանակներով և գիտության ներկայիս մակարդակում հնարավոր չէ գտնել այդ կապերը, այնուամենայնիվ, նրանց ներկայությունը գոյության բոլոր ձևերի մեջ միանշանակ կասկածի տակ չի դրվում:

 

Եվ որպես եզրափակում. արարածները՝ մեծ, թե փոքր, միմյանց հետ փոխկապակցված են Աստծո կատարյալ իմաստության միջոցով, և նրանք փոխգործում և ազդում են միմյանց վրա: Եթե դա այդպես չլիներ, տիեզերքի ունիվերսալ համակարգում և ընդհանուր կառուցվածքում կլիներ անկարգություն և բացարձակ անկատարություն: Բայց քանի որ գոյության բոլոր ձևերը միմյանց հետ փոխկապակցված են ամուր կապերով, նրանք, իրենց դասավորվածությամբ ցուցաբերում են կարգ ու կատարելություն:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ