Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Աշխարհի փոփոխությունը սկսվում է մարդուց
Հոդվածներ

Աշխարհի փոփոխությունը սկսվում է մարդուց

Աշխարհը կփոխվի միայն այն ժամանակ, երբ փոխվեն մարդիկ։ Հին աֆորիզմները, այնպիսիք, ինչպիսիք են «Ջուրը չի կարող բարձրանալ իր մակարդակից վեր» կամ «Շղթայի ամրությունը որոշվում է ամենաթույլ օղակով», իրենց մեջ ճշմարտություններ են պարունակում։ Եթե ձեզ դուր չի գալիս շրջապատող աշխարհը, եթե դուք հասարակության մեջ փոփոխությունների ջատագով եք, ապա սկսեք ինքներդ ձեզնից։ Ձեր կյանքը ձեր հասանելիության սահմաններում է, այն միշտ ձեր առջև է, և ամենայն հավանականությամբ՝ հարյուրից իննսունինի դեպքում այն հիմնարար վերանայման կարիք ունի։ Ճշմարտությունը պարզ է և այն կայանում է նրանում, որ եթե դուք դառնում եք ավելի լավը, աշխարհը նույնպես ավելի լավն է դառնում։ Մարդկային հանքահորում ոսկին կավելանա, եթե նրա բաղադրիչներից մեկի մաքրությունն ավելի բարձր դառնա։

 

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կյանքը պայքար է և ծանր աշխատանք։ Մեր հանապազօրյա հացը վաստակելու և գոնե նավազագույն հարմարավետությամբ ապրելու համար մենք պետք է մշտապես աշխատենք։ Մեզնից շատերն իրենց կյանքում քայլում են նվազագույն դիմադրության ուղիով։ Մենք աշխատում ենք ապրուստ վաստակելու համար, մենք սովորում ենք, որպեսզի մտավորապես զարգանանք, կամ, որովհետև ըմբռնման պրոցեսը մեզ հաճույք է պատճառում, կամ էլ ավելի հեղինակավոր և բարձր վարձատրվող աշխատանք ստանալու համար։ Սակայն երբ խոսքը վերաբերում է հոգու աշխատանքին, մեր ներքին հոգևոր էությունը զարգացնելուն, մենք բազմաթիվ պատրվակներ ենք հորինում մեր անգործությունն արդարացնելու համար։

 

Մենք հոգեպես ծույլ ու անփույթ ենք, և որպես արդյունք՝ հոգեպես հիվանդ։ Այսօր աշխարհում երկու գլոբալ խնդիր կա, մնացած ամեն ինչ՝ տարբեր քաղաքական և տնտեսական համակարգերի միջև պայքարը, սպառազինությունների մրցավազքը, «ունևորների» և «չունևորների» միջև անընդհատ աճող անհամաձայնությունները, դաժան, թեև լոկալ պատերազմները, գործազրկությունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և այլն, բոլորը մղվում են երկրորդ պլան և աննշան են թվում՝ համեմատած ավելի խորը խնդիրների հետ։ Իսկ ավելի կոնկրետ՝ մարդու՝ որպես անհատի, և համաշխարհային մարդկային համայնքի խնդրի հետ։

 

Որպեսզի կյանքն այս աշխարհում իսկապես ավելի լիարժեք դառնա, անհրաժեշտ են փոխակերպում և առաջընթաց երկու ոլորտներում՝ յուրաքանչյուր անհատի կյանքի ոլորտում և օրենքների ոլորտում, որոնք կարգավորում են կոլեկտիվ կյանքը և մարդկային համայնքների վարքագիծը՝ լինեն դրանք խմբեր, ազգեր կամ ռասաներ։ Ինչ վերաբերում է երկրորդ ոլորտին, այստեղ շատ ավելի մեծ ջանքեր են գործադրվում, գուցե այն պատճառով, որ դա մեզնից յուրաքանչյուրիցս հոգևոր ջանքեր չի պահանջում։

 

Իսկապես, մեզնից շատ ջանքեր չի պահանջվում ժողովրդավարության, կոմունիզմի, սոցիալիզմի կամ կառավարման այլ ձևերի մասին քննարկումների մեջ մտնելու համար, սոցիալական պաշտպանության, կենսաթոշակների բարձրացման, ազատ առևտրի, Միավորված Ազգերի Կազմակերպության, միջազգային լեզվի, ընտրության համընդհանուր իրավունքի մասին բարձրաձայն խոսելը։ Այս բեռի ծանրությունը բաշխված է բոլորի վրա, այն չի ընկնում առանձին անհատների ուսերին։ Բայց ակտիվ քաղաքական դիրքորոշում ընդունելով հանդերձ՝ մեր անձնական կյանքում մենք կարող ենք կեղծավորություն անել, ազատություն տալ մեր զայրույթին, իսկ երբեմն էլ՝ ձեռքերին, չցանկանալով մեզ ենթարկել մեր զգացմունքները, լինել կողմնակալ, զայրացած, երկերեսանի՝ այլ խոսքերով ասած՝ լինել քաղաքակիրթ մարդանման կապիկ, բարձր որակի սոցիալական կիսաֆաբրիկատ։

 

Մեր սոցիալական ակտիվիզմից օգուտը միևնույն է շատ քիչ կլինի։ Հետևաբար, պետք չէ մոռանալ այն մասին, որ սեփական շապիկն ամեն դեպքում ավելի մոտ է մեր մաշկին։ Մարմին ասելով հասկացեք ներքին «ես»-ը։ Մեծագույն և անհրաժեշտ փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում, ի վերջո ոչնչի չեն հանգեցնի, եթե մարդիկ չկանգնեն ինքնավերափոխման ուղու վրա։

 

Առաջին համաշխարհային պատերազմից հետո հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցան հսկայական տեղաշարժեր։ Նույնը տեղի ունեցավ նաև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այն ամենի հիմքն, ինչ մենք այսօր փորձում ենք իրականացնել, դրվել են ավելի վաղ։ Մենք ընդամենը զարգացնում ենք այն, ինչ մարդկության լավագույն մտածողները կանխատեսել էին մեզանից շատ առաջ, և հաստատում ենք ամեն ինչ ավարտին հասցնելու մեր վճռականությունը։

 

Այնուամենայնիվ, բարի մտադրությունները չկանխեցին 1939-1945 թվականների պատերազմը։ Ոչինչ չի կարող կանխել նաև հաջորդ պատերազմը, որը լի կլինի էլ ավելի սարսափելի աղետներով՝ ոչինչ, բացի անհատի ներքին վերափոխումից, որն ամբողջությամբ կախված է միայն մեզնից։ Միայն մենք կարող ենք վերափոխել ինքներս մեզ, իսկ փոխվելու համար մենք պետք է ցանկանանք դա և ինքնուրույն քայլենք այդ ճանապարհով, և ամենից առաջ՝ հանուն մեզ։

 

Բահաուլլան ասել է․ «Նա, ում խոսքերը գերազանցում են արարքները, թող հիրավի իմանա, որ մահը նրա համար ապրելուց լավ է»։ Պետք է դադարենք ուրիշներին ասել, թե ինչ և ինչպես է պետք անել, և փոխարենը ինքներս գործենք։ Եվ սա վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին։ Հակառակ դեպքում ոչինչ չի փրկի մարդկությանը նյութական ուժերի ամենաթողությունից, որն իրեն գիտություն է կոչում, ուժերի, որոնք առանց խղճի վերահսկողության, կարող են ամբողջովին ոչնչացնել մեր քաղաքակիրթ աշխարհը։ Մենք ինքներս ենք ստեղծել հրեշին, և հիմա նա սպասողական և սպառնալից հայացքով նայում է մեզ։ Ներկայումս մեր հանճարը, մեր մեծ մարդկային հանճարը, որը լուսավորված չէ հոգևորության լույսով, ձգտում է դեպի չարիք և ինքնաոչնչացում։

 

Ոչինչ չկա, բացի սեփական հոգու զսպող ուժերից, որը կարող է պահել այն իր հունի մեջ և դուրս չգալ ափերից։ Եվ եթե դեռ որևէ հույս կա, որ այս աշխարհը ծաղկած բողբոջից պտուղներ կտա, ապա այդ հույսը հենց մեզ վրա է, քանզի մարդու մեծագույն ուժերը, որը գերիշխանություն է տալիս բնության աշխարհի հանդեպ, նրա ներքին ուժերն են՝ նրա կամքը, երևակայությունը, ստեղծագործական կարողությունները, անձնուրաց սիրելու կարողությունը, նրա հավատն իր և անտեսանելի Աստծո հանդեպ, որը, ինչպես նա ինտուիտիվ կերպով զգում է, կանգնած է ամեն բանի հետևում, ինչ գոյություն ունի Տիեզերքում, այդ թվում նաև իր հետևում։ Այս բոլոր ուժերը պետք է զարգացնել, պետք է կարողանալ տիրապետել դրանց և ուղղորդել դեպի բարին։

 

Այս աառաջադրանքն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Իհարկե, անմտություն կլինի մտածել, որ մեկ ակնթարթում բոլորը հրեշտակներ են դառնալու։ Բայց մեր ներսում կատարվող անգամ ամենափոքր փոփոխությունը մեր մեջ կարող է փոփոխությունների մի ամբողջ շղթա առաջացնել։ Հում, փխրուն խմորի գնդի մեջ, իսկ մեր սերունդը նման է հենց դրան, խմորիչ է պակասում։

 

Եթե հնչի «Փոխվել կարելի է, գործի անցիր, ամեն բան այդքան էլ վախենալու չէ, ինչպես թվում է, և դու քեզ իսկապես երջանիկ կզգաս» կոչը և եթե մենք արձագանքենք, ապա կսկսենք մեկը մյուսի հետևից հաղթել հոգևոր մարտերում։

 

Եվ ահա այդ ժամանակ մարդկային կյանքի տարբեր ոլորտների բոլոր զարմանահրաշ բարեփոխումները, որոնք այդքան անհրաժեշտ են և մեծամասամբ արդեն իսկ մշակված են, կբարձրանան մակընթացության գագաթին, որը միայն նա կարող է բարեհաջող բարձրացնել՝ հաջողությունը դարձնելով անանց։ Այսօր մենք ունենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է։ Բեմը պատրաստ է։ Մեզ մնում է միայն բարձրացնել վարագույրը և սկսել ներկայացումը։

 

Աշխարհը հուսահատորեն օգնության կարիք ունի՝ յուրաքանչյուրիս օգնության կարիքը։ Որպեսզի այս մոլորակի մարդկանց համատեղ կյանքում տիրեն խաղաղությունն ու երջանկությունը, հարկավոր է, որ խաղաղության ու երջանկության մի փոքրիկ մաս հայտնվի մեր մեջ։

 

Արդյո՞ք մենք կարող ենք ընդունել նոր օրենքներ, մշակել միջազգային համագործակցության երկարաժամկետ ծրագրեր, միասին առաջ շարժվել դեպի համաշխարհային միասնություն, սպառողականությունից և վախից դեպի ազատություն, եթե բոլորս՝ մեզնից յուրաքանչյուրը, չենք ուղղորդել մեր կողմնացույցը դեպի այն անփոփոխ բևեռը, որով պետք է շարժվենք, չենք գիտակցել մեր տեղը տիեզերքում, չենք գնահատել մեր իրական կարողություններն ու կարիքները։

 

Եվ թող յուրաքանչյուրը հարցնի ինքն իրեն՝ իսկ ի՞նչ կարող եմ անել ես։ Լավ կլինի այս հարցը տաք ինքներդ ձեզ: Ընտրությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, պետք է կատարեք դուք։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ