Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Աշխատանքը որպես երջանկության աղբյուր
Հոդվածներ

Աշխատանքը որպես երջանկության աղբյուր

Մեր աշխատելու, ինչ-որ բան արտադրելու հրաշալի ունակությունը մեր երջանկության աղբյուրն է: Ոչինչ չի կարող մեզ ավելի մեծ բավարարվածություն պարգևել, քան կատարված աշխատանքը: Տեսնելով լավ կատարված աշխատանքը՝ թխված կարկանդակը, գրված գիրքը կամ կառուցված կամուրջը, մենք կարող ենք զգալ այնպիսի ուրախություն, որը չի կարող տալ որևէ այլ բան։ Նույնիսկ վշտի, հիվանդության, աղքատության կամ վտանգի մեջ մենք ուրախ ենք գիտակցել, որ մեզ հաջողվել է ինչ-որ օգտակար բան անել: Պատերազմի հաշմանդամները, նյարդային խանգարումներ ունեցող մարդիկ, մտավոր հետամնաց երեխաները վերականգնում են իրենց առողջությունը աշխատանքի միջոցով և ելք  են գտնում թվացյալ անհույս իրավիճակից։ Ինչո՞ւ։ Որովհետև աշխատանքն անհրաժեշտ է մեզ։ Այն շարժման մեջ է դնում մեր ամենախորքում գտնվող մեխանիզմները։ Նման այն բանին, թե ինչպե՞ս է մեր օրգանիզմում արյունը կատարում բազմաթիվ կենսականորեն կարևոր գործառույթներ՝ հեռացնում է թափոնները, թոքերը հարստացնում է թթվածնով, սնուցում է հյուսվածքները, այնպես էլ, ըստ երևույթին, աշխատանքը պահպանում է մեր մարմնի տոնուսը՝ աշխուժացնելով մեզ և առաջացնելով էներգիայի նոր հոսք։

 

Չնայած դրան, մենք, որպես կանոն չենք գիտակցում, ինչպես և չենք գիտակցում շատ այլ բաներ, թե որքան կարևոր դեր է խաղում մեր կյանքում աշխատանքը, որը մեզ համար և՛ պարտականություն է, և՛ առավելություն։ Մեզնից շատերն այն համարում են ծանր բեռ և անխուսափելի չարիք, կամ, լավագույն դեպքում, այն դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոց։ Սխալ մոտենալով մեր կյանքի այս ամենակարևոր կողմին, մարդիկ հաճախ աշխատանքը դիտարկում են միայն որպես գումար ստանալու միջոց, իսկ փողն իր հերթին՝ աշխատելու կարիքից ազատվելու հնարավորություն։ Աշխատել՝ հույս ունենալով ձեռք բերել հանգստություն, լիություն և թույլ տալ քեզ որոշակի հաճույքներ, լիովին բնական է մարդու համար, բայց եթե դա դառնում է  աշխատելու միակ մոտիվացիան, աշխատանքն արժեզրկվում է։ Մարդկանց մեծամասնությունն ամեն բան արագ է անում, շտապելով, փորձելով հնարավորինս արագ ավարտել աշխատանքը։ Հաճախ նրանց համար միևնույն է, թե ինչպես կարվի դա, միայն թե իրենց աչքից հեռու լինի։ Ոմանք էլ փորձում են լավ աշխատել, բայց միայն այն օգուտների համար, որոնք դա կբերի իրենց՝ բարձր աշխատավարձի և կարիերայի աճի համար։ Եվ միայն քչերն են աշխատում հենց աշխատանքի համար, և նրանցից առավել քչերն են աշխատում առավելագույն նվիրվածությամբ՝ իրենց արածը կատարելության հասցնելու ցանկությամբ։ Նման մարդիկ բավարարվածություն են ստանում նրանից, որ ներդրել են  դրանում այն ամենն, ինչ կարողացել են։ Լավ է, եթե մարդը ցանկություն ունի աշխատելու, կիրառելու իր ուժերը և դրա հետ մեկտեղ հաճույք զգալու։ Այդ ժամանակ աշխատանքը մեզ պարգևատրում է ձեռքբերման հանդեպ կենդանի ուրախությամբ։ Եվ այնուամենայնիվ, ամենախորը բավարարվածությունը աշխատանքից դու ստանում ես այն ժամանակ, երբ ձգտում ես այն հասցնել կատարելության։ Երբեմն մեզ հոգնեցնում է ձանձրալի, մոնոտոն աշխատանքը, որով մենք ստիպված ենք զբաղվել․ դժվար է ինչ-որ հետաքրքիր բան գտնել լվացքի, կարտոֆիլի բուկը տալու, ածուխը նավի վառարանի մեջ լցնելու, փողոցները մաքրելու, անվերջ ճաշ պատրաստելու կամ դրանից հետո ափսեները լվանալու, կամ նույն մեխանիկական գործողությունները հավաքային գծի վրա կատարելու մեջ։ Իհարկե, այս զբաղմունքները քիչ հետաքրքիր են, և եթե անգամ մենք ֆիզիկապես կարողանում ենք դրանից գլուխ հանել, հոգին, այնուամենայնիվ, հոգնում է դրանց միօրինակությունից։ Սակայն գոյություն ունի միջոց նաև ձանձրալի աշխատանքից հաճույք ստանալու համար, և դա նման աշխատանքը լավ կատարելն է։ Եթե դուք աշխատում եք գլուխ պահելով՝ պարզապես ցանկանալով ազատվել նրանից, ինչ հանձնարարված է ձեզ, աշխատանքը, բնականաբար, ձեզ աննշան հաճույք անգամ չի պատճառի, բայց եթե այդ նույն լվացքը կամ քաղհանը, որը ձեզ արդեն զզվեցրել է, կամ ցանկացած այլ աշխատանք անել այնպես, ասես ձեզնից առաջ դա ոչ ոք չի արել, այնքան լավ, որ դրանից ավելին արդեն ուղղակի հնարավոր չէ, որովհետև հակառակ դեպքում անելու իմաստ առհասարակ չկա, ապա այդ ժամանակ ձեր պարգևը կլինի արվածի համար հպարտության ջերմ զգացումը, որքան էլ որ աննշան լինի զբաղմունքը։ Եթե դուք անցնելով աշխատանքի՝ ասեք․ «Եվ այսպես, սա պետք է լվանա՞լ։ Դե ինչ, ես դա հիմա ինչպես հարկն է կանեմ», կամ, «Ահա, սա պետք է ամրացնե՞լ, լավ, ես դա կանեմ, միայն թե ինձ հնարավորություն տուր»։  Բավարարվածությունը, որը զգում եք լավ կատարված աշխատանքը տեսնելիս, ամենայն հավանականությամբ կստիպի մոռանալ տխրությունն ու հիասթափությունը։

 

Մեր դարի ամենատարածված հիվանդություններից մեկը կենտրոնանալու անկարողությունն է։ Մարդիկ կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ անում են։ Դրա ողբերգական հետևանքները մենք անընդհատ զգում ենք մեզ վրա։ Մարդկանց անուշադրությունը կարելի է համեմատել անդրադարձվող լույսի հետ՝ այն շատ է, բայց այնքան թույլ է, որ իրականում անհնար է ինչ-որ բան նշմարել։ Պատշաճ ուշադրության բացակայությունը հանգեցնում է ոչ միայն վատ կատարված աշխատանքի, այլև բազմաթիվ դժբախտ պատահարների՝ ճանապարհներին, աշխատավայրում, տանը։ Դա, բնականաբար, առաջացնում է հիասթափություն և փոխադարձ նյարդայինության զգացում։ Մարդիկ անում են մի բան, բայց մտածում մեկ այլ բանի մասին, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես ոչ մի բանի մասին չեն մտածում։ Որքան անգամ եք շաբաթվա մեջ ստիպված լինում ինչ-որ մեկին ասել․ «ես քեզ արդեն ասել եմ», իսկ փոխարենը լսել «նման բան չի եղել»։ Հնարավոր է՝ մարդկանց հետ զրույցներում դուք նկատել եք, որ նրանք կամ ընդհանրապես չեն լսում, թե ինչի մասին եք խոսում, կամ լսում են անուշադիր, առանց փորձելու հասկանալ։ Տեսակների գոյատևումը ուղղակիորեն կախված է եղել ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունից, որը կապված է զգայարանների (կենսաբանության մեջ դրանք կոչվում են զգայական օրգաններ) լարվածության հետ, այն բանի վրա, թե ինչ է կատարվում տվյալ պահին, քանզի դա կօգնի ավելի լավ կողմնորոշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ, պաշտպանել ինքդ քեզ կամ առավելագույնս օգտվել ընձեռված բարենպաստ հնարավորությունից։ Եթե մենք ամեն վայրկյան կարողանայինք կենտրոնանալ այն բանի վրա, ինչ անում ենք, ոչ միայն մեր աշխատանքի որակն ավելի բարձր կլիներ, այլև առավել հաճախ մեզ բավարարված կզգայինք։ Կյանքի փորձը բոլորովին էլ չի թափվում մեզ վրա ինչպես ջրի անկասելի հոսքը, մենք պետք է այն ներծծենք մեր մեջ՝ վերլուծելով տպավորություններն ու իրադարձությունները, իսկ դա պահանջում է ուշադրության կենտրոնացում և կոնցենտրացիա։ Այս թեմայի վերաբերյալ փիլիսոփայական ընդհանրացում եղել է հազարավոր տարիներ առաջ՝ Բհագավադ-Գիտայում։

 

․․․Երեկվանն ընդամենը երազ էր,

 

Իսկ վաղն ուղղակի երազանք,

 

Բայց եթե այսօրվա օրն ապրած է արժանապատվորեն, բոլոր անցած օրերը դառնում են երջանիկ երազ, իսկ գալիքները հույս են ներշնչում։

 

Եվ ուրեմն մտածեք կենսական օրվա մասին։

 

Հատված Մերի Մաքսվելի «Կյանքի գաղտնիքը» գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ