01.11.2017թ
«Բազմազանություն Միավորող Հավատը» կարճամետրաժ ֆիլմի հեղինակներ Սոնա Քոչարյանը և Հովհաննես Իշխանյանը հոկտեմբերի 27-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող լավագույն լրագրողական նյութերի ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներից են։
Մրցանակաբաշխության նպատակն է խթանել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը: Սոնայի և Հովհաննեսի հեղինակած ֆիլմը Հայաստանի Բահայի համայնքի մասին է:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում գլոբալ մարտահրավերների ու նորարարության միտումներին վերաբերող մի շարք հարցեր։