Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Օլգան ապրում է Ռուսաստանում և աշխատում է «Nationwide» կորպորացիայում՝  որպես թոփ մենեջեր։ Նրա գործընկերներից մեկը՝ Աննան, հայ է: Մի անգամ Օլգան նրան հրավիրեց իր տուն։  Այցի ժամանակ Աննան նկատեց  Աբդուլ-Բահայի դիմանկարը և հարցրեց, թե ում լուսանկարն է։ Աննան կիսվեց հետևյալ պատմությամբ։


90-ական թվականներին, Հայաստանում ծանր ժամանակներ էին: Էլեկտրաէներգիան տրվում էր օրական ընդամենը մի քանի ժամ, չկար բավարար սնունդ և ջեռուցում: Մի ապահովված հայ տիկին կար, ով տեղափոխվել էր Բրազիլիայից: Նա այնքան բարի ու առատաձեռն էր, որ ամեն օր ընդունում էր իրենց բազմաբնակարան շենքի հարևաններին և նրանց թեյ և համեղ սնունդ էր հյուրասիրում: Նա բարությամբ և սիրով էր ընդունում բոլոր նրանց, ովքեր գալիս էին իր տուն: Ոչ մի տարբերություն չէր դնում մարդկանց միջև։  Աննան հիշեց, թե որտեղ է տեսել այդ մարդու դիմանկարը:  Աբդուլ-Բահայի դիմանկարն էր Սիրանուշ «տատիկի» տանը: Այն գրավեց նրա ուշադրությունը, երբ Օլգայի տանը նկատեց դիմանկարը: Բոլոր հիշողություններն ու զգացմունքները խառնվեցին նրա մտքում և սրտում... 


Նա հիշեց այն օրերի ցուրտն ու սառը անկողինը, սննդի սակավությունն ու վատ պայմանները, բայց նաև ջերմ ու առատաձեռն օրերը, մարդկային հարաբերությունների անկեղծությունը։ Օլգան բացատրեց, որ այդ դիմանկարի ազնվականը բահայիների համար հոգևոր մեծ ուսուցիչ է: Այսպիսով Սիրանուշ «տատիկը» նույնպես բահայի էր: Աննան իրեն համարում  էր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ: Նա այնքան էլ  հետաքրքրված չէր բահայիների մասին ավելին իմանալու մեջ կամ նրանց միանալուն, բայց երիտասարդ տարիքում ստացած սերն ու ջերմությունը միշտ իր սրտում պիտի կապեր Սիրանուշի և Աբդուլ-Բահայի դիմանկարի հետ: