Հայաստանի բահայինների համայնքը մասնակցում է Հայաստանում անցկացվող տարբեր քննարկումներին, որոնք կազմակերպում են տարբեր հասարարական կազմակերպություններ և որտեղ շոշափվում են կանանց, կրոնական համայնքների իրավունքների պաշտպանության հարցերը, ինչպես նաև ձգտում է իր համեստ ներդրումն ունենալ երեխաների և երիտասարդների բարոյական և տեխնիկական գիտելիքների ու հմտությունների զարգացման գործում: Բահայի համաշխարհային համայնքի միջազգային հարթակներում դիսկուրսներում մասնակցության մասին ավելին իմանալ կարող եք հետևյալ կայքում: Բահայի միջազգային համայնքը ներկայացված է հետևյալ միջազգային հաստատություններում՝ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդ (ECOSOC), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (UNICEF):
Բահայիների ցանկացած գործունեության բաղկացուցիչ տարր է կրթությունը, որը տալիս է անհրաժեշտ գիտելիքներ, այսպիսով բարձրացնելով տվյալ գործունեության արդյունավետությունը: Հայաստանի բահայի համայնքի երիտասարդները յուրաքանչյուր տարի հնարավորություն ունեն մասնակցել Համաշխարհային բարգավաճման հետազոտման ինստիտուտի (ISGP) դասընթացներում և այնտեղ ստացած գիտելիքներն օգնում են ստանալ գիտական ընկալում, թե ինչպես սկսել և զարգացնել սոցիալ-տնտեսական ծրագրերը, ինչպես առաջարկել դիսկուրս հասարակությանը հուզող խնդիրների շուրջ՝ ներգրավելով հասարական բոլոր ուժերին:
Ներքոնշյալ փաստաթղթերում կարող եք ծանոթանալ ՄԱԿ-ի տարբեր կառույցներում Բահայի համայնքի կարգավիճակի հետ: