Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բահայիների համար հոգևոր կարգապահությունից բացի անհրաժեշտ է նաև պրակտիկ գործունեությունը համայնքի շրջանակներում, քանզի Բահայի հավատը ծառայությանը հատուկ տեղ է հատկացնում: Բահաուլլան սովորեցնում էր, որ ծառայության միջոցով մարդու բնությունն իրեն առավել լիարժեք է արտահայտում: Հոգևոր աճը, ներքին ներուժի բացահայտումը զուգակցված են մարդկության համախմբման գործին ծառայելու հետ: Հոգևոր կարգապահության նպատակն է մարդու եռանդն ուղղորդել մերձավորներին ծառայելու հնարավորությունների փնտրմանը: Հոգևորականության բացակայության պայմաններում համայնքի կյանքը կազմակերպված է այնպես, որ բոլոր հավատացյալներին անհրաժեշտ է ակտիվորեն մասնակցել համայնքի գործերում: 


 Բահաուլլան իր հետևորդներին կոչ էր անում ոչ միայն զարգանալ բարոյապես և հոգեպես, այլև ուսումնասիրել արվեստներ և գիտություններ: Բացի նրանից, որ բահայիների վրա դրված է երեխաներին հնարավորինս լավ կրթություն տալու պարտականություն, նրանք պետք է օգտագործեն բոլոր մատչելի միջոցները, որպեսզի բարձրացնեն սեփական կրթական մակարդակը և զարգանան հոգեպես:


Բահայի հավատի Սուրբ Գրքերում հանդիպում է ՙՙհոգևոր աճՙՙ գաղափարը: Հոգևոր աճի տակ հասկացվում է Աստծո Կամքի համաձայն գործելու ընդունակության աստիճանաբար ձեռքբերումը և սեփական անձի և մերձավորների հետ հարաբերություններում Աստծո էությունն ու ոգին արտահայտելու ունակությունը: 

 

Բահաուլլան նշում էր, որ հոգևոր զարգացման ճանապարհին ամենագլխավոր խոչընդոտներից մեկը հպարտությունն է կամ էգոցենտրիզմը (եսակենտրոնությունը): Հպարտությունը կապված է աշխարհում իր ,եսե-ի դերի չափազանցման հետ, իսկ դրա հետևանքով առաջանում են մերձավորների նկատմամբ գերազանցության հավակնություններ: 

 

ՙՙԲոլոր մարդիկ ստեղծված են, որպեսզի առաջ տանեն հավերժ զարգացող քաղա-քակրթությունը: Ամենազորը Ինձ վկա` մարդուն վայել չէ վարվել վայրի գազանների պես: Նրա արժանապատվությանը վայել առաքինություններն են համբերությունը, բարությունը, կարեկցանքը և սերը դեպի երկրագնդի բոլոր ժողովուրդներն ու ցեղերըՙՙ:
                                                                                                                                     Բահաուլլա