Հավատի Գրվածքներում կա վարչական համակարգի նախագիծ, որն իր զարգացմանը զուգահեռ կապահովի երկրի վրա Աստծո թագավորության հիմքի ստեղծումը: Ինքն իրենով այդ վարչակարգը մարդկության կրոնական պատմության մեջ յուրահատուկ է: Անհրաժեշտ է նշել, որ համայնքների ղեկավարումը և վարչական համակարգերը Բահայի հավատում համարվում են կրոնի բաղկացուցիչ մասը: Բահաուլլան Իր կենդանության օրոք Աբդուլ-Բահային նշանակեց Իր ուսմունքների միակ մեկնաբան, իսկ Աբդուլ-Բահայի «Կամք և կտակում» Իր ավագ թոռանը` Շողի Էֆֆենդին նշանակեց Բահայի հավատի Պահապան:
Այժմ բահայի միջազգային համայնքի ղեկավար մարմինը Արդարության համաշխարհային տունն է: Տեղական և ազգային մակարդակներում գործում են Տեղական ևԱզգային Հոգևոր Ժողովները: Խորհրդատուների կոլեգիայի անդամները ճանաչված ունակություններով անձինք են, ովքեր ազդեցություն են գործում բահայի համայնքների կյանքի վրա տեղականից մինչև միջազգային մակարդակ: Խորհրդատուները դրդում են գործողության, անձնական նախաձեռնության և նպաստում են բահայի համայնքում ուսուցման գործընթացին: Խորհրդատուների և Հոգևոր ժողովների ինստիտուտները պատասխանատու են Հավատի տարածման և պաշտպանության համար: Նրանց միջև ներդաշնակ հարաբերությունները ապահովում է մշտական ղեկավարություն, սեր և խանդավառություն բահայի համայնքի անդամնների միջև ամբողջ աշխարհում: Միասին նրանք ակտիվանում են անհատական և կոլեկտիվ ջանքերը, որպեսզի նպաստեն հասարակության բարեկեցությանը:
Բահայի ինստիտուտները ի սկզբանե նախատեսված էին ոչ միայն որպես համայնքի ներքին կյանքի ղեկավարման համար, որքան էլ դա կարևոր է: Նախ և առաջ Վարչակարգը նախատեսված է, որ ծառայի որպես խողովակ, որի միջով հոսում է Հավատի ոգին և իրենց աշխատանքում մարմնավորեն այնպիսի հարաբերություններ, որոնք կհամախմբեն և կաջակցեն հասարակությանը զուգահեռ նրան, թե ինչպես է մարդկությունը շարժվում դեպի իր կոլեկտիվ հասունություն: