Վերջերս ինձ հրավիրեցին մասնակցելու միջկրոնական դիսկուսիային, որտեղ մենք բոլորս պատասխանեցինք այն հարցին, թե որո՞նք են մեր հավատի մասին ճիշտ ու սխալ պատկերացումները:
Քանի որ Բահայի հավատը համեմատաբար երիտասարդ կրոն է, որը հիմնվել է Բահաուլայի կողմից 19 -րդ դարի կեսերին, ոչ բոլորը շատ բան գիտեն այդ մասին, և ոմանք ունեն սխալ ինֆորմացիա: Ահա այն սխալ պատկերացումները, որոնք ես նկատել եմ.
1. Որտե՞ղ են հանդիպում բահայիները
Մարդիկ հաճախ հարցնում են, թե որտեղ են հանդիպում և աղոթում բահայիները: Յուրաքանչյուր մայրցամաքում կան բահայի տաճարներ։ Ներկայումս մի քանիսը ևս կառուցվում են։
Սակայն, մեծ մասամբ Բահայի համայնքները հավաքվում են այսպես կոչված Բահայի համայնքին պատկանող հասարակական նշանակություն ունեցող շինություններում։ Ինչպես բացատրում է Աբդուլ-Բահան` Բահաուլլայի որդին և իրավահաջորդը.
Տաճարների և երկրպագության տների սկզբնական նպատակը պարզապես միասնությունն է ՝ հանդիպումների վայրեր, որտեղ զանազան ժողովուրդներ, տարբեր ռասաներ և ցանկացած ունակության հոգիներ կարող են համախմբվել՝ իրենց միջև սեր և ներդաշնակություն դրսևորելու համար… որպեսզի բոլոր կրոնները, ռասաները և կրոնական փոքրամասնությունները կարողանան միավորվել մեկ ապաստարանում:
Իրենց տաճարներին կապված այլ հավատքների անդամներ հաճախ շփոթվում են, երբ պարզում են, որ բահայի համայնքը տվյալ վայրում չունի երկրպագության տուն: Թեև բահայիները չունեն ավանդական եկեղեցիներ կամ մզկիթներ, տեղի համայնքները, կախված բահայի համայնքի չափից և որոշ հանգամանքներից, կարող են որոշել վարձակալել կամ գնել հանդիպումների համար նախատեսված վայր, որը սովորաբար անվանվում է բահայի կենտրոն:
2. Արդյո՞ք Բահայի հավատը սինկրետիկ (քաղվածք) է
Երբեմն ես լսում եմ նրանցից, ովքեր չգիտեն Բահայի հավատի մասին, որ այն սինկրետիկ է: Ես առաջին անգամ լսեցի «սինկրետիկ» բառը, որը կապված էր Բահայի հավատի հետ, քոլեջի դասախոսից: Սինկրետիկ նշանակում է, որ կրոնը չի պարունակում որևէ օրիգինալ բան, այլ իրենից ներկայացնում է ուսմունքների հավաքածու, որոնք վերցված են այլ կրոններից և փորձում են միավորել դրանք:
Վերջերս ես հայտնաբերեցի, որ Դալայ Լաման նման մի բան է ասել. Իր 10 գլուխներից բաղկացած գրքի ընդամենը երկու պարբերության մեջ նա ասում է, որ ինքը «կրոնական սինկրետիզմի կողմնակից չէ», այնպիսին, ինչպիսին «բահայիզմն» է:
Ճշմարտությունը, ընդհակառակը, կայանում է նրանում, որ Բահայի հավատը առաջ է մղում առաջադեմ գաղափարներ, ինչը նշանակում է. «Աստծո սուրբ Հայտնիչների աստվածային կրոններն իրականում մեկ են, չնայած իրենց անվամբ և ցանկով նրանք տարբերվում են: Մարդը պետք է սիրի լույսը, անկախ նրանից, թե որ լուսաբացից է այն ծագում: Նա պետք է սիրի վարդը, ինչ հողում էլ այն աճի: Նա պետք է լինի ճշմարտություն որոնող, անկախ նրանից, թե ինչ աղբյուրից է այն եկել»:
Աստվածաշունչը հստակ մատնանշում է այս հասկացությունը, քանի որ այն ներառում է Հին Կտակարանի մարգարեներ Մովսեսին և Աբրահամին, ինչպես նաև Նոր Կտակարանից Հիսուս Քրիստոսին, որոնց բոլորին բահայիները երկրպագում են և համարում են Աստվածային Հայտնիչներ: Ղուրանը առաջ է քաշում նույն գաղափարը, քանի որ այն Մուհամմադի հետ միասին ներառում է Հին Կտակարանի մարգարեներին, ինչպես նաև Քրիստոսին:
Սա կրոնի յուրահատուկ տեսլական է, որը Աբդուլ-Բահան բացատրում է հետևյալ բառերով. «Աստծո այս Սուրբ Հայտնիչները հանդիսանում են մարդկության դաստիարակները և ուսուցիչները»: Դա կրոնները միավորելու արհեստական փորձ չի հանդիսանում, բայց փոխարենը բոլորովին նոր միջոց է բոլոր հավատալիքները դիտարկելու որպես մեկ օրգանական ամբողջություն և ոչ թե որպես մրցակցող համոզմունքների համակարգերի հավաքածու:
Բահաուլլայի հայտնությունը ճանաչվել է որպես համաշխարհային անկախ կրոն`աշխարհի շատ երկրներում: Պետք է նշել նաև, որ Բահայի հավատն իրենից ներկայացնում է բոլորովին անկախ կրոն՝ իր արժեհամակարգով, Սուրբ Գրվածքներով, Մարգարե-Հիմնադիրներով, օրացույցով, վարչակարգով և մնացյալ բոլոր տարրերով, որոնք բնորոշ են բոլոր անկախ կրոններին։ Այդ տարրերը ստեղծվել են կրոնի հիմնադրի կողմից և կրկնօրինակված չեն այլ կրոններից։
3. Արդյո՞ք Բահայի հավատը իսլամի աղանդ է համարվում: Ո’չ:
Ժամանակ առ ժամանակ ես լսում էի այն կարծիքը, որ Բահայի հավատը համարվում է իսլամի աղանդ: Դա ճիշտ չէ:
Փաստացիորեն, բահայինները բանտարկվել և խոշտանգվել են այն ժամանակվանից, երբ իրենց Հավատը ծագել է Պարսկաստանում՝ իսլամական ռադիկալ հոգևորականների հետապնդումների պատճառով, որոնք Բահայի հավատը և դրա առաջադեմ սկզբունքները սպառնալիք են համարել: Չնայած որոշ իսլամական երկրներ չէին հասկանում, թե ինչպես դասակարգել Բահայի հավատը, նրանցից շատերը 20 -րդ դարասկզբից պաշտոնապես ճանաչեցին այն որպես իսլամից անկախ կրոն:
Կարևոր է նշել, որ Բահայի հավատն առաջին անգամ ծագեց մահմեդական մշակույթի մեջ ներկայիս Իրանի տարածքում, սակայն այն արմատապես տարբերվում է իսլամից, ճիշտ այնպես, ինչպես քրիստոնեությունն է տարբերվում եբրայականությունից: Այս երկու դեպքերում էլ ժամանակի հասարակությունները չկարողացան ընդունել նոր արժեհամակարգերը, որոնք կտրականապես տարբերվում էին այդ ժամանակների արժեհամակարգերից։
4. Արդյո՞ք բահայիները համարվում են հասարակական ակտիվիստներ:
Շատերն են ասել. «Բահայիները չեն մասնակցում հասարակական գործունեությանը»: Չկա իրականությունից այսքան հեռու մեկ այլ բան: Իրականում, Բահաուլլան իր հետևորդներին հանձնարարել է մասնակցել սոցիալական աշխատանքներին, երբ ասել է. «Ամբողջ հոգով համակվեք այն դարաշրջանի կարիքներով, որում ապրում եք և կենտրոնացրեք ձեր մտքերը նրա անհրաժեշտությունների և պահանջների վրա:
Երբ Աբդուլ-Բահան այցելեց Հյուսիսային Ամերիկա 1912 թվականին, նա սոցիալական գործողությունների օրինակ ցույց տվեց, երբ քաջալերեց բահայիներին, ռասայականորեն ինտեգրվել անգամ այն քաղաքներում, որոնք այն ժամանակներում մեկուսացած էին, ինչպես նաև կիրառել իրենց կյանքում սեռերի հավասարության սկզբունքը: Այդ ժամանակից ի վեր, Բահայի միջազգային հանրությունը, որպես ՄԱԿ-ում մշտական նստավայր ունեցող ոչ կառավարական կազմակերպություն, խորհրդատվական կարգավիճակ է ունեցել ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում: Նա ունի բնապահպանական գրասենյակ, որը ներգրավված է կայուն զարգացման մեջ: Քանի որ Բահայի հավատը հիմնված է ժողովրդական արմատների վրա, ցանկացած սոցիալական գործողություն ծնվում է խորհրդակցության արդյունքում և կախված է տեղական հնարավորություններից: Յուրաքանչյուր երկրի բահայի համայնքն իրենց ուժերի ներածին չափով ակտիվորեն մասնակցում են իրենց երկրների սոցիալ-տնտեսական նախագծերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը և այլն։
5. Արդյո՞ք Բահայի հավատը կենտրոնացած է հոգևորի, այլ ոչ թե գործնականի վրա:
«Դա պարզապես հոգևոր է, ոչ թե գործնական»: Սա մեկն էր այն սխալ մեկնաբանոթյուններից, որոնք ես լսել եմ Բահայի հավատի մասին բազմաթիվ անգամներ:
Բահայի Սուրբ գրվածքներից շատերն առեղծվածային են և մեզ շատ բան են պատմում հոգևոր իրականության մասին, սակայն մյուսները հիմք են դնում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նրբագեղ և խիստ գործնական գլոբալ վարչական կարգի համար, և նախագծված են աստիճանաբար ծավալվելու և օգնելու մարդկությանը ամբողջ աշխարհում կայուն խաղաղություն ապահովել: Բահայիները չունեն հոգևորականություն, և ապրում են այս վարչական կարգի համաձայն՝ հետևելով Արդարության Համաշխարհային Տան` իրապես ժողովրդավարական գլոբալ կառավարման համակարգի առաջնորդությանը: Բահայիները հավատում են գիտության և կրոնի ներդաշնակությանը և կարծում են, որ կրոնը պետք է գործնական օգուտ տա մարդկությանը,- ասել է Աբդուլ-Բահան,- հակառակ դեպքում առավել նախընտրելի է կրոն չունենալ:
6. Արդյոք Բահայի հավատը կապ չունի՞ եբրայական կրոնի հետ:
Երբ մարդիկ ասում են. «Բահայի հավատը «ինչ-որ կապ ունի եբրայականության հետ», դա նշանակում է, որ նրանք շփոթել են Բահայի բառը «Բնաի Բրիտ» բառի հետ: «Բնաի Բրիտը» կազմակերպություն է, որը զբաղվում է հրեաների սոցիալական և կրթական խնդիրների բարելավմամբ:
Ենթադրությունը, որ բահայիները հրեաներ են, նույնպես թյուրըմբռնում է, քանի որ Բահայի հավատի համաշխարհային կենտրոնը գտնվում է Հայֆայում, Իսրայելում: Դա Իսրայելի պետություն դառնալուց շատ առաջ էր, այդ տեղի է ունեցել այն պատճառով, որ Բահաուլլան աքսորվել էր Պաղեստինի Աքքա բերդաքաղաքը, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր, Իսրայելի պետության հիմնադրումից մոտ 85 տարի առաջ:
Իհարկե, քանի որ Բահայի ուսմունքը ընդգծում է բոլոր կրոնների միասնությունը, բահայիները ընդունում են հրեա մարգարեներին և հարգում են նրանց Հավատը:
7. Ունե՞ն արդյոք բահայիները հոգևոր առաջնորդներ:
Ինձ անընդհատ հարցնում են. «Ո՞վ է ձեր տեղական հոգևոր առաջնորդը, քահանան կամ հովիվը»: Բահայիները չունեն հոգևորականներ: Փոխարենը, Բահայի հավատը գործում է վարչական ձևով`ինը անդամներից բաղկացած տեղական, ազգային և միջազգային կառավարման մարմինների համակարգով, և նրանք բոլորը ժողովրդավարական ճանապարհով են ընտրված՝ առանց առաջադրվելու կամ քարոզարշավի: Ժողովի անդամներն առանձին-առանձին չունեն ինքնավար լիազորություններ: Ավելի շուտ, Բահայիները ոգեշնչման և առաջնորդության համար դիմում են Բաբի և Բահաուլայի հոգևոր ուսմունքներին, ինչպես նաև Աբդուլ-Բահայի մեկնաբանություններին:
8. Աղանդ, թե՞ կրոն:
Մարդիկ հաճախ վախենում և նվաստացնում են այն, ինչը չեն հասկանում, և յուրաքանչյուր ոք, ով ասում է, որ Բահայի հավատը աղանդ է, դա, անշուշտ, չի հասկանում: Աղանդներն ունեն խարիզմատիկ առաջնորդներ, մինչդեռ բահայիները ընդհանրապես չունեն հոգևորականություն կամ առաջնորդություն: Աղանդները առանձնացված են հասարակությունից, մինչդեռ բահայիները մասնակցում են հասարակության կյանքին: Աղանդները հաճախ խրախուսում են բռնությունը, իսկ բահայիները խաղաղ, ոչ բռնի քաղաքացիներ են: Աղանդները պառակտում են, մինչդեռ Բահայի հավատը միավորում է:
Դուք, հնարավոր է տեղյակ եք որոշ այլ սխալ պատկերացումների մասին, դրանք կարող են քննարկման հիանալի թեմա լինել: Մեր խմբում դիսկուրսը թույլ տվեց բոլոր մասնակիցներին նախապես հասկանալ իրենց կրոնների վերաբերյալ ընդհանուր թյուրըմբռնումները և թույլ տվեց մասնակիցներին և լսարանի անդամներին ծանոթանալ իրենց համար անծանոթ կրոններին: Միգուցե դուք էլ ոգեշնչվեք և կազմակերպեք նման քննարկումներ այնտեղ, որտեղ ապրում եք: