Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպես է պետք միասնություն կառուցել մեր ընտանիքներում, և ամենօրյա պրակտիկայի, նվիրվածության ընթացքում մեր քաղած դասերի շնորհիվ սովորում ենք քայլել և ի վերջո վաազքով առաջ ենք գնում: Նպատակին հասնելը նույնքան կարևոր է, որքան վերջնագծին հասնելը:
Երբ մենք զգում ենք, որ ներքուստ վեհանձն ենք ստեղծված, մենք տեսնում ենք այդ վեհանձնությունը մեր սիրելիների մեջ, նույնիսկ երբ վիճում ենք: Դրա մյուս տարրը մեր ցավի և տառապանքի, ինչպես նաև այն շղարշների ընդունումն է, որը թույլ կտա մեզ գիտակցել, որ մենք նշանակալի աշխատանք ունենք անելու: Սա մեզանից պահանջում է լինել խոնարհ, հեզ և արտացոլել դա մեր անձնական աշխատանքում, ուստի մենք պետք է հասկանանք մեր սիրելիների ցավն ու տառապանքը:
Հիշե’ք. «Ցավ պատճառել մարդկանց, վիրավորել մարդկանց»: Սա այլևս արդիական չէ: Մենք բոլորս կարող ենք դա հաստատել։ Երբ մենք գիտակցում ենք գոյություն ունեցող խորը տառապանքը, մենք զարգացնում ենք լսելու, կարեկցելու հատկանիշները և այդպիսով դադարում ենք դատապարտել մեր սիրլիներին:
Ի՞նչպես կիրառել այն գործնականում: Ահա երեք քայլ, որոնք մենք ձեռնարկում ենք մեր տներում և ընտանիքներում միասնություն ստեղծելու և պահպանելու համար.
Լինելով մտերիմ մարդկանց հետ, ովքեր իրենց խոսքով ցույց են տալիս, թե որքան են սիրում մեզ, մենք լցվում ենք սիրով, բարությամբ և անսահման երջանկությամբ։ Մարդիկ, ովքեր խոսում են բարությամբ, առատաձեռնությամբ և պերճախոսությամբ և ունեն ներգրավող բնույթ, մեզ երջանկությամբ և փոխկապվածությամբ են լցնում: Նույնիսկ Zoom ռեժիմում նրանք ուրախությամբ են լուսավորում էկրանը: Ինչպես ասել է Բահաուլլան` Բահայի հավատի Մարգարեն և Հիմնադիրը.
Բարի խոսքը ձգում է մարդկանց սրտերը: Այն ոգու հաց է, այն բառերին իմաստ է հաղորդում, այն իմաստության և ըմբռնման լույսի աղբյուր է:
Մեր սիրելիների վեհանձնությունը ճանաչելը և նրանց հետ առատաձեռնորեն խոսելը մեզ համբերություն է տալիս քայլելու մեր սիրելիների հետ, երբ նրանք սկսում են իրենց սեփական ճամփորդությունը, հատկապես` փորձությունների և դժվարությունների ժամանակ: Ընտանիքում փորձություններն ու դժվարությունները կարող են ընդունել պարզ տարաձայնությունների կամ թյուրիմացությունների տեսք, որոնք ի հայտ են գալիս աստիճանաբար: Բահաուլլան գրել է.
Ո՛վ մարդու որդի: Ամեն ինչ իր նշանն ունի. Սիրո նշանը կայունությունն այն բանում, ինչը նախանշել եմ Ես, և համբերությունն է Իմ փորձություններում:
Եթե մենք զբաղվում ենք աղոթքի, մեդիտացիայի կամ ինքնամտորման պրակտիկայով, դա մեզ թույլ է տալիս ճանաչել կամ նույնիսկ կանխատեսել հնարավոր անկումը: Ահա թե ինչպես մենք կարող ենք ծառայել որպես ուժի սյուն և համբերության խարիսխ մեր սիրելիների համար՝ գիտակցելով, որ գոյություն ունի փորձություն կամ վտանգ, որը կատարելագործում է մեզ մեր հոգևոր ուղու վրա, և որ մեր սիրելիները նույնպես ունեն կատարելության և աճի իրենց ուղին: Գլխավորն այն է, որ մեր սիրելիները շարունակեն զգալ կապ, ապահովություն և սեփական անհրաժեշտությունը: Տունը պետք է սրբավայր մնա:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր տունը դարձնել սրբավայր: Մենք ներսում մթնոլորտ և էներգիա ենք ստեղծում։ Մենք կարող ենք օրհնել և ստեղծել մեր տները որպես սուրբ վայրեր՝ երկրպագելով Աստծուն դրանցում, կարդալով Սուրբ գրություններ, երգելով, պատրաստելով առողջ սնունդ կամ զարդարանք և մեր սիրելիներին առատաձեռն խոսքերով ողողելով: Դրանով մենք հոգատարություն ենք ցուցաբերում մեր ընտանիքների նկատմամբ:
Աբդուլ-Բահան՝ Բահաուլլայի որդին և Նրա իրավահաջորդը, գրել է. «Իմացեք, որ յուրաքանչյուր տանը, երբ Աստծուն գովաբանում և աղոթում են, և հռչակում Նրա թագավորությունը, այդ տունը Աստծո պարտեզն է և Նրա երջանկության դրախտը»:
Այդ նպատակով քաղաքավարությունը ծնում է հարգանք, որը ծնում է ակնածանք, իսկ ակնածանքը ամրացնում է ազգակցական և ընտանեկան կապերը: Քաղաքավարությունը, խոնարհության հետ մեկտեղ, կարող է լինել մեր ամենակարևոր գործոններից մեկը: Ինչպես Բահաուլլան ասել է. «Ո’վ, Աստծո ժողովուրդ: Ես ձեզ կոչ եմ անում լինել քաղաքավարի, քանի որ սա, ամենից առաջ, առաքինությունների իշխանն է։ Երանի նրան, ով լուսավորվում է քաղաքավարության լույսով և հագնում արդարության զգեստը։ Նա, ով օժտված է քաղաքավարությամբ, իրականում բարձր դիրքի է հասել: Հույս կա, որ այս Մեղավորը և բոլոր մյուսները կկարողանան ձեռք բերել այն, կառչել նրանից, հետևել նրան և իրենց հայացքը կենտրոնացնել նրա վրա: Սա պարտադիր պատվիրան է, որը գալիս է Մեծագույն Անվան Գրիչից»:
Ինչպիսի՞ն կլիներ մեր աշխարհը առանց քաղաքավարության: Քաղաքակրթությունը ձևավորվել է խաղաղություն պահպանելու և համագործակցության միջոցով միավորվելու համար, այլ ոչ թե պատերազմ վարելու և ոչնչացնելու: Մեր տները, մեր ընտանիքները միկրոքաղաքակրթություններ են: Այն, ինչ մենք անում ենք մեր ընտանիքներում, տարածվում է մնացած աշխարհի վրա: 1911 թվականին Փարիզում իր ելույթի ժամանակ Աբդուլ-Բահան բացատրեց.
Թող ձեր սերը ձեր ընտանիքի անդամներից կամ հայրենակիցներից մեկի հանդեպ լուսավորվի անսահման սիրո ճառագայթներով: Թող այն լինի Աստծո մեջ և հանուն Աստծո: Ապրում է արդյոք մարդը Աստծո օրենքով, թե ոչ, սիրեք նրան: Սփռեք անսահման սիիրո լույսը այն բոլորի վրա, որոնց կհանդիպեք ձեր ճանապարհին, անկախ մաշկի գույնից, ազգային պատկանելիությունից, կամ քաղաքական հակումներից: Երկինքը ձեզ կօգնի, երբ դուք սկսեք հավաքել ամբողջ աշխարհում սփռված ժողովուրդներին ամենազոր միության վրանի հովանու տակ:
Բահայի ուսմունքներն ասում են, որ ընտանիքը արհեստանոց է, որտեղ մենք կարող ենք զբաղվել և զարգացնել հոգևոր կյանքի արժանիքները: 1912 թվականին Բոստոնում ունեցած իր ելույթում Աբդուլ-Բահան ասաց. «Եթե սերն ու ներդաշնակությունը դրսևորվեն մեկ ընտանիքում, այս ընտանիքը կզարգանա, կդառնա լուսավոր և հոգևոր»: Նույն թվականին Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ նա նաև ասաց, որ «Ընտանիքը պետք է սովորի բոլոր առաքինությունները: Անթույլատրելի է մոռանալ ընտանեկան կապերի ամրության մասին կամ ոտնահարել նրա անդամներից որևէ մեկի իրավունքները»։
Մենք կարող ենք հասնել ընտանեկան միասնության, երբ ծնողներն ու երեխաները միասին իրենց սերն ու եռանդը նվիրեն Աստծուն և միմյանց ծառայելուն: Այս պայմաններում ընտանեկան միասնությունը հանգեցնում է ընտանիքում անհատականության առաջընթացին և զարգացմանը։ Երբ մենք զարգացնում ենք ինքներս մեզ և մեր ընտանիքի անդամների մեջ համբերատար և երախտապարտ լինելու առաքինությունը, մենք հիշում ենք, որ ստեղծված ենք Աստծո պատկերով: