Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Տանջանքների ու մահու միջով դեպի հավերժական երջանկություն
Հոդվածներ

Տանջանքների ու մահու միջով դեպի հավերժական երջանկություն

Այս հատվածը ներկայացնում է Քրիստոսի կյանքի այն վճռորոշ պահերը, երբ Նրա ուսմունքը բախվում է հասարակության սպասումներին և իշխանության դիմադրությանը։ Երուսաղեմ մտնելը դառնում է ոչ թե երկրային փառքի սկիզբ, այլ սիրո, ճշմարտության և զոհաբերության ճանապարհի բացահայտում։ Այստեղ առավել հստակ է երևում Քրիստոսի ուղերձը՝ մարդկանց սրտերի փոփոխության մասին, և այն ներքին պայքարը, որը ծավալվում է թե՛ ժողովրդի, թե՛ Նրա ամենամոտ հետևորդների մեջ։

 

Պահքից  մոտ 10 օր առաջ Քրիստոսն աշակերտների հետ գնաց Երուսաղեմ։ Ճանապարհին ևս նրանց ուխտավորներ միացան։ Քրիստոսը վաղուց չէր եղել Գալիլեայում և այժմ ավելի մեծ թվով գալիլեացիներ էին ողջունում Նրան։ Երուսաղեմ չմտած մարդկանց ահռելի խումբն արդեն նման էր հաղթական երթի: Երիքովում դարպասների մոտ նստած մի կույր թշվառական գոչեց «Հիսուս, Դավիթի որդի, ողորմիր ինձ»։ Եվ Քրիստոսը, մոտենալով նրան՝ ասաց․ «Տե՛ս։ Քո հավատը փրկեց քեզ»։ Այդ հրաշքն էլ ավելի բոցավառեց ժողովրդին։ Իշխանության բոլոր սպառնալիքները մոռացվեցին։ Բոլորը հրճվում էին, լսվեցին գոչյուններ․ «Օրհնյալ լինի հանուն Աստծո Եկածը»։ Նախկինում Հիսուսը Երուսաղեմ միշտ ոտքով էր գալիս, բայց այս անգամ Նա Իր աշակերտներին ուղարկեց ավանակի հետևից։ Տերերն, իմանալով, որ ավանակը ուսուցչի համար է, սիրով տվեցին նրան։ Եվ Հիսուսը, նստելով ավանակի մեջքին, սկսեց իջնել Ելեոնից։

 

Արքան, ով խաղաղություն էր քարոզում, գնում էր անզեն, ուխտավորներով շրջապատված, ովքեր գոչում էին․ «Փառաբանեք Դավթի Որդուն։ Օրհնյալ լինի մեր հայր Դավթի ապագա թագավորությունը․․․»։ Սմբակների տակ ձիթենու ճյուղեր էին գցում, հագուստ փռում, երեխաները վազում էին Հիսուսի հետևից՝ արմավենու ճյուղերը թափահարելով։

 

Առաքյալները հրճվում էին։ Վերջապես եկավ երկար սպասված օրը։ Երուսաղեմի երևալուն պես՝ հնչեց սաղմոսը:

 

Օրհնյալ է Եկողը։ Աստծուց ուղարկված Արքան։

 

Երկնքում խաղաղություն և փառք Բարձրյալին։

 

Նրանց առաջ վազքով գալիս էին այլ ուխտավորներ։ Նրանց մեջ կային նաև փարիսեցիներ։ Լսելով «փառաբանեք Դավթի Որդուն» գոչյունները նրանք սարսափահար եղան։

 

 -Ռաբբի,- գոռացին նրանք,- արգելի՛ր աշակերտներիդ:

 

-Ճշմարիտ եմ ասում ձեզ,- պատասխանեց Հիսուսը,- եթե նրանք լռեն, քարերը կգոռան․․․

 

Քահանաները շփոթահար եղան։ Նրանք ոչ մի կերպ չէին սպասում ժողովրդի սիրո այսպիսի արտահայտում։ «Աշխարհը գնաց Նրա հետևից»,- խուճապի մեջ միմյանց ասում էին երեցները։

 

Իսկ այդ ընթացքում Հիսուսն անցավ տոնական փողոցներով և իջնելով ավանակից՝ մտավ եկեղեցու դարպասներից ներս։ Բակում բազմաթիվ վաճառականներ էին, ովքեր վաճառում էին զոհաբերման համար կենդանիներ, վանդակի մեջ աղավնիներ, նստած էին մարդիկ, ովքեր փող էին փոխում, լսվում էր հառաչ, մռնչյուն, աղմուկ ու խոսակցություններ։ Հիսուսը բոլորից պահանջեց հեռանալ, շուռ տվեց փոխողների սեղանը, դուրս քշեց կենդանիներին։ Հետո նա արգելեց կառքերով մտնել բակ։ Քահանաները չգիտեին՝ ինչ անել, և միայն հարցրին Հիսուսին՝ ո՞վ է Նրան իրավունք տվել եկեղեցում հրամաններ տալ։ Եվ այդ ժամանակ Հիսուսը նրանց մի առակ պատմեց.

 

Մի մարդ խաղողի այգի տնկեց, ցանկապատեց այն, փոս փորեց քամման գործընթացի համար, կառուցեց հսկման աշտարակ և այն մշակներին հանձնեց, իսկ ինքը օտար երկիր գնաց։ Եկավ բերքահավաքի ժամանակը։ Նա ծառա ուղարկեց մշակների մոտ՝ խաղողի այգուց իր բաժինը ստանալու։ Բայց նրանք բռնեցին ծառային, ծեծեցին ու առանց որևէ բանի ետ ուղարկեցին։ Նա նորից ծառա ուղարկեց, բայց վերջինիս գլուխը ջարդեցին ու ամոթով դուրս արեցին։ Նա նաև որդի ուներ, շատ սիրելի որդի։ Եվ վերջին անգամ նրանց մոտ որդուն ուղարկեց՝ մտածելով, որ իր որդուց կամաչեն։ Բայց մշակները մեկը մյուսին ասացին «Սա ժառանգորդն է։ Եկեք սպանենք նրան, և ժառանգությունը մերը կլինի»։ Նրանք բռնեցին ու սպանեցին նրան, և դուրս նետեցին խաղողի այգուց։

 

Քահանաները լավ հասկացան առակի իմաստը։ Տերը՝ Արարիչն էր, ծառաները՝ Նրա մարգարեները, իսկ Որդին՝ Հիսուսը։ Մշակներն էլ հենց իրենք էին, որ իրենց ժողովրդի առաջնորդ էին կարծում։ Բայց քահանայապետը որոշեց, որ հիմա, երբ Հիսուսի կողքին ժողովուրդն է, նա չի կարող ձերբակալել Նրան։

 

Ամեն օր Հիսուսը գալիս էր Երուսաղեմ ու սովորեցնում էր մարդկանց՝ շատերին ձգելով դեպի Իրեն, բայց աշակերտների ուրախությունը մթագնում էր, երբ նրանք տեսնում էին, որ երկրային փառքի մասին չէ, որ Նա խոսում է, և երբ Քրիստոսը հիշեցնում էր նրանց, թե ինչ ճակատագիր է սպասվում Իրեն։

 

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի՝ այն կմնա մենակ։ Եթե սակայն մեռնի, շատ բերք կտա»։

 

Շատերը Նրանից «գործեր», այլ ոչ թե «քարոզչություն» էին սպասում։ Եթե նա խռովություն բարձրացներ, զինված զորք հավաքեր ու շարժվեր դեպի հռոմեական հորիզոնները՝ շատերը կգնային Նրա հետևից, շատերն էին դա ցանկանում։ Իսկ Նա խոսում էր քիչ հասկանալի բաների մասին, դժվար իրագործելի ու վախենալու։ Անզիջողականությամբ, որը վախեցնում էր մարդկանց, Նա խոսում էր Երուսաղեմի քահանաների մասին, ովքեր եկեղեցին վերածել էին օրենքականների հատուկ վերնախավի տարածք, այն ժամանակ, երբ այն պետք է լիներ «աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար», ովքեր ցուցադրական բարեպաշտության շղարշի ետևում մոռացել էին կարևորի՝ Աստվածային ուսմունքի էության, մերձավորի հանդեպ սիրո ու հոգատարության մասին։ Հատու սրի պես հնչում էր Քրիստոսի Խոսքը.

 

Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ փակում եք Երկնքի Արքայությունը մարդկանց առջև: Դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։

 

Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմածությունն ու հավատը․ դրանք պետք էր կատարել, իսկ մյուսները՝ պահել։

 

Կու՛յր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս։

 

Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ։ Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։

 

Վախով լի, շունչները պահած լսում էին մարդիկ Հիսուսին։ Ոչ ոքի հետ Նա դեռ այդքան կտրուկ չէր խոսել։ Նա կարեկցում էր մեղավորներին ու մոլորվածներին։ Նա կների Իր աշակերտներին իրենց փոքրոգությունը, իսկ Պետրոսին՝ նրա ուրացումը։ Նա չի կշտամբի անգամ Հուդային։ Միայն մի բանի հանդեպ Հիսուսը ներողամիտ չի լինի՝ ցուցադրական աստվածահաճության։

 

Առաքյալների համար վախեցնող և անհանգստացնող էր, նրանք այնքան էին ուզում հավատալ, որ սուրբ վայրն ու Աստծո Տունը կդառնան Քրիստոսի ճակատագիրը, որտեղ կհաստատվի Նրա Արքայությունը։ Ընկճված, ոչ մի բառ չարտասանելով՝ Քրիստոսի հետևից նրանք դուրս եկան դարպասներից։ Իսկ Հուդայի հոգում, ամենայն հավանականությամբ, մի ամբողջ ապստամբություն էր բարձրանում․ «Նա իր աշակերտներին երանություն խոստացավ, իսկ գործնականում միայն վիրավորեց օրենքին հետևողներին և ողջ ժողովրդին հանեց Իր դեմ։ Վաղ, թե ուշ իշխանությունները Նրան կհաղթեն: Եվ Հուդան որոշեց որքան հնարավոր է շուտ ապահովագրել ինքն իրեն և Հիսուսին մատնության տալ եպիսկոպոսներին։ Հուդան գաղտնի սողոսկեց քահանայապետի պալատ և առաջարկեց իր ծրագիրը՝ Հիսուսին բռնել գիշերը, քաղաքից դուրս, ամբոխի ուշադրությունը չգրավելով։ Չնայած Քրիստոսի ձերբակալությունը հետաձգվել էր մինչև տոների ավարտը, Հուդայի աջակցությունը ստիպեց քահանաներին փոխել իրենց որոշումը, հատկապես, որ նա ինքը առաջարկեց ուղեկցել նրանց այնտեղ, որտեղ կանգ էր առել Քրիստոսը։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ