Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Վեբինար ամուսնության և ընտանեկան կյանքի մասին թեմայով
Հոդվածներ

Վեբինար ամուսնության և ընտանեկան կյանքի մասին թեմայով

Փետրվարի 11-ին Բահայի համայնքը կազմակերպեց վեբինար՝ Ամուսնության և ընտանեկան կյանքի մասին թեմայով։ Վեբինարի ընթացքում խոսվեց ամուսնության ինստիտուտի մասին, և թե ինչպես մարդկային էության հոգևոր և ֆիզիկական չափումները կարող են այս արժեքավոր հարաբերություններն ավելի ամուր և երջանիկ դարձնել։ 


Այս վեբինարը ամբողջական անվճար դասընթացի ծանոթագրական ակնարկ էր, որը առաջարկվում է Բահայի համայնքի կողմից՝ որպես ծառայություն հանրությանը։ Վեբինարի բանախոսներն էին՝ Հաննա- Մարի Աֆլաթունին, ով մանկաբարձուհի է, մանկավարժ, ամուսնացած է, ունի երկու երեխա՝ որդի և դուստր, և Իրշատ Մադյարովը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր և մանկավարժ, ամուսնացած է, ունի երկու տղա։

 

Վեբինարի ընթացքում խոսվեց ամուսնության նպատակի մասին՝ ըստ մասնակիցների, ներկա հասարակության մեջ տեղ գտած սխալ պատկերացումների՝ կնոջ և ամուսնու դերի մասին ընտանիքում, ինչ է սերը և դրա հետ կապված լայնորեն տարածված թյուրըմբռնումների մասին, թե ինչ որակներ ենք մենք փնտրում զուգընկերոջ մոտ և այլն։ Մասնակիցները կիսվեցին իրենց կարծիքներով։

 

Ասում են՝ քաղաքակրթությունը ծնվում է դաստիարակությունից։ Իսկ դաստիարակությունը ստանում են ընտանիքում։ Կազմեք ամուր և սիրով լի ընտանիքներ, որպեսզի կարողանանք ունենալ քաղաքակիրթ երիտասարդություն, քաղաքակիրթ հասարակություն, քաղաքակիրթ պետություն։ Չէ՞- որ <<Եթե սերն ու համաձայնությունը դրսևորվի ընտանիքում, այդ ընտանիքը կզարգանա, կդառնա լուսավոր և հոգևոր>>։ 
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ