Բահայի Սուրբ Գրվածքներում Բահաուլլան ասել է.
Հիվանդությունների ժամանակ դիմեք իրավասու բժիշկների: Մենք չենք հրաժարվել նյութական միջոցների օգտագործումից, այլ հաստատել ենք այն այս Գրչի միջոցով, որը Աստված դարձրել է Իր լուսավոր և փառահեղ Գործի Արշալույսի վայրը:
Ավելին, բազմիցս բարձրացրած գիտական հարցերին պատասխանելով՝ Շողին էֆֆենդին մշտապես խորհուրդ էր տալիս նման հարցերի ուսումնասիրությունը թողնել գիտնականներին: Վերջին տասնամյակների ընթացքում բժշկության առաջընթացը խթանեց արդյունավետ պատվաստանյութերի արտադրությունը, որոնց օգտագործումը մարդկությանը փրկեց բազմաթիվ քայքայիչ և մահացու հիվանդություններից: Զեկույցները ցույց են տալիս, որ ներկայումս կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերը լայն հնարավորություններ են տալիս մարդկանց վիրուսից պաշտպանելու համար և օգնում են նվազեցնել նրանց տարածումը: Ինչ վերաբերում է տարբեր հնարավորությունների իրագործելիությանը և արդյունավետությանը, ապա մենք պետք է հետևենք բժշկական և գիտական այլ փորձագետների խորհուրդներին:
Շողի Էֆֆենդու անունից գրված նամակում ասվում է.
Ինչ վերաբերում է պատվաստումների վերաբերյալ ձեր հարցին, դրանք տեխնիկական հարցեր են, որոնք հատուկ նշված չեն ուսմունքներում, և, հետևաբար, Պահապանը չի կարող այդ մասին որևէ հայտարարություն անել…:
Քանի որ Բահայի գրվածքներում պատվաստումների մասին ոչինչ չի խոսվում, Արդարության Տունը առանձին անհատներին է թողնում այդ որոշումը: Այնուամենայնիվ, եթե պատվաստվումը կատարվում է կառավարության պարտադրմամբ, բահայիներին Սուրբ Գրվածքները չեն տրամադրում որևէ առիթ, նման օրինական պահանջը կատարելուց հրաժարվելու համար: Հետևաբար, չի թույլատրվում հրաժարվել պատվաստանյութերի օգտագործումից կրոնական համոզմունքների պատճառով:
Պատճառներից մյուսը կայանում է նրանում, որ պատվաստման նպատակը պարզապես անհատի պաշտպանությունը չէ: Կա նաև կարևոր սոցիալական բաղադրիչ: Երբ պատվաստվում է բնակչության բավական մեծ մասը, նրանց շրջանում հիվանդության տարածումը դանդաղում է՝ դրանով իսկ պաշտպանելով նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել: Հետևաբար, այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս ընկերները պետք է կշռադատեն այս սոցիալական պարտականությունը նույնպես: Ինչ վերաբերվում նրան, թե արդյոք նպատակահարմար կլինի ձեր ընկերներին խրախուսել պատվաստվել, ապա դուք կարող եք նրանց ասել, որ հետևեն մեր երկրի հանրային առողջապահության հեղինակավոր փորձագետների խորհրդին:
Ի վերջո, պատվաստվել, թե ոչ որոշում է մեզնից յուրաքանչյուրը: