Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Պահքի շրջանը
Հոդվածներ

Պահքի շրջանը

Չնայած սնունդից ու խմիչքից զսպվածությունը կոփում է մեր կամքն ու կարգապահությունը, պահքը պարզապես սննդից հրաժարում չէ: Պահքը հոգևոր պրակտիկա է: Պաս պահողները ձեռք են բերում հարուստ հոգևոր փորձ: Պահքն ուրախության ու թարմացման ժամանակ է: Դա հնարավորություն է, որը տրվում է տարեկան մեկ անգամ, որ մեկ քայլ ետ անենք  և վերականգնենք կապը նրա հետ, ինչն իրոք կարևոր է: Դա կենցաղից և լարված առօրյայից դադար առնելու ժամանակ է: 

 

Բահայիների պահքը տևում է 19 օր: Այս օրերի ընթացքում բահայիները, բացառությամբ հղիների ու կերակրող մայրերի, ծերերի, երեխաների, հիվանդների, ճանապարհորդողների ու ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների, չեն ուտում և չեն խմում արևածագից մինչև արևամուտ: 


Աբդուլ-Բահան ասում է.


Այս նյութական պահքը հոգևոր պահքի արտաքին նշանն է, ինքնազսպման խորհրդանիշը, եսի բոլոր հակումներից հրաժարումը, հոգու բնութագրիչների ձեռքբերումը, երկնային  շնչով գրավվումը և Աստծո հանդեպ սիրով այրումը:

 

Պահք պահելն այդքան բարդ չէ ինպես կարող են կարծել մարդիկ, շատ մարդիկ, ներառյալ նրանք, ովքեր իրոք սիրում են սնվել, անհամբերությամբ սպասում են դրան ամեն տարի:
Պահքը աղոթքի ու Աստծուն մոտ լինելու ժամանակն է: Սննդից ու խմիչքից զսպումն ինքն իրենով ֆիզիկական պրակտիկա է: Այնուամենայնիվ դա ավելի մեծ հոգևոր ճշմարտությունների խորհրդանիշ ու հիշեցում է: Ֆիզիկական աշխարհից ու մեր ֆիզիկական գոյի ցանկություններից հրաժարումը հիշեցնում է, որ մենք ըստ էության հոգևոր էակներ ենք:

 

Երբ մեզ հիշեցնում են մեր ճշմարիտ հոգևոր իրականության մասին, բնական է, որ մենք սկսում ենք փափագել ուժեղացնել այս հոգևոր ինքնությունը: Դա հիշեցնում է մեզ, որ մենք ավելին ենք, քան այն իրերը, որոնք կրում ենք, աշխատանքը, որն ունենք և կենսակերպը, որն առաջ ենք մղում: Մեզ հիշեցնում են, թե ինչն է իրականում կարևոր մեզ համար, ինչն է մեզ դարձնում են այն, ինչ կանք:

 

Աբդուլ-Բահան ասում է.


Պահքը մարդու արթնացման պատճառն է: Սիրտը դառնում է քնքուշ և աճում է մարդկանց հոգևորությունը: Սա ծնվում է այն փաստից, որ մարդկանց մտքերը սահմանանափկվում են Աստծուն դիմելով և այս արթնացմանն ու խթանմանը կհետևի կատարյալ առաջընթացը:


Պահքը մեր մեջ ստեղծում է աղոթքի ու խորհրդածության զգացմունքներ: Երբ մենք ավելի շատ ենք աղոթում ու խորհրդածում, կարողանում ենք վերադասավորել մեր կյանքն ու գտնել ներքին ներդաշնակությունը:


Շողի էֆֆենդին այսպես է խոսում պահքի մասին.


Սա հիմնականում աղոթքի ու խորհրդածության, հոգևոր առողջացման ժամանակաշրջան է, որի ընթացքում հավատացյալը պետք է ձգտի կատարել բոլոր անհրաժեշտ վերակարգավորումներն իր ներքին կյանքում և թարմացնի ու վերակենդանացնի իր հոգում թաքնված հոգևոր ուժերը: Ուստի նրա նշանակալիությունն ու նպատակը հիքմում հոգևոր բնույթ ունի: 

 

Այսպիսով պահքի նպատակն ավելին է, քան պարզապես ինքնազսպումը սնունդից ու խմիչքից: 


Ուրախ և ընդունելի պահք բոլոր մեր ընթերցողներին: Հուսով եմ սա բոլորիդ համար վերակենդանացման և առողջացման շրջան կլինի:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ