Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ո՞րն է բռնության ամենաարդյունավետ արձագանքը
Հոդվածներ

Ո՞րն է բռնության ամենաարդյունավետ արձագանքը

Մեզանից շատերը բավականին վաղ տարիքում հասկանում են, որ մենք ունենք միայն երկու հնարավոր ռեակցիա, երբ բախվում ենք ագրեսիայի կամ ճնշումների՝ կռվել կամ փախչել: Բայց ինչ կլինի, եթե իմանանք, որ կա երրորդ հնարավոր պատասխան:


Տարրական դպրոցի խաղահրապարակում բոլորը սովորում են կռվել կամ փախչել հասկացությունը: Ի՞նչ անել, երբ կռվարարը հարվածում է ձեզ: Դուք կարող եք կամ վազել կամ հակահարված տալ, ճի՞շտ է:


Որոշ ծնողներ խորհուրդ են տալիս իրենց երեխաներին հեռանալ և ուսուցչին ասել՝ ընտրելով փախուստի տարբերակը, դրանով իսկ հենվելով այն արդարադատության համակարգի վրա, որը դպրոցը կարող է կամ չի կարող ապահովել: Մյուս ծնողներն ապավինում են հին «ակն ընդ ական» ասացվածքին, որը նշանակում է խորհուրդ տալ իրենց երեխաներին դիմադրել, բռնությանը պատասխանել բռնությամբ:


Այնուամենայնիվ, ինչպես ենթադրում են Բահայի ուսմունքները, ,ակն ընդ ականե տարբերակը, ի վերջո խավարի մեջ է թողնում ողջ աշխարհը: Վրեժը միայն կրկնում է բուն հանցագործությունը։ Աբդուլ-Բահան «Որոշ հարցերի պատասխաններում», ուղղակիորեն անդրադարձել է մարդկային այս կարևոր հարցին. 

 


Վրեժը դատապարտելի է նույնիսկ բանականությամբ, քանզի այն ոչ մի օգուտ չի բերում վրիժառուին: Եթե տղամարդը հարվածի մյուսին, և զոհը որոշի վրեժ լուծել, ի՞նչ առավելություն կստանա նա։ Դա նրա վերքի համար բալասան կլինի, թե՞ ցավի դեղ։ Ո’չ, Աստված մի արասցե: Իրականում, այս երկու գործողությունները նույնն են. երկուսն էլ հոգեկան ցնցում են համարվում, միակ տարբերությունն այն է, որ մեկը նախորդել է մյուսին: Ուստի, եթե տուժողը ներում է կամ, որն ավելի լավ է, հակառակն է անում, այդ արժանի է գովասանքի:

 


Ավելի քան մեկ դար առաջ՝ 1915 թվականին, Հարվարդի ֆիզիոլոգ Ուոլթեր Բրեդֆորդ Քենոնը ուղեղի լիմբիկ արձագանքն անվանեց «կռվի կամ փախուստի պատասխան»։ Այնուամենայնիվ, նրա նախնական հետազոտությունը կենտրոնացած էր բացառապես կենդանիների միջև անտագոնիստական բախումների վրա և չափում էր միայն ադրենալինի քանակը, որն արտազատվում է մակերիկամների կողմից այս բախումների ընթացքում: Այնուհետև Քենոնն առաջարկեց մի տեսություն, որը նա նաև անվանեց «խփիր կամ փախիր»-ի արձագանք, և այն կիրառեց բոլոր կենդանի էակների վրա, ներառյալ մարդկանց:


Այս տեսությունը, որն այնքան արագորեն հայտնի դարձավ, ընդունվեց որպես հիմնկան տեսակետ այն ժամանակից ի վեր մեծապես փոփոխվել և մոդիֆիկացվել է, քանի որ մարդու մարմնի մասին գիտական ինֆորմացիիան ավելացել է: Գիտնականները սովորաբար դա անվանում են «սթրեսի արձագանք», որը մարդու մարմինը կիրառում է ցանկացած սթրեսին ի պատասխան: Այսօր թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց բազմաթիվ հետազոտություններից մենք գիտենք, որ սթրեսը միայն ագրեսիվ դիմակայություն չէ, այն կարող է ներառել նաև այնպիսի բաներ, ինչպիսիք են օրգանիզմի արձագանքը շրջակա միջավայրի գործոններին, ինչպիսիք են ցածր ջերմաստիճանը, աղի ընդունման փոփոխությունը կամ նույնիսկ ջրի մեջ ընկղմումը: Այնուամենայնիվ, չնայած սթրեսային արձագանքի և կենսաբանական արձագանքի միջև կապը եղել է բազմաթիվ հետազոտությունների առարկա, շատ հարցերի պատասխաններ դեռևս մնում են գաղտնի:


Բայց, ցավոք, «խփիր կամ փախիր»-ի համախտանիշի գաղափարը, կարծես, դուրս է եկել Քենոնի սկզբնական տեսությունից և մտադրություններից: Այսօր նա սկսեց շատերին նկարագրել սպառնալիքի միակ երկու հնարավոր պատասխանները: Ըստ հին ըմբռնման՝ եթե ագրեսորը կամ ճնշողը մոտենում է, դու երկու չարյաց փոքրագույնից միայն մեկ ընտրություն ունես՝ փախչել կամ կռվի մեջ մտնել: Երկու դեպքում էլ ստեղծվում է առնվազն մեկ զոհ՝ փախուստը ենթադրում է վախկոտություն և հետագա վիկտիմիզացիա, իսկ բռնության կիրառումը միշտ հանգեցնում է առնվազն երկու զոհի՝ վիրավորվածի և հանցագործի:


Երրորդ ճանապարհը՝ կառուցողական ճկունությունը, պահանջում է թշնամիներին վերաբերվել որպես ընկերների, ինչը հաջողության դեպքում զոհ չի թողնում:
Բահայի կառուցողական ճկունության մոտեցումը չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք մեր ցավը կամ անտարբեր մնանք սոցիալական չարիքների նկատմամբ, ինչպիսին ռասիզմն է, բայց այն պահանջում է, որ մեր բոլոր հարաբերություններում մենք սիրալիր և կառուցողական լինենք և ոչ կործանարար: Նա խնդրում է մեզ անհապաղ ներել մեզ ճնշողներին և միևնույն ժամանակ ընդունել, որ մենք կարող ենք ամուր դիմակայել ճնշումների դեմ, եթե բռնենք հոգևոր ճանապարհը: Այն փոխարինում է զայրույթն ու բռնությունը ըմբռնումով և խաղաղությամբ, որոնք բահայիների կարծիքով միշտ կգերիշխեն երկարաժամկետ հեռանկարներում:


Այս երրորդ ճանապարհը պահանջում է առանց վախի ճնշողին դիմակայելու և սիրով ատելությանը արձագանքելու քաջություն:

 

 

Գործեք Տիրոջ խորհրդին համապատասխան, ոտքի կանգնեք  այնպիսի իմաստությամբ և այնպիսի հատկանիշներով, որ այս աշխարհի մարմնին կենդանի հոգով օժտեք և ուղղորդեք այս փոքրիկ երեխային՝ մարդկությանը, դեպի հասունացման փուլ: Որքանով կարող եք, վառեք սիրո ջահը ամեն հանդիպման ժամանակ և քնքշանքով ուրախացեք և ուրախացրեք յուրաքանչյուր սիրտ: Անծանոթին վերաբերվեք այնպես, ինչպես մերձավորին, ցույց տվեք ուրիշների հոգիներին այն նույն սիրառատ բարությունը, որը դուք տալիս եք ձեր հավատարիմ ընկերներին: Եթե ինչ-որ մեկը կռվում է ձեզ հետ, փորձեք ընկերանալ նրա հետ, եթե ինչ-որ մեկը հարվածի ձեր սրտին, եղեք բուժիչ քսուք նրա խոցերի համար: Եթե ինչ-որ մեկը ծաղրի ձեզ, սիրով ընդունեք նրան: Եթե ինչ-որ մեկն իր մեղքը ձեզ վրա բարդի, գովաբանեք նրան, եթե ինչ-որ մեկը ձեզ մահացու թույն առաջարկի, հատընտիր մեղր տվեք նրան փոխարեն, իսկ եթե նա սպառնա ձեր կյանքին, տվեք նրան դեղամիջոց, որը ընդմիշտ կբուժի նրան: Եթե նա ինքը ցավ դառնա, նրան բալասան եղեք, եթե նա փուշ լինի, նրա վարդերն ու մեղմ խոտերը դարձեք: Միգուցե ձեր նման արարքներն ու խոսքերը այս մռայլ աշխարհը վերջնականապես լուսավոր դարձնեն. նրանք այս փոշոտ երկիրը դրախտ կդարձնեն, այս սատանայական բանտը կվերածվի Տիրոջ թագավորական պալատի, այնպես, որ  պատերազմներն ու կռիվները կանցնեն ու չեն վերադառնա, իսկ սերն ու վստահությունը իրենց վրանները կփռեն աշխարհի բարձրունքների վրա:

Աբդուլ-Բահա, Գրվածքներից ընտրանի:


- Դիմավորեք նրան սիրով,- գրել է Աբդուլ-Բահան` տալով մեզ երրորդ տարբերակը ճնշմանը պատասխանելու համար, ոչ միայն ոչ բռնությամբ, այլև կառուցողական ճկունությամբ:
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ