Երբ մենք սկսեցինք դուրս գալ սոցիալական մեկուսացումից և վերադարձանք մեր կրթության կամ աշխատանքի վայրը, ես այս ժամանակը համարեցի բազմաթիվ կարիերաների նոր սկիզբը, ներառյալ իմ սեփականը` կորպորատիվ ֆինանսների ոլորտում:
Ինչպես մեզնից շատերը, ովքեր գործուղումներ չեն ունեցել, կամ դեմ առ դեմ չեն շփվել գործընկերների կամ հաճախորդների հետ մեկ տարուց ավելի, ես նույնպես հաշվարկել եմ դրա հետևանքները աշխատանքային կյանքի և ապագա առաջնահերթությունների վրա: Ինքս ինձ հարցնում եմ՝ ինչպե՞ս եմ ուզում տնօրինել իմ ժամանակը հետհամաճարակային շրջանում:
Մեկ տարվա ընթացքում, երբ ես աշխատում էի առցանց և հնարավորություն ունեի իմ կոլեգաներին այլ հարթակում ճանաչելու, ինձ մոտ նոր մտքեր առաջացան, թե ինչպես այլ կերպ սկսեմ աշխատել:
Ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյոք այս գաղափարները արձագանք կգտնեն ուրիշների մոտ, ներառյալ նրանց, ովքեր նոր են ավարտել միջնակարգ դպրոցը, քոլեջը կամ վերապատրաստման ծրագրերը, կամ նրանց, ովքեր տեղափոխվել էին նոր աշխատանքի և նույնիսկ նոր կարիերա էին սկսել:
Այդ իսկ պատճառով, մասնագետների և երիտասարդների միջև մի շարք փոխանակումների ընթացքում ես համախմբեցի փորձառու մասնագետներին և երիտասարդներին, որպեսզի փոխանակվեն աշխարհայացքներով, ինչ որ բաներ սովորեն մեր փորձից և միասին խորհենք: 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած «Մարդկության վիճակը» թեմայով վեհաժողովների շարքը բաղկացած էր ութ նիստերից, որոնց մասնակցում էին ֆինանսական, իրավական, գյուղատնտեսական և բանկային ոլորտների մասնագետներ: Նրանք կիսվեցին իրենց աշխատանքի մեջ բահայիների հայեցակարգը կիրառելու փորձով, Բահայի գրվածքներից արեցին մեջբերումներ, որոնք խրախուսում են իրենց աշխատել մարդկությանը ծառայելու վերաբերմունքով:
Բահայի գրվածքներում ասվում է. «Ծառայության ոգով կատարված աշխատանքը երկրպագության բարձրագույն ձևն է»: Եթե մեզնից յուրաքանչյուրը կարողանա նայել իր աշխատանքի ոլորտին ուրիշներին ծառայելու տեսանկյունից, մենք կկարողանանք ստեղծել ավելի լավ աշխարհ և ավելի ընդգրկուն աշխատանքային միջավայր, որտեղ մարդիկ՝ անկախ դավանանքից, կողմնորոշումներից, ծագումից և համոզմունքներից. կկարողանան իրենց գնահատված և ոգեշնչված զգալ:
Կորպորատիվ իրավունքի մասնագետի հետ մեր զրույցի ընթացքում մենք դիտարկեցինք Բահաուլլայի՝ Բահայի հավատի մարգարեի և հիմնադիրի այս հայտարարության իմաստը.
Իմ աչքերում ամենասիրվածը արդարությունն է. երես մի՛ դարձրու նրանից, եթե Ինձ ես ցանկանում, և մի՛ արհամարհիր նրան, որպեսզի ես կարողանամ վստահել քեզ: Դրա օգնությամբ կտեսնես քո աչքերով և ոչ ուրիշների, և կճանաչես քո ըմբռնումով, և ոչ մերձավորի:
Իրական աշխարհում մենք ամեն օր բիզնես որոշումներ ենք կայացնում։ Ամեն տարի ձգտելով ավելի շատ շահույթ ստանալ, մենք նպատակ ունենք նաև զարգացնել մեր տնտեսությունը: Գոյություն ունի նուրբ սահման` հանուն արդյունավետության սուր անկյունները հարթելու և ամբողջ իրականությունը պարզելու համար ժամանակ հատկացնելու միջև:
Բահայիները գիտեն, թե որքան հիմնարար է ճշմարտությունը ցանկացած իրավիճակում, նույնիսկ եթե դա կարող է ժամանակավորապես հանգեցնել բացասական հետևանքների: Մեր բանախոսը պատմեց, որ նախկին ֆիրմայում ապօրինի գործունեությունը բացահայտելու պատճառով կորցրել են իրենց աշխատանքը։ Այնուամենայնիվ, հավատով և վստահությամբ գործելու արդյունքը դարձել է նոր աշխատանքը` ծառայության և աճի էլ ավելի մեծ հնարավորությամբ և միլիոնավոր մարդկանց վրա ազդելու էլ ավելի մեծ ներուժով:
Աբդուլ-Բահան՝ Բահաուլլայի որդին և իրավահաջորդը, ում բահայիները համարում են հոգևորության օրինակ, բացատրել է, որ մարդկությանը մեր ծառայությունը պետք է լինի այն, ինչը մեզ տարբերում է մյուսներից: Նա գրել է.
Դուք պետք է առանձնանաք մարդասիրությամբ, միասնությամբ ու ներդաշնակությամբ, սիրով ու արդարությամբ։ Մի խոսքով, դուք պետք է առանձնանաք մարդկային աշխարհի բոլոր արժանիքներով՝ հավատարմություն և անկեղծություն, արդարություն և նվիրվածություն, հաստատակամություն և վստահելիություն, մարդասիրություն և մարդկային աշխարհին ծառայություն, սեր` յուրաքանչյուր մարդու հանդեպ և միասնություն բոլոր մարդկանց հետ՝ վերացնելու նախապաշարմունքները և ամրապնդելու միջազգային խաղաղությունը: Վերջապես, դուք պետք է առանձնանաք երկնային լուսավորությամբ և Աստծո պարգևների ձեռքբերմամբ: Մաղթում եմ ձեզ այս առանձնահատկությունը: Սա պետք է լինի ձեր տարբերությունը:
Աշխատանքի ոլորտի մասին մեր զրույցներում, հատկապես ավելի ավանդական աշխատանքային միջավայրերում, ինչպիսին բանկային գործն է, մենք քննարկել ենք. Ո՞ր ձայներն ամբողջությամբ ներկայացված չեն աշխատավայրում և ինչպե՞ս կարող ենք դրանք ներառել:
Ինչպե՞ս ստեղծել անվտանգ տարածք ոչ ստանդարտ գաղափարների փոխանակման համար։ Ինչպե՞ս կարող ենք ընդհանուր եզրեր գտնել և որոշումներ կայացնել տարբեր տեսակետների միջավայրում: Բահայի նախագծի ղեկավարը, ով աշխատում է ավտոմոբիլային արդյունաբերության էլեկտրական մեքենաների հետ, կիսվել է, որ երբ ամեն օր գործ ունես անհայտի հետ, որոշումների կայացման ամենակարևոր մասը միասնական մնալն է: Սա նշանակում է, որ երբեմն մարդիկ պետք է մի կողմ դնեն իրենց գաղափարները և հետևեն մեծամասնության կամքին։ Աբդուլ-Բահան ասել է.
Եթե նրանք համաձայնության են գալիս մի կետի շուրջ, նույնիսկ եթե այն սխալ է, դա ավելի լավ է, քան չհամաձայնելը և ճիշտ լինելը, քանի որ այս տարբերությունը կկործանի աստվածային հիմքը: Թեև կողմերից մեկը կարող է ճիշտ լինել, եթե նրանք չհամաձայնվեն, դա հազար սխալի պատճառ կդառնա, բայց եթե նրանք համաձայնվեն և երկու կողմերն էլ սխալվեն, ինչպես դա տեղի է ունենում միասնության դեպքում, ճշմարտությունը կբացահայտվի և սխալը կուղղվի։ .
Թեև մենք հաճախ նախընտրում ենք բիզնեսում ամենապրակտիկ տարբերակը, մենք պետք է նաև կարողանանք բաց թողնել կատարելությունը և կենտրոնանալ մտքի միասնության վրա: Եթե սխալ ընտրություն կատարենք, մենք միասին կսովորենք սխալի վրա։ Որքա՜ն հիանալի միջոց է թիմային աշխատանքն ամրապնդելու և կոնսենսուսի հասնելու համար՝ թույլ չտալով անցում կատարել մրցակցության առանց համագործակցային շրջանակի:
Այս արտահայտությունը իմ մեծ հորեղբոր մեջբերումն է: Նրա աշխատանքը տնտեսագիտության ոլորտում, հատկապես ուղղված աղքատներին, ինձ հիշեցնում է Աբդուլ-Բահայի այս հատվածը. «Առանձին անհատի պատիվն ու տարբերությունը կայանում է նրանում, որ նա աշխարհում գտնվող բոլոր մարդկանց համար պետք է դառնա հասարակական բարօրության աղբյուր»:
Կարիերայիս հենց սկզբից նկատել եմ, որ մեր կազմակերպչական միջավայրում երբեմն ամեն ինչից վեր են գնահատվում նյութական հաջողություններն ու ձեռքբերումները։ Արդյո՞ք մեր իրական նպատակը պետք է լինի բոլորի համար հնարավորինս շատ գումար վաստակելը: Կամ կարո՞ղ ենք ավելի հավասարակշռված մոտեցում գտնել՝ հիմնված մեր հոգևոր էության վրա:
Ինչպես ցույց են տալիս վերը նշված մեջբերումները, մենք միշտ կարող ենք կրկին կենտրոնացնել մեր ուշադրությունը, մեր գործընկերներին և մեր հասարակությանը ծառայելու համար:
Դասախոսությունների և զրույցների այս Մարդկության երջանկությունը շարքը և՛ ոգեշնչող, և՛ գործնական էր: Ես երախտապարտ եմ բահայի գրվածքների առաջնորդության շնորհիվ ավելի հստակ ըմբռնման և անմիջական կապի համար, ինչպես նաև ծառայությանը նվիրվածմասնագետների աճող ցանցի համար, ովքեր օգնել են կենտրոնացնել իմ ջանքերն իմ աշխատանքի վրա:
Որպես ներդրումային մասնագետ միտքը գործի վերածելու իմ կարծքիքը հետևյալն է. Անձամբ ես պլանավորում եմ թույլ տալ, որ բահայի աղոթքի, մեդիտացիայի և գրվածքների գերհզոր ուժերը առաջնորդեն աշխատանքի նկատմամբ իմ վերաբերմունքը և օգնեն ինձ ապահովել, որ իմ թիմակիցների և հաճախորդների անձնական շահը ներառված լինի աշխատանքի վրա իմ ազդեցությունը գնահատելու մեջ:
Ես նաև ստեղծել եմ ֆորումներ իմ ցանցի երիտասարդ կանանց ուղղություն ցույց տալու համար, թե ինչպես կարող ենք պատասխանատվություն ստանձնել մեր հոգևոր աճի համար և նպաստել հասարակության վերափոխմանը:
Բայց ես կցանկանայի լսել ձեր ծրագրերի մասին: Ինչպե՞ս կարող ենք մենք բարելավել մեր աշխարհը: