Հայտնի ֆրանսիացի փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Անրի Բերգսոնը (1859-1941 թթ) մատերիալիստ փիլիսոփա էր, ով համարում էր, որ արարչագործությունը բնության պտուղն է, այլ ոչ թե Աստծո։
Հիմնական երկերն են՝ Գիտակցության անմիջական տվյալներ (1889), Մատերիա և հիշողություն (1896), Ստեղծարար էվոլյուցիա (1907), Բարոյականության և կրոնի երկու աղբյուրներ (1932)։ Դիալեկտիկային հակադրել է ստեղծարար էվոլյուցիայի իր ուսմունքը, որը հիմնված է կենսաբանական իդեալիզմից փոխառված հասկացությունների վրա։
Պրոֆեսոր Բերգսոնը իմանում է Աբդուլ-Բահայի՝ 1913 թ-ին Փարիզ ժամանման մասին հայտնի <<Ֆիգարո>> թերթից, որտես Աբդուլ-Բահային անվանել էին <<Աշխարհի մարգարե>>։ Նա Աբդուլ-Բահայից անձնական հանդիպում է խնդրում։
Այդ ժամանակ Փարիզում բնակվում էին բազմաթիվ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ, ում ապշեցնում են պրոֆեսոր Բերգսոնի խնդրանքը։ Նման մարդկանցից մեկը արքայազն Նուսրաթուլ-Դաուլեհն էր, ով իրավաբանություն էր ուսումնասիրում Փարիզում։ Արքայազնը կարդում է լրատվամիջոցներում, որ իր ուսուցիչը, պրոֆեսոր Բերգսոնը, ով այն ժամանակ հայտնի անձնավորություն էր, Աբդուլ-Բահայից հանդիպում է խնդրել։ Հանդիպելով Աբդուլ-Բահայի հետ, արքայազնը ասում է․ <<Ես կարդացել եմ թեթերում, որ պրոֆեսոր Բերգսոնը հանդիպում է խնդրել Ձեզ հետ>>։ Աբդուլ-Բահան պատասխանում է, որ դա այդպես է, և հայտնում է նրան կայանալիք հանդիպման մասին։
Նշված օրը պրոֆեսոր Բերգսոնը մնացած մյուս փիլիսոփաների և իր ուսանողների մի խմբի հետ ներկայանում է Աբդուլ-Բահայի հետ հանդիպմանը։ Նրանք սեղմում են միմյանց ձեռքերը և զբաղեցնում են իրենց տեղերը։ Սիրալիրություններով փոխանակվելուց և թեյելուց հետո Աբդուլ-Բահան խախտում է լռությունը և հստակ ձայնով ասում․ <<Փիլիսոփա մատերիալիստները և փիլիսոփա իդեալիստները համակարծիք են մի բանում․ բոլոր արարածների ստեղծումը հանդիսանում է հզորագույն ուժի ստեղծման արդյունք, որը չի ենթարկվում նկարագրության կամ մեկնաբանության։ Այս երկու խմբերի միջև տարբերությունը կայանում է նրանում, որ փիլիսոփա մատերիալիստներն այս հզսորագույն ուժն անվանում են Բնություն, իսկ աստվածային փիլիսոփաներն այդ ստեղծարար ու զորեղ ուժն անվանում են Աստված, տիեզերական Միտք կամ Կատարյալ Միտք>>։ Պրոֆեսոր Բերգսոնը, ինքն անձամբ լինելով Փիլիսոփա մատերիալիստ, ասում է․ << Շատ լավ։ Հիանալի է, եթե դուք հաշտեցնեք մատերիալիստներին և իդեալիստներին։ Մենք շնորհակալ կլինենք>>։ Աբդուլ-Բահան պատասխանում է․ << Այո, կարծիքների այս տարբերությունը հեշտությամբ կարելի է հարթել, եթե միայն փիլիսոփաները օբյեկտիվորեն դիտարկեն այն։ Պրոֆեսոր Բերգսենը ասում է․ <<Սա ձեր հավաքույթն է, և մենք եկել ենք լսելու Ձեր խոսքերը և Ձեր կարծիքը։ Այնուհետև, ձեռքը դնելով ականջին, բացականչում է․ << Մեր լսողությունը բաց է ցանկացած թեմայի մասին լսելու անաչառությամբ և համապատասխան դատողություն անելու>>։
Աբդուլ-Բահան շարունակում է․ << Որպեսզի լույս սփռենք այս թեմայի վրա, բերենք շատ հասարակ օրինակ։ Եթե մարդը, ով նստած է ծովի ափին, փորձում է մի բուռ ջրի համը, կարող է արդյոք նա պնդել, որ ծովում աղ չկա>>։ Պրոֆեսոր Բերգսենը մի պահ մտածում է և պատասխանպում․ << Դա նշանակում է, որ ծովում հաստատ աղ կա>>։ Աբդուլ-Բահան ասում է․ << Այս բազում արարածների և հսկայական մոլորակների մեջ, որոնք գոյություն ունեն արարչության, կամ թե բնության աշխարհում, արարվածներից մեկը համարվում է մարդը>>։ Բերգսոնը պատասխանում է․ <<Ճիշտ է>>։
Աբդուլ-Բահան ասում է․ << Բայց մարդու մեջ կա ուժ, որը մենք անվանում ենք ընկալման, գիտակցության և ինտելեկտի ուժ։ Հենց այս մտքի և գիտակցության ուժի գոյության շնորհիվ մարդկությանը հաջողվել է կատարել մեծագույն բացահայտումներ և զարմանահրաշ հայտնագործություններ։ Եվ ուրեմն արդյոք կարելի է պնդել, որ Գոյի Էությունը և աշխարհի հզորագույն Ստեղծարար Ուժը՝ մարդու Արարիչը, զուրկ է գիտակցությունից>>։
Սա լսելով պրոֆեսոր Բերգսոնը մի քանի վայրկյան խորհում է՝ մտածելով այս հարցի շուրջ։ Հետո նա հանկարծ խախտում է լռությունը՝ բռունցքով ուժգին խփելով սեղանին, այնպես, որ թեյի բաժակները զրնգգում են և ասում է․ <<Շնորհակալ եմ։ Դեռ ոչ ոքի չի հաջողվել լուծել այսքան բարդ խնդիրն այսքան հեշտությամբ>>։ Դրանից հետո պրոֆեսոր Բերգսոնը տեղից ելնում է և հարգալից վերաբերմունք ցուցաբերելով Աբդուլ-Բահայի նկատմամբ՝ լքում է խորհրդակցությունը։ Ճիշտ նույն կերպ նրա ուղեկցորդները, որոնք սկզբում բավական անտարբեր էին,հեռանում են մեծագույն հարգանքով։
Այս պատմության հեղինակը, պ-ն Վալիուլլա Վարգան, գրում է․ <<Ավելի ուշ կարդացի Բերգսոնի հուշագրություններում, որ Աբդուլ-Բահայի պարզ հարցը ստիպեց նրան երկար մտածել, որովհետև եթե նա պատասխաներ, որ Արարիչը չունի գիտակցություն և հասկացողություն, դա կհակասեր գիտության և խելամտության այն ստանդարտներին, որոնց նա հավատում էր։ Ինչպես կարող է պատահել, որ Արարիչը, (Ով ամբողջություն է) չունենա գիտակցություն և հասկացողություն, իսկ նրա արարումը՝ այսինքն մարդը (ով համարվում է ամբողջի մի մասը) ունի և հասկացողություն, և գիտակցություն։
Պրոֆեսոր Բերգսոնի հեղինակությունը մեծ էր, և նա չէր խոսի գիտական և ինտելեկտուալ ստանդարտներին հակառակ։ Նա չէր կարող պնդել, որ մարդու նման, բնությունն ունի գիտակցություն, միտք և ընկալում, և որ նա կարող է ստեղծել կամ բացահայտել գաղտնինքներ, որոնք բնորոշ են իրեն։ Ոչ մի արարված ի վիճակի չէ հասկանալու իր արարչին։ Բերգսոնը ստիպված էր ընդունել, որ ամենի արարիչը ոչ միայն չի կարող զրկված լինել մտքից և գիտակցությունից, այլև տիրապետում է զորության, որը շատ անգամներ գերազանցում է մարդկային ուժն ու ընկալումը։
Այս պատմական հանդիպումից հետո պրոֆեսոր Բերգսոնը աստիճանաբար հակվում է դեպի մտքի և հոգևորության միստիկ դպրոցը, բայց երբեք հետաքրքրություն չի ցուցաբերում կրոնի նկատմամբ, քանի որ համարում է, որ կրոնական առաջնորդներին խորթ են արդարությունն ու ճշմարիտությունը։