Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Շնորհավոր սուրբ ծնունդ
Նորություններ

Շնորհավոր սուրբ ծնունդ

Հոկտեմբերի 22-23-ին Հայաստանի բահայի համայնքը կազմակերպեց միջոցառումների շարք՝ նշելու բահայի հավատի հիմնադիրների՝ Բաբի և Բահաուլլայի սուրբ ծնունդները։ Տոնակատարությունները ներառել են առանձին ծրագրեր երեխաների և մեծերի համար։ Երեխաները մասնակցել են երգերով, խաղերով, աղոթքներով և ձեռքի աշխատանքներով հագեցած միջոցառումներին, որոնք նպաստել են բարության, միասնության և արդարության արժեքների խորացմանը։

 

Մեծահասակներն ու երիտասարդները հավաքվել են քննարկելու Հայաստանի հասարակական կյանքի մարտահրավերները՝ խորհելով, թե ինչպես կարող են բահայի ուսմունքներն ու սկզբունքները՝ մարդկության միասնությունը, արդարությունը և ծառայությունը հասարակությանը, նպաստել դրանց լուծմանը։ Միջոցառումները նպատակ ունեին ամրապնդել համայնքային կապերը և խրախուսել միասնական ու բարեկամական հասարակության ձևավորմանը։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ