Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Նախասահմանավածությունը և արդյոք այն կարելի է փոխել
Հոդվածներ

Նախասահմանավածությունը և արդյոք այն կարելի է փոխել

Մարդկության պատմության ընթացքում ամենախոր ու մտահոգիչ հարցերից մեկը եղել է ազատ կամքի և աստվածային նախախնամության փոխհարաբերությունը։ Եթե Աստված ամենագետ է և գիտի այն ամենը, ինչ տեղի է ունենալու, ապա արդյո՞ք մարդը իսկապես ազատ է իր ընտրություններում։ Եվ եթե մեր գործողությունները հայտնի են Աստծուն նախապես, արդյո՞ք հնարավոր է փոխել կամ դիմակայել նրան, ինչ գրված է «Ճակատագրի Հուշատախտակի» վրա։

 

Այս հարցը միայն փիլիսոփայական հետաքրքրություն չէ. այն ուղղակիորեն առնչվում է մարդու ինքնագիտակցությանը, բարոյական պատասխանատվությանը և կյանքի իմաստին։ Եթե ամեն ինչ կանխորոշված է, ապա ինչպե՞ս հասկանալ ընտրության արժեքը։ Իսկ եթե մարդը լիովին ազատ է, ապա ինչպե՞ս է դա համատեղվում Աստծո ամենագիտության հետ։

 

Աբդուլ-Բահան այս հարցին տալիս է խորաթափանց և լուսավորող պատասխան՝ ցույց տալով, որ Աստծո իմացությունը իրադարձությունների պատճառը չէ։ Աստվածային գիտելիքը ընդգրկում է իրերի էությունը՝ անկախ ժամանակից, բայց չի սահմանափակում մարդու ազատ ընտրությունը։ Նրա պատասխանը բացահայտում է աստվածային կատարելության մի կարևոր կողմ՝ գիտելիքը չի ստեղծում իրադարձությունը, ինչպես կանխատեսումը չի դառնում պատճառ։

 

Հետևյալ հատվածում կքննարկենք Աբդուլ-Բահայի բացատրությունը, որը պարզաբանում է, թե ինչպես կարող են համատեղ գոյություն ունենալ Աստծո ամենագիտությունը և մարդու ազատ կամքը։

 

Հարց՝ եթե Աստծուն հայտնի է գործողությունների մասին, որոնք կատարվելու են կոնկրետ մարդու կողմից, և դա գրված է Ճակատագրի Հուշատախտակի վրա, հնարավո՞ր է արդյոք դիմակայել դրանց:

 

Պատասխան՝ իրերի կանխատեսումը դրանց իրականացման պատճառը չէ, քանզի Աստծո ամենակարող իմացությունը հավասարապես ընդգրկում է իրերի էությունը ինչպես դրանց գոյությունից առաջ, այնպես էլ հետո և նա դրանց գոյության պատճառը չի հանդիսանում: Դրանում է Աստծո կատարելությունը: Բայց այն, ինչ կանխատեսված է եղել Աստվածային ոգեշնչմամբ՝ Աստվածային Մարգարեների միջոցով, մասնավորապես կապված է Ավետյացի հայտնության հետ, Քրիստոսի հայտնվելու պատճառը չէր:

 

Ապագայի թաքնված գաղտնիքները բացահայտվել են Մարգարեի կողմից, և այդկերպ Նրանք ստացել են գիտելիքներ՝ ապագայում կատարվելիք իրադարձությունների մասին: Այս գիտելիքները և այս մարգարեությունները իրադարձությունների պատճառ չեն հանդիսացել: Օրինակ, բոլորը գիտեն, որ այս արևը ծագելու է յոթ ժամից, բայց այս ընդհանուր կանխատեսումը արևի ծագման և հայտնության պատճառը չէ:

 

Այսպիսով Աստծո իմացությունները կախյալ աշխարհի ներսում չեն ազդում իրադարձությունների զարգացման վրա: Ընդհակառակը, այն զերծ է անցյալից, ներկայից և ապագայից: Այն համապատասխանում է իրերի էությանը, այն պատճառ չի հանդիսանում այն բաների համար, ինչ կատարվում է:

 

Նույն կերպ, գրությունն ու հիշատակումը ինչ որ բանի մասին Գրքում դրա առաջացման պատճառ չեն դառնում: Մարգարեները աստվածային ոգեշնչմամբ գիտեին այն մասին, թե ինչ է սպասվում: Օրինակ, աստվածային ոգեշնչման շնորհիվ Նրանք գիտեին, որ Քրիստոսը կընդունի տանջանքներ և Նրանք բարձրաձայնում էին այդ մասին: Բայց արդյո՞ք նրանց գիտելիքն ու հայտարարությունն էին Քրիստոսի տանջանքների պատճառը:

 

Ո՛չ, գիտելիքի մեջ ներառված է Մարգարեների կատարելությունը և այն չէ ծնել տանջանքները: Մաթեմատիկոսները աստղագիտական դիտարկումներից և հաշվարկներից գիտեն լուսնի և արևի խավարման ճշգրիտ ժամանակը: Բայց չէ որ միանգամայն պարզ է, որ այս գիտելիքը չի առաջացնում ինքնին խավարումը: Իհարկե, սա պարզապես փոխաբերություն է, ոչ թե ճշգրիտ պատկեր:



 

Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ