Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մի Սուրբ Ծննդյան օր
Հոդվածներ

Մի Սուրբ Ծննդյան օր

Երբեմն մի կարճ ճանապարհը, մի սովորական գնումը կամ մի պատահական զրույցը կարող են բացել մարդու ներաշխարհի ամենախորը շերտերը։ Այդպիսի պահերը առաջին հայացքից աննշան են թվում, բայց ժամանակի ընթացքում հենց նրանք են դառնում մեր հիշողությունների ամենաարժեքավոր մասերը։ Դրանք մեզ վերադարձնում են ոչ միայն անցյալը, այլ նաև այն զգացողությունները, հարցերն ու պատասխանները, որոնք մենք այդ պահին գուցե դեռ չէինք գիտակցում։

 

Այս պատմության մեջ հիշողությունը դառնում է ոչ միայն ապրած մի դրվագ, այլ նաև փորձ՝ հասկանալու մարդկանց վարքը, նրանց կարճատև բարությունը, վախերը և լույսի որոնումը։ Դա պատմություն է այն մասին, թե ինչպես մի սովորական օրը կարող է վերածվել կյանքի մասին խոսող դասի, և ինչպես որոշ մարդիկ մեր կյանքում դառնում են հայելի՝ բացատրելով, թե ինչու են մարդիկ լինում այնպիսին, ինչպիսին կան։

 

<<Պապի հետ ապրած տարիների մասին ես բազում հուզիչ հիշողություններ ունեմ։ Շատերը դրանցից լավն են, բայց վատերն էլ քիչ չեն։ Եթե դու անց էիր կացնում նրա հետ մեկ շաբաթից ավելի, դա միշտ անկրկնելի ժամանակ էր․ դու կամ ջարդում էիր մեկ-երկու ոսկոր, կամ անընդհատ տառապում փորի ցավերից, և ամեն անգամ զարմանում էիր, մի՞թե նա իսկապես այդքան ծեր է, որքան ասում են։ Այն օրը, երբ ես ու պապս միասին գնումներ էինք անում Սուրբ Ծննդի համար, նա ստիպեց ինձ հավատալ, որ այդ անգամվա քաղաք գնալը նրա համար վերջին տարիների ամենահուզիչ իրադարձությունն էր։ 

 

-Նայի՛ր այս փաթիլներին, տղա՛,- ասաց նա ինձ,- զգա այս սառը օդի բույրը։ Վերցրու սրանից այն ամենն, ինչ կարող ես։

 

Հետո պապս այնպես ներս քաշեց օդը, որ նրա բեղերի ծայրերը ցցվեցին ուղիղ դեպի քիթը։ Բավականաչափ օդ հավաքելով, նա խփեց մեջքիս՝ այդ կերպ ազատելով ինձ նրանից, ինչ հավաքել էի։

 

-Քո ծեր պապը միանշանակ երջանիկ է, որ Սուրբ Ծննդին դու այստեղ ես, իր հետ։ Թող ամեն ինչ ինչքան հնարավոր է լավ լինի։

 

Հետո նա  մտրակով խուտուտ տվեց Բյութիի պոչի հետևը և նա այնպես սլացավ, ասես ձանձրացած գորտ, ինձ սայլի մեջ ետ շպրտելով։ Մենք երկու ձայնով երգում էինք <<Կարկանդակը երկնքում>> երգը մինչև պապս վշտացավ։ Նրան դուր չէին գալիս ապրանքների գները։ Նա պնդում էր, որ ինչքան բարի ու նրբանկատ է դառնում ժողովուրդը, այդքան ավելի են բարձրանում գները։ Նրան դուր չէր գալիս նաև այն, որ Սուրբ Ծննդյան հիմները հնչում էին գրամոֆոններից։

 

-Նրանք պետք է փոխեն <<Եկեք բոլոր ավազակներ>>-ի բառերը, - ասում էր նա,- Ես նույնքան հավատացյալ եմ, որքան բոլորը, բայց ինձ դուր չի գալիս, երբ փողոցում գլխիս խփում են <<Բեթղեհեմ փոքրիկ քաղաքով>>, այն էլ կրկնակի գնով։ Այն, ինչ պետք է աշխարհին, - ասում էր պապս,- դա հիսուն շաբաթ իսկական Սուրբ Ծննդյան տրամադրությունն է և երկու շաբաթ մնացածից։ Նայիր քաղաքապետ Ֆլետչերի դեմքի սենտիմենտալ ժպիտին,-ասում էր նա,- հունվարի երկուսին նրա սիրտն նորից այնպես սառը կլինի, ինչպես շրջանային դատախազի հայացքը։

 

-Ինչու՞ է այդպես,- հարցրի ես նրան,- ինչու՞ են մարդիկ բարի լինում այդքան կարճ։ Ինչու՞ նրանք չեն կարող լավը լինել ամբողջ տարին։

Սուրբ Ծննդյան հիմնը հալվում էր հեռվում, մինչ Բյութին վազում էր փափուկ, անբասիր ձյան վրայով՝ դեպի Մեյլ-Սթրիթ։ Պապս գրկեց ինձ։

 

-Դե այդպիսին են մարդիկ, տղա՛ս,- բացատրեց նա,- երբ նրանց հոգիներն ուղղված են այս աշխարհի նյութական բաներին, նրանք մութ են։ Նրանց դեմքերին լույս չկա։ Բայց երբ նրանք շրջվում են դեպի Աստված և մոռանում են երկրայինի մասին, նրանք դառնում են լուսավոր և փայլում են ներսից։ Սուրբ Ծննդին նրանք մոտ են Աստծուն ավելի, քան տարվա մնացած օրերին, այդ պատճառով աշխարհում առաջանում է նոր տրամադրություն, և կարճ ժամանակով կյանքը դառնում է հիասքանչ։

 

Ես հիացած նայում էի պապիս․․․>>։

 

Հատված <<Աստված սիրում է ծիծաղ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ