Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մեծերը` Բահաուլլայի մասին
Հոդվածներ

Մեծերը` Բահաուլլայի մասին

 Բահաուլլայի ուսմունքների ազդեցությունը չի կարելի թերագնահատել: Նրա կյանքը, ուսմունքները և կարեկցանքը շարունակում է ոգեշնչել ամբողջ աշխարհի մարդկանց, և մենք կարող ենք սովորել նրա առատաձեռնությունից և իմաստությունից: Միացյալ Թագավորության բահայի համայնքը բրիտանական հասարակության կարևոր մասն է: Այն ներդրում է կատարում ավելի խաղաղ և միասնական հասարակության մեջ համընդհանուր կրթությանը, հավասարությանը և սոցիալական առաջընթացին իր նվիրվածությամբ:

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թերեզա Մեյ

 

Միասնության և խաղաղության մասին Բահաուլլայի ուսմունքները նվիրական արժեքներ են մեր բազմառասա և բազմակրոն հասարակությունում: Ինձ ոգևորում է այն, որ բահայի համայնքն ակտիվ է միջկրոնական հանդիպումներում և շարունակում է առաջ մղել փոխըմբռնում, երկխոսություն և համագործակցություն տարբեր կրոնների անձանց միջև: Ձեր ջանքերը երկար ուղի կանցնեն բազմակրոն հասարակությունում փոխադարձ հարգանք ձևավորելու և Սինգապուրի սոցիալական ներդաշնակությունը աճեցնելու ընթացքում:

Սինգապուրի վարչապետ Լի Հսիեն Լունգ


 

Ինձ համար մեծագույն հաճույք է Բահաուլլայի ծննդյան երկուհարյուրամյակի տոնակատարության ժամանակ իմ ջերմ ողջույնները հղել Ավստրալիայի բահայիների համայնքին: Սա Բահաուլլայի կյանքի և միասնության, ընկերության և բարեկամության Նրա ուսմունքի հրաշալի տոնի ժամանակն է: Սիրո և համաձայնության իդեալները պետք է փայփայվեն և պահպանվեն բոլոր ավստրալացիների կողմից որպես արժեքներ, որոնց հիման վրա մեր ազգը կդառնա ներդաշնակության և հանդուրժողականության փարոս: Մենք երկրագնդի ամենահաջողակ բազմամշակությային ազգերից մեկն ենք, քանի որ ջանասիրաբար աշխատում ենք, որ հարգենք միմյանց հավատալիքները, փնտրում ենք ընդհանուր եզրեր և մեզ նվիրում ենք խաղաղությանը: Մենք մեծապես հարստանում ենք յուրաքանչյուր ավանդույթի ուսմունքներից»:

Ավստրալիայի վարչապետ Հոն Մալքոլմ Թյորնբուլ 

 

Մարդկության միասնության Բահաուլլայի կոչն արվել է ավելի քան 150 տարի առաջ: Նրանում շեշտվում է, որ բարեկեցությունը, խաղաղությունն ու անվտանգությունը չի կարող հասանելի լինել մինչ այդ միասնությունը ամուր չհաստատվի: Այս ուղերձը շարունակում է մնալ որպես ուղեցույց լույս: Հնդկաստանի բարեկեցությունը կախված է իր քաղաքացիների բազմազանության մեջ միասնության սկզբունքին նվիրվելուց: Բահայիների` մեր ազգային կյանքում արված ներդրումն ուղղված է միասնության ստեղծմանը բազմազան հասարակության մեջ: Բահայի համայնքի ջանքերը հույս են ներշնչում, որ միասնության նպատակը կարող է հասանելի լինել: Սա հարմար ժամանակ է բոլորի համար, որպեսզի խորհենք և ոգեշնչվենք Նրա հավասարության և բոլորի բնածին վեհանձնության մասին ուղերձից՝ անկախ համայնքից, գույնից կամ ցեղից: Հնդիկների «Վասուդհաիվակուտումբակամի» հպարտ Վեդիկ ավանդույթներն արձագանքում են Բահաուլլայի խոսքերին. «Մի՛ նայեք այլոց որպես օտարների: Դուք բոլորդ նույն ծառի պտուղներն եք և մեկ ճյուղի տերևները: Միասնության լույսն այնքան հզոր է, որ կարող է լուսավորել ողջ երկրագունդը»: Հուսով եմ, որ Բահաուլլայի հետևյալ խոսքերը, որոնք նվիրված են ընդհանուր բարուն, խորապես կարմատանան Հնդկաստանի մարդկանց սրտերում և մտքերում. «Նա է իսկական մարդը, ով այսօր իրեն նվիրում է ամբողջ մարդկային ցեղին ծառայելուն:

Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդ

 

Բահաուլլայի և Աբդուլ-Բահայի գրվածքները խաղաղության հզոր կոչ են, որը դուրս է գոյություն ունեցող բոլոր սահմանափակումներից, այն վեր է բոլոր դոգմաների և ծիսակարգերի մասին տարաձայնություններից։

Ռումինիայի թագուհի Մարիա

 

Ընդունելով Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակված խաղաղության Միջազգային տարվա ծրագրերի ու նպատակների իրականացման մեջ կարևոր ավանդը`  Գլխավոր Քարտուղարը շնորհում է Բահայի Միջազգային Ընկերակցությանը Խաղաղության Դեսպան կոչումը:                                                                                                                  

Միացյալ Ազգերի Կազմակերպություն

 

Աշխարհը զբաղված է ելք փնտրելով, բայց երկրի վրա եղած բոլորր խնդիրների լուծման բանալին Պարսկաստանի բանտարկյալ Բահաուլլայի ձեռքերում է:

Լեվ Տոլստոյ

 

Բահայի հավատը մարդկության մխիթարանքն է:                                                                                                                        

Մահաթմա Գանդի                                                                                

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ