Երբևէ լսել եք, որ մարդիկ խոսեն, հոգու խավարի մասին: Վստահ չեմ` եղել է դա ինձ մոտ նախկինում, թե ոչ, բայց երբ անցնում ես կյանքիդ ամենադժվար ժամանակաշրջանը, հասկանում ես` դա ինչ է նշանակում: Ամենքը չէ, որ կարող են խավարի մեջ լույսի մնացորդներ գտնել: Ձեր միտքը կասկածի տակ է դնում ձեր կյանքի նպատակն ու հավատը: Երբ ձեր հոգին պարուրում է խավարը, դուք կորուստ և հուսահատություն եք զգում:
Եթե ես չմեծանայի Բահայի ուսմունքների համաձայն, վստահ չեմ, որ կհաղթահարեի այս մթությունը: Բայց բարեբախտաբար դա ինձ մոտ ստացվեց: Ինչ-որ առումով այս ամենը օգնեց ընդհանուր պատկերացում կազմել փորձությունների և դժվարությունների պատճառների մասին:
Աբդուլ-Բահան` Բահայի հավատի հիմնադրի և մարգարեի որդին, Փարիզյան զրույցներից մեկի ժամանակ կիսվեց.
Մարդու միտքն ու ոգին զարգանում են, երբ նա տառապում է: Որքան շատ հերկվի հողը, այնքան լավ կաճեն սերմերը, այնքան բերքն ավելի լավը կլինի: Ճիշտ այնպես, ինչպես հերկողն է խորը փորում հողը՝ մաքրելով այն մոլախոտերից և տատասկափշերից, այնպես էլ տառապանքներն ու դժվարությունները մարդուն ազատում են աշխարհիկ կյանքի մանրուքներից, քանի դեռ նա չի հայտնվում կատարյալ անկախության վիճակում… Մարդը, այսպես ասած, հասուն չէ. Տառապանքի կրակը օգնում է նրան հասունանալ: Հետ նայեք ժամանակի միջով և կտեսնեք, որ ամենամեծ մարդիկ ամենաշատն են տառապել:
Հենց այս ծայրահեղ փորձությունների ընթացքում ես գտա նոր տարբերակներ և նոր ուղի սկսեցի: Ինձ ծանոթացրին Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների հեղինակի և մտքի առաջնորդ մի անձնավորության հետ, ով ողջ աշխարհում իր գիտելիքներով ու ուսմունքներով կյանքեր է փոխում:
Դոկտոր Ջո Դիսպենսան ուսումնասիրում է նյարդաբանության, քվանտային ֆիզիկայի, էպիգենետիկայի և ուղեղի քիմիայի հատման կետը ՝ օգնելու համար մարդկանց հասկանալ, թե ինչպես փոխել իրենց կյանքը մեդիտացիայի և մտքերի կառավարման միջոցով:
Բավական չէ միայն խորհել, դուք նաև պետք է փոխեք ձեր մտածելակերպը,- բացատրում է նա:
Սկզբում ինձ գրավեց նրա «Ինքդ քեզ նման լինելու սովորույթից հրաժարվելը գիրքը», որտեղ նա պատմում է այն մասին, թե ինչպես սեփական կյանքում կատարել տևական փոփոխություններ:
Քայլ 1: Հստակ սահմանեք, թե կոնկրետ ինչ եք ուզում դրսևորել, խորասուզվեք մեդիտացիայի մեջ և եղեք այնքան կոնկրետ և կրեատիվ, որքան կարող եք, ձեր ներքին աչքով ,նայեք բոլոր մանրամասները, որոնք կարող եք պատկերացնել, ինչքան հստակ պատկերացնեք արդյունքը, այնքան այն ավելի լավը կլինի:
Քայլ 2: Դուրս մի եկեք մեդիտացիայից, քանի դեռ չեք կարողանա ապրել այն հույզերը, որոնք կզգայիք, եթե այս մտադրությունն արդեն իրականություն դառնար:
Ես այնքան ոգևորվեցի, երբ սովորեցի այս բանաձևը, քանի որ այն ինձ հիշեցրեց մի բան, որը կարդացել էի դեռահաս տարիքում` Շողի էֆենդու ` Բահաուլլայի ծոռան գրվածքներում: Նա գրել է մի մարդու, և դրանից հետո մարդիկ նրա պատասխանն անվանել են «Աղոթքի հինգ քայլ խնդիրների լուծման համար»:
Հինգերորդ քայլում Շողի էֆֆենդին ասում է. «Գործեք այնպես, կարծես դուք արդեն ունեք պատասխանը», և ավելի քան 35 տարի ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես անեմ այդ: Բայց երբ իմացա դոկտոր Ջոյի բանաձևի մասին, այն հանկարծ իմաստ ստացավ: Դուրս մի եկեք մեդիտացիայից, քանի դեռ չեք կարողանա ապրել այն հույզերը, որոնք կզգայիք, եթե այս մտադրությունն արդեն իրականություն դառնար: Եվ այդ պահից սկսած ամեն ինչ փոխվեց ինձ համար:
Ահա Շողի Էֆֆենդիի հինգ քայլերից երկուսը.
Քայլ 1. Աղոթեք և խորհեք այս մասին: Օգտագործեք Հայտնիչների աղոթքները, քանի որ դրանք ամենամեծ ուժն ունեն: Ապա մի քանի րոպե մնացեք խորհրդածության լռության մեջ ... :
Քայլ 5: Գործեք: Պահեք ձեզ այնպես, կարծես թե այդ ամենի պատասխանն արդեն տրված է եղել: Ապա գործեք անսպառ, անդադար էներգիայով: Եվ երբ դուք սկսեք գործել, դուք ինքներդ կդառնաք մագնիս, որը կգրավի ավելի մեծ ուժ դեպի ձեր էությունը, մինչև որ դուք կդռնաք անխափան միջոց ձեր միջով հոսող աստվածային ուժի համար:
Դոկտոր Ջոի աշխատանքների բացահայտումը վերափոխեց ինձ, որովհետև իմ ողջ կյանքում ես մեծացել էի մի հավատքի մեջ, որը սովորեցրել է մեզ , թե ինչ է մտքի ուժը: Բայց ես չեմ հավատացել, որ այն կարող է ազդել նյութական աշխարհի վրա, ես պարզապես կարծել եմ, որ այն ազդում է հոգևոր աշխարհի վրա: Հիմա, հիմնվելով գիտության վրա, ես կարող եմ ասել, որ Աբդուլ-Բահայի այս խոսքերը կարելի է հասկանալ բառացիորեն:
Երբ գալիս է պատերազմի մասին միտքը, դրան հակադրվեք խաղաղության մասին ավելի ուժեղ մտքերով: Ատելության միտքը պետք է ոչնչացվի սիրո ավելի զորեղ մտքով:
Գիտության առաջընթացը և նրա կապը հոգևորի հետ` զարգացող ուղղություն է: Կան բազում գիտական ուսումնասիրություններ, որոնք ապացուցել են, որ մենք ազդում ենք մեր մարմիինների վրա` ելնելով այն փաստից, թե ինչ ենք մտածում և զգում: Հարվարդը ուսումնասիրություն է կատարել, որտեղ մասնակցել են փորձարկվողներ, ովքեր նախկինում երբեք դաշնամուր չեն նվագել, բայց ովքեր մտքում ունեին մի քանի գործնական գիտելիքներ, իսկ մյուս խումբը գիտեր դաշնամուր նվագել: Նրանց մատների ուժն ավելացել է 53 տոկոսով,այն ժամանակ, երբ մյուս խումբը, ովքեր նվագել էին միայն մտքում, նրանց մատների ուժն ավելացել է 35 տոկոսով:
Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում 70-80 տարեկան տղամարդկանց մի խումբ հինգ օրով գնաց ապաստարան: Այնտեղ նրանց խնդրեցին պահել իրենց այնպես, կարծես նրանք 22 տարով փոքր են: Նրանց խնդրեցին հիշել անցյալը. պատերի վրա փակցված էին 22 տարի առաջ իրենց սերնդի կանանց նկարները, նրանք լսում էին այն ժամանակվա երաժշտությունը, դիտում էին հին ֆիլմերը և հաղորդումները: Հետազոտողները ստեղծել էին մի միջավայր, որն իսկապես ստիպեց նրանց զգալ և պատկերացնել իրենց կյանքը 22 տարի առաջ: Սա նշանակալի արդյունք էր. Ուսումնասիրության ավարտին ոչ միայն ուժեղացան նրանց մարմինները, այլև բարելավվեց քաշը, հասակը և նույնիսկ մատները ավելի երկարացան: Տղամարդիկ բառացիորեն երիտասարդացան:
Հարվարդի մեկ այլ հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են հյուրանոցների սպասուհիները, ովքեր երբեք չեն մարզվել: Կազմվել է երկու խումբ: Առաջին խումբը թողել են այնպես, ինչպես կա, իսկ երկրորդ խմբին բացատրել են, որ աշխատանքը, որը նրանք կատարում են, ավելին է, քան գլխավոր բժշկի խորհուրդ տված ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Նրանց կյանքում ոչինչ չփոխվեց, բացի նրանից, որ նրանք այժմ հասկանում են, որ իրենց կատարած աշխատանքը կարելի է համարել ֆիտնես:
30 օր անց առաջին խումբը նույնն էր, մինչդեռ այն խումբը, որն այժմ իր աշխատանքը համարում էր ֆիտնես, կորցրեց միջինը մեկ կգ, նրանց մարմնի ճարպի տոկոսը նվազեց և արյան ճնշումը իջավ միջինը 10 միավոր:
Սրանք միայն մի քանի օրինակներ են այն բազմաթիվ հետազոտություններից, որոնք ապացուցում են, որ մեր հավատը ուղիղ ֆիզիկական ազդեցություն են ունենում մեր իրականության վրա:
Աբդուլ-Բահան հիշեցնում է մեզ այդ ճշմարտության մասին. «Մարդու իրականությունը նրա մտքերն են»: Ինչպես և Հիսուս Քրիստոսն է ասել. «Քանզի ինչ մտածում է նա իր սրտում, այն է նա», և Բուդդան, ով ասել է. «Մեր կյանքը ձևավորվում է մեր գիտակցությամբ, որովհետև մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք»:
Այս պնդումները սոսկ լավ մտքեր չեն: Նրանք փաստացի ձևակերպում են մեր իրականության տեսլականը և բավականաչափ ազդեցություն ունեն մեր կյանքի վրա:
Հիմա ես սկսում եմ գիտակցել, թե որքան կարևոր է հասկանալ Բահայի հավատի Սուրբ Գրվածքները, և ինչպես է գիտությունը ամեն օր ապացուցում դրա արդյունավետտությունը:
Մենք պետք է գիտակցենք մեր մտքերը` և լավը, և վատը, և մենք պետք է գիտակցաբար ստեղծենք այն ապագան, որում ուզում ենք ապրել: Մենք պետք է հասկանանք, որ մեր յուրաքանչյուր միտքն ազդում է մեր իրականության արդյունքի վրա: Ես գտնում եմ, մեդիտացիա անելը այս ամենին հասնելու լավագույն միջոցն է: Մեդիտացիան ձեզ շատ պարզ ցույց է տալիս, թե ինչ եք մտածում, և եթե ցանկանում եք փոխել ժապավենը, որը բազմիցս վերարտադրվում է, ապա պետք է ստեղծեք նոր մտադրություն:
Բահաուլլան գրել է. «Խորապես խորհրդածեք, որպեսզի անտեսանելիի գաղտնիքը ձեզ բացահայտվի, որպեսզի դուք շնչեք հոգևոր և անթափանց բույրի քաղցրությունը և իմանաք ճշմարտությունը, որպեսզի լույսը տարբերվի խավարից, ճշմարտությունը` կեղծիքից, ճիշտը` սխալից, առաջնորդությունը` մոլորությունից, երջանկությունը` դժբախտությունից և փշերը` վարդից»:
Քանի որ մեդիտացիան ինձ համար դարձել է ամենօրյա պրակտիկա, ես ավելի լավ եմ պատրաստված ՝ կերտելու իմ ցանկալի ապագան: Ես սովորել եմ բաց թողնել այն, ինչը չեմ կարող վերահսկել: Դա այնքան շատ ազատություն է տալիս և հեռու է պահում սթրեսից և անհանգստությունից: Եվ եթե ես օգտագործում եմ դոկտոր Ջոյի քայլերը նոր իրականություն ստեղծելու համար և Շողի Էֆֆենդիի խորհուրդը աղոթքի միջոցով խնդրի լուծման վերաբերյալ, ապա ես ստեղծում եմ իմ իրականությունը և ոչ թե դառնում հանգամանքների զոհը:
Նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել մեդիտացիայով, խորհուրդ եմ տալիս զարգացնել ձեր մեջ այդ ունակությունը: Դա հեշտ չէ, բայց պրակտիկայով և նպատակասլացությամբ այն կփոխի ձեր հայացքը կյանքի դժվարությունների հանդեպ: Այն ձեզ թույլ կտա նոր հայացքով նայել կյանքի գեղեցկությանն ու պայքարելու նոր միջոցներ կսովորեցնի: