Տասնիններորդ դարից սկսած՝ եվրոպական գիտական և փիլիսոփայական միտքը լրջորեն զբաղվեց կյանքի զարգացման և տեսակների փոփոխության հարցով։ Առաջ քաշվեց այն տեսությունը, ըստ որի մարդը ծագել է կենդանական աշխարհից և երկարատև էվոլյուցիոն գործընթացի արդյունք է։ Այս գաղափարը լայն տարածում գտավ և դարձավ ժամանակակից գիտական մտածողության կարևոր հիմքերից մեկը։ Սակայն հարցը միայն կենսաբանական չէ․ այն առնչվում է նաև գոյության ամբողջական կառուցվածքի, մարդու նշանակության և տիեզերքի կատարելության ըմբռնմանը։
Աբդուլ-Բահայի դիտարկումները այս թեմայի շուրջ հիմնվում են ոչ թե զուտ կենսաբանական փաստարկների, այլ գոյության փիլիսոփայական ամբողջականության վրա։ Նա առաջարկում է դիտարկել տիեզերքը որպես կազմակերպված և նպատակային համակարգ, որտեղ յուրաքանչյուր տարր ունի իր որոշակի դերակատարությունը։ Այս տեսանկյունից մարդը պարզապես կենսաբանական օրգանիզմ չէ, այլ գոյության համակարգում կենտրոնական և կապակցող տարր, որի բացակայությունը կխախտեր ամբողջի ներդաշնակությունը։
Այս հատվածում ներկայացվում է մի մոտեցում, ըստ որի տիեզերքն ի սկզբանե օժտված է կատարելությամբ, և մարդու գոյությունը պատահական կամ ուշացած հավելում չէ, այլ անհրաժեշտ բաղադրիչ ամբողջական կառուցվածքի մեջ։ Օրինակների և համեմատությունների միջոցով բացատրվում է, թե ինչպես է յուրաքանչյուր էակ ձևավորվում տարրերի ճշգրիտ համադրությամբ և փոխազդեցությամբ, և թե ինչու նույն պայմանների առկայության դեպքում արդյունքը կրկին կլինի նույնը։
Հետևյալ քննարկումը առաջարկում է խորհել ոչ միայն մարդու կենսաբանական ծագման, այլև նրա էթնոլոգիական նշանակության մասին՝ դիտարկելով նրան որպես աշխարհի կառուցվածքային ամբողջության առանցքային տարր։
Մենք հասանք տեսակների փոփոխության և օրգանական աշխարհի զարգացման խնդիրներին, այլ կերպ ասած, պարզելու, թե ծագում է արդյոք մարդը կենդանուց:
Այս տեսությունը ճանաչում է ստացել եվրոպացի որոշ փիլիսոփաների կողմից, և ներկայումս շատ դժվար է ընկալել դրա կեղծ լինելը, բայց ապագայում դա պարզ և ակնհայտ կդառնա, և եվրոպացի փիլիսոփաներն իրենք էլ կհասկանան դրա սխալմունքը: Քանզի իրապես սա ակնհայտ մոլորություն է: Երբ մարդը խորաթափանց հայացքով հետևում է գոյություն ունեցող ամեն ինչին և ուշադիր ուսումնասիրում է կյանքի բոլոր ձևերի վիճակը և երբ նա տեսնում է աշխարհի կառուցվածքը, կազմակերպվածությունն ու կատարելությունը, նա համոզվում է նրանում, որ հնարավորությունների աշխարհում չկա ավելի զարմանալի բան, քան արդեն գոյություն ունեցողը: Քանզի բոլոր էակները՝ երկրային, թե երկնային, ինչպես նաև այս անեզր տիեզերքը և ամենն, ինչ նրանում կա, ստեղծվել և կազմակերպվել են, կազմվել, կառուցվել և կատարելության են հասցվել, ինչպես և պետք է լիներ: Տիեզերքում անկատարությանը տեղ չկա, այնպես որ, եթե անգամ բոլոր արարածները վերածվեին համընդհանուր մտածող ուղեղի և սկսեին մտածել մինչև անվերջություն, ապա նույնիսկ այդ դեպքում չէին կարող մտածել ավելի լավ բան, քան եղածը:
Այնուամենայնիվ, եթե նախկինում տիեզերքը օժտված չլիներ գերագույն կատարելությամբ, ապա գոյությունը կլիներ անկատար և անիմաստ և այս դեպքում տիեզերքը թերի կլիներ: Այս հարցի շուրջ պետք է խորհել առավելագույն ուշադրությամբ և մանրակրկտորեն: Օրինակ, եկեք պատկերացնենք, որ հնարավորությունների աշխարհը, այլ կերպ ասած, գոյություն ունեցող աշխարհը մարդկային մարմնի նման ինչ որ բան է: Եթե ներկայումս մարդու մարմնին բնորոշ կազմությունը, կազմը, ձևը, կատարելությունը, գեղեցկությունն ու ամբողջականությունը այլ լինեին, ապա դա կլիներ բացարձակ անկատարություն: Այսպիսով, եթե մենք պատկերացնենք, որ եղել է ժամանակ, երբ մարդը պատկանել է կենդանիների աշխարհին, կամ ուղղակի կենդանի է եղել, մենք կստանանք, որ գոյությունն անկատար է եղել, այսինքն այն ժամանակ մարդը չի եղել, և սա կարևորագույն տարր է, որը աշխարհի օրգանիզմում խաղում է նույն դերը, ինչ ուղեղն ու միտքը մարդու օրգանիզմում: Այդ դեպքում աշխարհը կլիներ բավական անկատար: Դա ապացուցում է, որ եթե լիներ ժամանակ, երբ մարդը համարվեր կենդանական աշխարհի մի մաս, ապա գոյության կատարելությունը կխախտվեր, քանզի մարդը այս աշխարհի մեծագույն տարրն է, և եթե ամբողջության մեջ այս էական տարրը պակասեր, այդ ամբողջը կլիներ անկատար: Մենք մարդուն կարևորագույն տարր ենք համարում, քանի որ բոլոր արարածների մեջ նա համարվում է բոլոր էական կատարելությունների կապակցողը: Երբ մենք խոսում ենք մարդու մասին, մենք ի նկատի ունենք կատարյալ մարդուն, աչքի ընկնող անհատականության, որն իր մեջ կապակցում է մարդու հոգևոր և արտաքին կատարելությունները, որը նման է արևի՝ այլ արարածների մեջ: Հիմա պատկերացրեք, որ եղել է ժամանակ, երբ արև չի եղել, իսկ այն եղել է ուղղակի մոլորակ, իրապես, նման դեպքում գոյության հարաբերությունները խախտված կլիներ: Կարելի է արդյոք նման բան պատկերացնել: Գոյություն ունեցող աշխարհը մանրակրկիտ ուսումնասիրող մարդու համար ասվածը բավական է:
Կա նաև այլ, ավելի նուրբ ապացույց: Բոլոր անթիվ արարածները, որոնք բնակվում են երկրի վրա՝ լինի դա մարդ, կենդանի, բույս, հանածո, ինչ էլ որ լինի, բաղկացած է տարրերից: Կասկած չկա, որ այս կատարելությունը, որն արտահայտվում է բոլոր արարածների մեջ, ստեղծվել է Աստծո կողմից՝ բաղադրիչ տարրերի համապատասխան խառնուրդով և դրանք համադրելով համամասնական չափերով, կազմակերպելով դրանք որոշակի ձևով և ներառելով դրանք այլ էակների հետ փոխազդեցությամբ: Քանզի բոլոր արարածները միմյանց հետ կապված են ասես շղթայով, իսկ փոխադարձ օգնությունը, աջակցությունն ու փոխադարձ ազդեցությունը միմյանց վրա, բնորոշ են իրերին, համարվում են բոլոր արարածների գոյության, զարգացման և աճի շարժիչ ուժը:
Կան բազում փաստեր և ապացույցներ, որ ամեն տեղ ցանկացած էակ ազդեցություն ունի այլ էակների վրա՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Վերջիվերջո, յուրաքանչյուր անհատական էության կատարելությունը, այսինքն, կարելի է ասել կատարելությունը, որը մենք տեսնում ենք մարդու մեջ, կամ նրանից անջատ՝ կապված ատոմների, մասերի կամ հնարավորությունների հետ, իր ծագմամբ պարտական է մասնիկների կազմին, նրանց միացմանը կամ փոխադարձ ազդեցությանը: Երբ այս ամենը միասին իրականացվում է, մարդը ձեռք է բերում գոյություն:
Այսպիսով, մարդու կատարելությունը լիովին պայմանավորված է մասերի կազմի ատոմների հարաբերակցությամբ, դրանց չափմամբ, կապի եղանակով, ինչպես նաև այլ արարածների կողմից ազդեցությամբ և նրանց հետ փոխազդեցությամբ, և քանի որ մարդը ստեղծված է եղել տասը կամ հարյուր հազար տարի առաջ հենց այդ նույն երկրային տարրերից, որոնց բնորոշ է եղել նույն չափն ու հարաբերակցությունը, միացման և խառնվելու նույն մեթոդը, ինչպես նաև ազդեցությունն այլ արարածների կողմից, քանի որ հենց նույնպիսի մարդ գոյություն է ունեցել և այն ժամանակ, ինչպես հիմա: Դա ակնհայտ է և արժանի չէ քննարկման: Եվ հազար միլիոն տարի անց, եթե մարդուն կազմող այս տարրերը հավաքվեն և կազմակերպվեն այս մեկ համամասնությամբ, և եթե այդ տարրերը համակցվեն նույն կերպ, և եթե նրանք ենթարկվեն նույն ազդեցությանը այլ էակների կողմից, ապա կստեղծվի հենց նույն մարդը: Օրինակ, եթե հարյուր հազար տարի հետո կերոսինը, կրակը, պատրույգը, և նա, ով կվառի լամպը շարունակի գոյություն ունենալ, կարճ ասած, եթե առկա լինեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որոնք ներկայումս գոյություն ունեն, ապա մենք կստանանք ճիշտ նույն լամպից:
Սրանք սպառիչ և ակնհայտ փաստեր են: Իսկ եվրոպացի փիլիսոփաների կողմից հիշատակված փաստարկները հիմնվում են կասկածելի ապացույցների վրա և չեն կրում սպառիչ բնույթ:
Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից