Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

5 հոգևոր հակաթույն զայրույթի դեմ
Հոդվածներ

5 հոգևոր հակաթույն զայրույթի դեմ

Սրբե՛ք ձեր ականջները նրանցից, ովքեր ժխտման խորհրդանիշներ են և բռնության ու զայրույթի խոսնակներ են, սրբեք պարապ խոսակցություններից: — Բահաուլլա, Հատընտիր

 

Եկեք և ցած նետեք ձեր ցասման զենքերը, մինչև միասնությունը հաղթի: Եկեք, և Տիրոջ ճշմարիտ ճանապարհին բոլորը կօգնեն բոլորին: Աբդուլ-Բահա, Ընտրանի

 

Մինչ այժմ բարկության և զայրույթի մասին մեր բոլոր հոդդվածները միահամուռ դեմ են արտահայտվում ուրիշների նկատմամբ մարդկային զայրույթի և կատաղության արտահայտմանը և խորհուրդ են տալիս խուսափել դրանից ինչպես վայրի գազանից։

 

Սակայն, որոշ մարդիկ այլ տեսակետ ունեն: Նրանք զայրույթի արտահայտումը համարում են իրավունք, համարում են այն առողջացնող և հանգստացնող: Եվ ասում են, որ ձեր զայրույթը զսպելը կարող է հանգեցնել վնասակար ֆիզիկական կամ հոգեբանական հետևանքների: Մեկ ուսումնասիրություն նույնիսկ ցույց է տվել, որ զայրույթը ճնշելը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման և սրտի կաթվածի բարձր ռիսկի: Մի քանի հետազոտողներ և գիտնականներ այս անընդհատ զարգացող ոլորտի վերջին զարգացումներում կարծում են, որ զայրույթի բաց արտահայտումը կարող է կարճաժամկետ կտրվածքով նվազեցնել ֆիզիոլոգիական սթրեսը, բայց նաև մեծացնել ագրեսիվ, զայրացած վարքի ձևերը և հանգեցնել ապագա պոռթկումների և երկարաժամկետ սթրեսի:

 

Ինչպիսին էլ լինի ձեր կարծիքը այս դեռևս չլուծված բանավեճի վերաբերյալ, մենք գիտենք, որ ամեն անգամ, երբ մեր ներքին զայրույթը եռում է, մեզանից յուրաքանչյուրը կանգնում է երեք ընտրության առաջ.

 

Զայրույթ, որը կարող է հանգեցնել թշնամանքի և բռնության:

 

Թշնամական անգործություն՝ մեկուսացում, վրդովմունք, պասիվ-ագրեսիվություն և այլն։

 

Գտնել միջոց՝ զայրույթը մեկ այլ դրական բանի վերածելու համար:

 

Բահայի ուսմունքներում կա հստակ խորհուրդ՝ հրաժարվել առաջին երկու տարբերակներից և կենտրոնացնել ձեր էներգիան երրորդի վրա.

 

Թող ոչ մի բան չվշտացնի ձեզ, և թող ոչ ոք չբարկանա ձեզ վրա: Դուք պետք է գոհ լինեք Աստծո Կամքից և լինեք հավատարիմ, սիրող և վստահելի ընկեր երկրի բոլոր ժողովուրդների համար՝ առանց որևէ բացառության: Դա անկեղծի հատկությունն է, սրբերի ուղին, նրանց խորհրդանիշը, ովքեր հավատում են Աստծո միասնությանը։ Աբդուլ-Բահայի գրվածքներից

 

Հիանալի է հնչում, այնպես չէ՞: Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել: Սկզբից, ինչպես առաջարկվում է բահայի ուսմունքներով, մենք բոլորս կարող ենք փորձել հետևել այս հինգ հոգևոր խորհուրդներին․

 

Ուշադրություն մի դարձրեք ուրիշների սխալներին

 

Աստծո ընկերները պետք է լինեն այս աշխարհում ողորմության և սիրո խոսնակները: Նրանք չպետք է կանգ առնեն ուրիշների թերությունների վրա: Նրանք պետք է անընդհատ մտածեն, թե ինչպես կարող են օգուտ տալ ուրիշներին և ցույց տալ ծառայություն և համագործակցություն: Այսպես պետք է վերաբերվեն յուրաքանչյուր անծանոթներին՝ հրաժարվելով այնպիսի նախապաշարմունքներից ու սնահավատությունից, որոնք կարող են խանգարել բարեկամական հարաբերություններին։ Աբդուլ-Բահա

 

Ներողամիտ եղեք

 

Մենք պետք է նայենք մեր թշնամիներին մեղքերը թաքցնող աչքով և արդար գործենք ցանկացած անարդարության դեպքում, ներենք բոլորին, ողջ մարդկությունը համարենք մեր ընտանիքը, ողջ երկիրը՝ մեր հայրենիքը, կարեկցենք բոլոր տառապյալներին, հոգ տանենք հիվանդների մասին, ապաստան տանք աքսորյալներին, օգնենք աղքատներին և կարիքավորներին, վիրակապենք բոլոր վերքերը և կիսենք նրանցից յուրաքանչյուրի երջանկությունը։ Աբդուլ-Բահա, Աստվածային փիլիսոփայություն

 

Դադարեք զրպարտելն ու մտածել ուրիշների վատ հատկանիշների մասին

 

Մի վատնեք ձեր թանկագին ժամանակը թերություններ փնտրելով և չարախոսելով: Ձեր սրտի հայելիների մակերեսը փայլեցրեք մարդկային թուլությունների աղբից։ Աբդուլ-Բահա, Արևմուտքի աստղը 

 

Փոխարենը, փնտրեք և հաստատեք նրանց արժանի որակները

 

Յուրաքանչյուր մարդու մեջ պետք է տեսնել միայն այն, ինչը արժանի է գովասանքի: Այսկերպ կարելի է ընկեր դառնալ յուրաքանչյուրին։  Եթե, այնուամենայնիվ, մարդկանց նայենք նրանց թերությունների տեսանկյունից, ապա նրանց համար ընկեր լինելը հսկայական խնդիր կդառնա։ Աբդուլ-Բահա

 

Փորձեք լինել համբերատար, բարի և գթասիրտ

 

... Դուք պետք է քնքշություն և սեր ցուցաբերեք բոլոր մարդկանց, նույնիսկ ձեր թշնամիների նկատմամբ և ողջունեք նրանց բոլորին մաքուր բարեկամությամբ, լավ հումորով և սիրառատ բարությամբ: Աբդուլ-Բահա, Ընտրանի 
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ