Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարդկության նոր դարաշրջանի սկիզբը
Հոդվածներ

Մարդկության նոր դարաշրջանի սկիզբը

Բահայիներն իրենց Հավատքի հիմնադիր և մարգարե են համարում Բահաուլլային։ Նա համարվում է, որպես նոր աշխարհակարգի ճարտարապետ, անցյալի բոլոր Սուրբ Գրվածքների կողմից Խոստացվածը։


Տարբեր կրոններում, այս նոր աշխարհակարգը  ունի տարբեր ձևակերպումներ՝ «Նոր դարաշրջան», «Սուրբ քաղաք», «Ոսկե դար», և բոլորն էլ խոստանում են ներդաշնակ, խաղաղ ապագա մարդկության համար՝ ուղղված նրա միավորմանը։  Այս նոր աշխարհակարգում առյուծը պատկերված է գառան հետ, որը խորհրդանշում է, որ տարբեր ցեղեր և դավանանքներ կհաշտվեն, և մարդիկ կպատկանեն մեկ համաշխարհային համայնքի: 


Բահաուլլան, նոր աշխարհակարգի խոստման հետ մեկտեղ, կանխագուշակեց նաև մարդկանց նոր ռասայի ի հայտ գալը: Ինչպես գրել է Բահայի հավատքի Պահապանը՝ Շողի էֆֆենդին, «Աստվածային արդարության գալուստը» գրքում. «այս կենարար նպատակը իրենից ներկայացնում է Բահայի հայտնության բարձրագույն և տարբերակիչ գործառույթը և այն նոր մարդկային ռասան կյանքի կոչելն է»:


Ի՞նչ է սա նշանակում։ 


Աբդուլ-Բահան, Փարիզյան զրույցներից մեկում ասել է, որ սա նշանակում է հասարակության նոր կարգավիճակի հաստատում, որտեղ.


Ատելության և տարբերության խավարն ամբողջովին կկործանվի, սիրո և միասնության լույսը կփայլի, այս աշխարհը կդառնա նոր աշխարհ, նյութական իրերը կդառնան աստվածայինի հայելի. մարդկային սրտերը կհանդիպեն և կգրկեն միմյանց. ամբողջ աշխարհը կդառնա մարդկանց հայրենի երկիր, և տարբեր ռասաներ կհամարվեն մեկ ռասա:


Մենք աղոթու՞մ ենք մարդկանց այս նոր ռասայի գալուստի համար, թե՞ կարող ենք մարմնավորել այդ հատկությունները և ինքներս դառնալ այդ նոր մարդիկ: «Ավետյաց օրը գալիս է» գրքում Շողի էֆֆենդին գրել է.


Շուտով կառաջանա անհամեմատելի վարքի մարդկանց ռասա, որը կքայլի աշխարհիկից հեռացման ճանապարհով երկնքի և երկրի բոլոր բնակիչների ներքո և սրբության ձեռքը կտարածի այն ամենի վրա, ինչը ստեղծված է ջրից և կավից:

 


Բահաուլլայի Սուրբ Գրվածքները ներառում են բազմաթիվ հատվածներ, որտեղ նկարագրված են  մարդկային այս նոր ռասայի առանձնահատկությունները: Իհարկե, տրամաբանական է, որ նոր աշխարհակարգը պահանջում է նոր տիպի հոգևոր էակ, ով զուգակցվում է բարձր չափանիշների և բոլոր ժողովուրդների մեջ միասնության, ներդաշնակության և խաղաղության վեհ ձգտումների հետ:


Ներկայացնենք Բահաուլլայի «Նվիրական խոսքեր» գրքից հետևյալ մեջբերումները՝ այս նոր ռասայի բնավորության որոշ գծեր ընդգծելու, մեր ժամանակակից  հասարակության մեջ համատեղելի դարձնելու համար, և միգուցե սկսենք անձնավորել այդ հատկանիշները մեր անձնական կյանքում։


1. Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:  Իմ առաջին խորհուրդն այսպիսին է` ունեցիր մաքուր, սիրող, լուսափայլ սիրտ և կհասնես հավիտենական, հավերժական, անսահման թագավորության:

 

2. Ո՜Վ,  ՈԳՈՒ  ՈՐԴԻ: Իմ աչքերում ամենասիրած բանն արդարությունն է: Մի շրջվիր դրանից, եթե ձգտում ես դեպի Ինձ և մի արհամարհիր այն, որպեսզի Ես կարողանամ վստահել քեզ: Դրա օգնությամբ կտեսնես քո աչքերով և ոչ ուրիշի, կճանաչես քո ըմբռնումով և ոչ մերձավորի: Խորհիր այդ մասին քո սրտում, ինչպես պատշաճ է քեզ: Հիրավի, արդարությունն Իմ նվերն է քեզ և Իմ քնքուշ խնամքի նշանը: Ուրեմն, զետեղիր այն քո աչքերի առջև: 

 

3. Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ: Ինչպե՞ս դու կարող էիր մոռանալ քո արատները և մտահոգվել ուրիշների արատներով: Ով այդպես է վարվում, նա նզովված է Իմ կողմից:

 

4. Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ: Ոչ մի հոգու մի վերագրիր այն, ինչ չէիր ցանկանա, որ քեզ վերագրեին և մի ասա այն, ինչ չես անում: Ահա Իմ պատվիրանը քեզ, կատարիր այն:

 

5. Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՎԱԿՆԵՐ: Արդյո՞ք դուք գիտեք, թե ինչու ենք Մենք ձեզ ստեղծել ընդհանուր հող ու մոխրից: Որպեսզի ոչ ոք չմեծարվի մյուսի առջև: Ամեն պահի ձեր սրտերում մտորեք այն մասին, թե ինչպես եք դուք ստեղծվել: Քանի որ Մենք ստեղծեցինք ձեզ միևնույն նյութից, դուք պետք է լինեք որպես մի հոգի, քայլեք նույն քայլով, ճաշակեք նույն շուրթերով և կենաք նույն երկրում, որպեսզի ձեր նվիրական էությունից ձեր գործերով և արարքներով երևացնեք  միասնության նշանները և օտարացման բուն էությունը: Ահա Իմ խորհուրդը ձեզ, ո՜վ, լուսաշողների կաճառ: Լսեք այս խորհուրդը և կզուգեք սրբության  պտուղները հրաշալի փառքի ծառից: 

 

6. Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ: Ամեն օր ինքդ քեզ հաշիվ տուր, նախքան քեզ պատասխանի կկանչեն, քանզի  մահը քեզ մոտ կգա հանկարծակի և քո գործերի համար քեզանից հաշիվ կպահանջեն:

 

Այս ամենը հաշվի առնելով ՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է ձգտել կատարելագործել իր բնավորությունը, մաքրել իր սիրտը, հոգևոր դարձնել իր կյանքը, յուրաքանչյուր օր իրեն հաշվետու լինել՝ մարդկության այս նոր ռասայի մի մաս դառնալու հույսով:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ