Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարդկությանը միավորելու 9 տնտեսական խորհուրդ
Հոդվածներ

Մարդկությանը միավորելու 9 տնտեսական խորհուրդ

-Մի՞թե ես եղբորս պահապանն եմ,- ասաց Կայենն Աստծուն, իր եղբոր՝ Աբելի սպանությունից հետո: Ծննդոց գրքի այս հայտնի հարցը հուդայականության և քրիստոնեության, ինչպես նաև բոլոր կրոնների հիմնական բարոյական դասերից մեկն է:


Թորայում Աբրահամն ու Մովսեսը խնդրեցին մեզ լինել մեր եղբոր պահապանները: Նոր Կտակարանում Քրիստոսը բոլորին խնդրեց լինել եղբայր` սեփական եղբոր համար: Բահայիների հայտնության մեջ Բահաուլլան դիմեց ողջ մարդկությանը` գրելով. «Երանի նրան, ով իր եղբորը գերադասում է իրենից»: Ոսկե կանոնի այս նոր տարբերակում Բահայի ուսմունքները կոչ են անում ողջ մարդկությանը խոնարհաբար ծառայել ուրիշներին՝ համարելով նրանց կարիքները նույնիսկ ավելի կարևոր, քան մերը:

 

 Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել մի աշխարհ, որտեղ մարդկանց մեծ մասը հետևում է այս հոգևոր խորհրդին:

 

Նույն ոգով, ժամանակակից խնդիրների լուծումներից մեկը, ինչպես բացատրվում է Բահայի Սուրբ գրվածքներում, վերաբերում է մեր տնտեսական խնդիրները հոգևորի միջոցով լուծելուն: Մեզ անհրաժեշտ է անհավասարության նկատմամբ այս մոտեցումը, քանի որ ժամանակակից աշխարհում տնտեսական անարդարությունը հասել է կրիտիկական մակարդակի: Մեր միլիոնավոր եղբայրներ և քույրեր տառապում են՝ ամեն օր ապրելով աղքատության մեջ: Աբդուլ-Բահան 1912 թվականին Ֆիլադելֆիայում իր ելույթում բացատրեց այս որոշումը.

 

… Բահաուլլան ներկայացրել է տնտեսական վերականգնման համար նախատեսված առաջնորդության սկզբունքները և ուսմունքները: Նրա կողմից բացահայտվել են հասարակության բարեկեցությունն ապահովող կանոնները։ Ինչպես հարուստն է վայելում իր կյանքը՝ շրջապատված խաղաղությամբ և շքեղությամբ, այնպես էլ աղքատը պետք է տուն ունենա և ապահովվի իր կարիքներին համապատասխան սնունդով և հարմարություններով: Սոցիալական տնտեսության այս վերակազմավորումը մեծագույն նշանակություն ունի, քանի որ ապահովում է մարդկության աշխարհի կայունությունը, և քանի դեռ այն չի կայացել, երջանկությունն ու բարգավաճումն անհնարին են:

 

Քանի որ իմ հետաքրքրության ոլորտը տնտեսագիտությունն է, ես կենտրոնանում եմ այն խնդիրների վրա, որոնք առաջանում են  աշխարհի տնտեսական ռեսուրսների սխալ կառավարումից, ինչի պատճառով սովի են մատնվում միլիարդավոր մարդիկ, ինչպես նաև նրանց վրա, ովքեր միլիարդներ ունեն և դրանք ավելացնելու կամ ծախսելու անհեթեթ ճանապարհներ են գտնում: 

 

Մնացածս, ովքեր ոչ հարուստ ենք, ոչ աղքատ, կարող ենք անզոր զգալ այս անարդար անհավասարությունների դիմաց: Մենք կարող ենք մտածել, որ ոչինչ չենք կարող անել՝ փոփոխություններ բերելու համար և պետք է սպասենք նոր համակարգի գալուն: Ես չեմ ընդունում այս արդարացումը, և կարծում եմ, որ մենք կարող ենք աստիճանաբար փոխել տնտեսական համակարգը՝ դրանում բարոյականություն և մարդասիրություն ներմուծելով՝ միաժամանակ մասնակցելով սեփական տնտեսական գործունեությանը։ Ամբողջ աշխարհում բահայիների համընդհանուր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչական մարմինը՝ Արդարության Համաշխարհային Տունը, վերջերս գրել է.

 

Բահայիների կատարած յուրաքանչյուր ընտրություն՝ որպես աշխատող կամ գործատու, արտադրող կամ սպառող, փոխառու կամ փոխատու, բարերար կամ շահառու, թողնում է հետք, և ներդաշնակ ապրելակերպ վարելու բարոյական պարտականությունը պահանջում է, որ նրա տնտեսական որոշումները համապատասխանեն վեհ իդեալներին, որպեսզի նպատակների մաքրությունը համահունչ լինի այդ նպատակներին հասնելու գործողությունների մաքրությանը:

 

 

Իմ գրքում կա մի գլուխ, որը վերաբերում է աշխարհի տնտեսական խնդիրների հոգևոր լուծումներին, որը կոչվում է Գործնական տնտեսական խորհուրդներ ամենօրյա օգտագործման համար: Ահա դրանցից 9-ը.

 

1.    Մեր մտածողության փոփոխությունը

 

Առաջին գործողությունը, որը մենք կոչ ենք անում բոլորին անել, ներքին է. փոխել ձեր մտածելակերպը և ընդունել, որ բահայիների տնտեսական հայեցակարգը հիմնովին տարբեր է և հիմնված է հոգևոր և բարոյական սկզբունքների վրա: Աբդուլ-Բահան հստակորեն մեկնաբանեց այդ. «Ամբողջ տնտեսական հարցի գաղտնիքները աստվածային բնույթ ունեն և կապված են սրտի և հոգու աշխարհի հետ»:

 

2.    Վճարեք իրական գինը


Եթե դուք զգում եք, որ ինչ-որ բանի գինը չափազանց ցածր է, վճարեք ավելի շատ, քան պահանջվող գինն է: Տնտեսական գործունեության ամենալավ բաներից մեկը անաչառ մարդկանց պարտավորությունն է՝ անտեսել առկա գները և ավելի շատ վճարել, քանի որ նրանք համարում են, որ իրենց գնահատած արժեքն ավելի արդար է:

 

3.    Կիսեք շահույթը աշխատակիցների հետ

 

Աշխատողները պետք է շահույթի մասնաբաժին ունենան։ Բացի շահույթի բաշխումից, օգնելու բազմաթիվ եղանակներ կան: Ապահովեք բժշկական ապահովագրություն ձեր աշխատակիցների համար: Պահպանեք աշխատակիցների էմոցիոնալ և ֆիզիկական բարեկեցությունը: Աշխատողների հանդեպ հոգատարությունը արտոնություն է և մարդկանց ծառայելու հնարավորություն։ Նման հնարավորություններ փնտրելը հրաշալի բան է։

 

4.    Վճարեք արդար աշխատավարձ, ոչ թե հիմնվեք նրա վրա, ինչ թելադրում է հասարակությունը

 

Պետք չէ հետևել նվազագույն աշխատավարձի ուղեցույցներին. Սոցիալապես ընդունված աշխատավարձի չափորոշիչները չպետք է խանգարեն մեզ ավելի շատ վճարել, եթե կարծում ենք, որ դա արդար է:

 


5.    Պահանջեք ողջամիտ տոկոսադրույքներ

 

Եթե պարտք եք վերցնում, խնդրեք խելամիտ տոկոսադրույք, ոչ թե առավելագույնը: Տոկոսադրույքը պետք է լինի արդար և ողջամիտ: Բանկերը չպետք է լինեն միակը, ովքեր տոկոսադրույք են սահմանում:

 

6.    Մասնակցեք սոցիալական և տնտեսական նախագծերին

 

Մենք կարող ենք օգնել աշխարհն ավելի լավը դարձնել՝ մասնակցելով նման նախագծերի. դրանք կարող են արժեքավոր միջոց դառնալ սովորելու և սեփական միջոցները ններդնելու համար:

 

7.    Ստեղծեք մարդկային ընտանիքի գիտակցություն

 

Ձեր ուրախությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ի վերջո, կախված են աշխարհի յուրաքանչյուր աղքատ, կարիքավոր և անապահով մարդու բարեկեցությունից, բարգավաճումից և երջանկությունից: Մարդկային միասնության իրական իմաստը կհայտնվի, երբ մենք ուրիշներին դիտարկենք որպես մեր ընտանիքի անդամներ: Արդարության Համաշխարհային Տունը գրել է.  «Մարդկության ցանկացած մասի բարեկեցությունը անքակտելիորեն կապված է ընդհանուր բարեկեցության հետ: Մարդկության հավաքական կյանքը տուժում է, երբ մի խումբ մտածում է իր բարօրության մասին՝ մեկուսացված իր հարևանների բարեկեցությունից, կամ հետապնդում է տնտեսական շահեր՝ անտեսելով այն, թե ինչպես է դա ազդում բնական միջավայրի վրա, որը բոլորի համար ապրուստի միջոց է ապահովում»:

 

8.    Առատաձեռնորեն վճարեք նրանց, ովքեր աշխատում են նվազագույն աշխատավարձով կամ շատ քիչ են վաստակում

 

Մենք կարող ենք ուղիներ գտնել բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են նվազագույն աշխատավարձի դիմաց, լինի դա առատաձեռն թեյավճարի տեսքով, թե պահանջվող գնից ավելի վճարելով փողոցային առևտրականներին, ովքեր կոպեկներ են վաստակում իրենց վաճառքից: Ուրիշ ինչպե՞ս կարող ենք փակել հարուստների և աղքատների միջև եղած անջրպետը, եթե անձնուրաց ներդրում չանենք:

 

9.    Ուշադիր եղեք նրանց նկատմամբ, ովքեր վարձակալում են ձեզանից

 

Ուշադիր եղեք յուրաքանչյուրի իրավիճակի նկատմամբ: Եթե նրանք խնդիրներ ունեն, ճկուն եղեք իրենց վարձակալության հարցում։ Թող նրանք բաց թողնեն վճարումը կամ վճարման մի մասը: Ի լրումն հոգևոր բավարարվածության, որը դուք զգում եք, դուք նաև ստանում եք վարձակալ, ով հոգ է տանում ձեր և ձեր ունեցվածքի մասին և կօգտագործի այն որպես իր սեփականությունը: Սա տնտեսական իմաստ ունի, քանի որ դուք հավանաբար քիչ գումար կծախսեք վերանորոգման վրա:


Այս խորհուրդներից յուրաքանչյուրը կարող է օգնել մեզ կիրառել Բահաուլլայի հոգևոր խորհուրդները և գերադասել մեզնից մեր եղբորը: Սակայն նախ մենք բոլորս պետք է զարգանանք այն աստիճան, որ տեսնենք մարդկային ընտանիքի միասնությունը և բոլոր մարդկանց ընդունենք որպես մեզ եղբայրներ և քույրեր:
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ