Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս: Սա մի հարց է, որը մենք հաճախ տալիս ենք մեր երեխաներին:
Պատասխանները տարբեր են, բայց ամենատարածվածներից են հրշեջ, տիեզերագնաց, բժիշկ, ուսուցիչ։ Այստեղ ներկայացված է մի լրագրողուհու պատմություն, ով դեռ մանկուց ուզում էր լինել մայրիկ և միմիայն մայրիկ:
Ես ուզում էի երեխաներ ունենալ և կատարել նրանց դաստիարակման հետ կապված պարտականությունները: Ես տեսել էի այն սերը, նվիրվածությունն ու ուրախությունը, որը ցուցաբերում էր իմ սեփական մայրը, երբ հոգ էր տանում մեր կարիքների մասին և ուզում էի դա զգալ ամբողջ օրը, ամեն օր, երբ ես ստեղծում էի իմ սեփական ընտանիքը: Այնուամենայնիվ, իմ առաջին երեխայի ծնվելուց հետո որոշեցի վերադառնալ աշխատանքիս, ինչն իրականում ինձ զարմացրեց: Սա չի նշանակում, որ կարծում եմ բոլոր մայրերը պետք է նույնը անեն: Յուրաքանչյուրիս իրավիճակը տարբեր է: Այս թեման ուսումնասիրելու համար որոշեցի նայել, թե ինչ են ասում Բահայի գրվածքները մոր դերի մասին:
Մայրը երեխայի առաջին ուսուցիչն է: Ի վերջո, կյանքի սկզբում երեխաները նուրբ ու քնքուշ են մատղաշ ճյուղի պես, և նրանց կարելի է սովորեցնել ինչպես ցանկանում եք: Եթե երեխային ճիշտ եք դաստիրակում, նա ճիշտ է մեծանում` կատարելապես համաչափ: Հասկանալի է, որ մայրն առաջին ուսուցիչն է, և հենց նա է դնում երեխայի բնավորության ու վարքի հիմքը:
Մայրը առաջին ուսուցիչն է, քանի որ ծնվելու պահից սկսած հենց նրա հանդեպ են երեխաներն ունենում բնական կենսաբանական կապվածություն: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ մոր միակ պարտականությունն է հոգ տանել իր երեխաների մասին: Արդյո՞ք դա նշանակում է, որ նա չպետք է այլ բանով զբաղվի։
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է զբաղվի ինչ որ գործով, լինի դա արհեստ, արտադրություն կամ նման մի բան: Նման աշխատանքը Մենք բարձրացնում ենք մինչև միակ ճշմարիտ Աստծուն երկրպագելու մակարդակը: Խորհեք ո՛վ մարդիկ, Աստծո ողորմածության ու Նրա առատությունների մասին, այնուհետև շնորհակալություն հայտնեք Նրան առավոտյան ու երեկոյան:
Ես անձամբ կարծում եմ, որ տնային տնտեսուհու իրականացրած դերը զբաղվածության տեսակ է, որը չի վճարվում և չի աջակցվում այնքան, որքան պետք է: «Ի՞նչ եմ ցանկանում մայրերի օրվա համար» հոդվածում Չելսին գրում է, որ եթե մայրը որոշում է վճարովի աշխատանք չկատարել, դա նրան չպետք է դարձնի ոչ պակաս կարևոր անձ։ Բազմիցս լսել եմ, ինչպես են իմ ընկերուհիները խոսում այն մասին, որ հասարակության համար ոչ մի արժեք չեն ներկայացնում՝ տանը մնալով և հոգալով իրենց ընտանիքի և երեխաների կարիքները: Ցավալի է, որ շատ մայրերի կարծիքով իրենք ներդրում չունեն աշխարհի զարգացման գործում։
Ուստի, ո՛վ սիրող մայրեր, իմացեք, որ Աստծուն երկրպագելու լավագույն միջոցը երեխաներին կրթելն ու դաստիարակելն է մարդկության բոլոր կատարելություններում: Դրանից ավելի վեհանձն արարք չի կարելի պատկերացնել:
Մայրերն առաջին դաստիարակներն են, առաջին ուսուցիչները, և իսկապես, հենց մայրերն են որոշիչ դեր խաղում իրենց փոքրիկների երջանկության, ապագա վեհության, քաղաքավարության, սովորելու և դատողելու, հասկացողության ու հավատի մեջ:
Եթե բոլորը հասկանային մայրության դերը: Եթե միայն բոլորը նույն հարգանքով վերաբերվեին մայրերին այնպես, ինչպես կվերաբերվեին նրանց, ովքեր շատ բարձր աշխատավարձ են ստանում: Եթե միայն մենք՝ որպես մայրեր, անկեղծորեն հավատայինք, որ անում ենք երկրի վրա ամենաազնիվ գործը և գիտակցեինք, որ հաջորդ սերնդի խաղաղարարներ դաստիարակելը հեշտ գործ չէ: Լավ կլիներ նաև արժանապատիվ ֆինանսական պարգև ստանալ, բայց մենք այս քննարկումը կթողնենք մեկ այլ անգամվա համար:
Բահայի երեխա դաստիարակելու խնդիրը, ինչպես բազմիցս շեշտված է ահայի Սուրբ գրություններում, մոր առաջնային պարտականությունն է, որի եզակի արտոնությունն իսկապես իր տան մեջ պայմանների ստեղծումն է, որոնք առավել բարենպաստ են և՛ նյութական, և՛ հոգևոր բարեկեցություն զարգացման գործում: Այն կրթությունը, որը երեխան նախ ստանում է իր մոր միջոցով, նրա ապագա զարգացման համար ամուր հիմք է , ուստի պետք է լինի ձեր կնոջ անմիջական հոգածության ներքո։ Այսուհետ ձգտե՛ք տալ նորածին որդուն այնպիսի հոգևոր դաստիարակություն, որը նրան հնարավորություն կտա հետագայում լիարժեքորեն ստանձնել և պատշաճ կերպով կատարել բահայի կյանքի բոլոր պարտականությունները:
Իհարկե, դա չի նշանակում, որ հայրերը չեն կարող նպաստել երեխայի նյութական ու հոգևոր զարգացմանը, կամ որ ընտանիքի պարտականությունը բացառապես մոր վրա է։
Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե մայրերը տանից դուրս պետք է աշխատեն, օգտակար կլիներ այս հարցը դիտարկել բահայի ընտանիքի գաղափարի տեսանկյունից: Այս գաղափարը հիմնված է այն սկզբունքի վրա, որ տղամարդը հիմնականում պատասխանատու է ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, իսկ կինը` երեխաների առաջնային ու գլխավոր դաստիրակն է: Սա չի նշանակում, որ այդ գործառույթները ամրագրված են և չեն կարող փոփոխվել ըստ ընտանեկան որոշակի իրավիճակների և չի նշանակում, որ կնոջ տեղը սահմանափակված է միայն տնով: Ավելի շուտ, չնայած հիմնական պարտականությունները սահմանված են, ակնկալվում է, որ հայրերը նշանակալի դեր կխաղան երեխաների կրթության մեջ, իսկ կանայք նույնպես կլինեն ընտանիքը կերակրողներ: Ինչպես ճիշտ նշել եք Աբդուլ-Բահան խրախուսում է, որ կանայք «լիարժեքորեն ու հավասարապես կմասնակցեն աշխարհի գործերին։
Ինձ հատկապես դուր է գալիս այս հատվածը, քանի որ այն խրախուսում է յուրաքանչյուր ընտանիքի սիրով խորհրդակցել և լուծում գտնել։ Քաջ գիտակցելով, որ առաջնային պատասխանատվությունը չի նշանակում միակ պատասխանատվություն` ես գիտեմ շատ մայրերի, ովքեր այլ ընտրություն չունեն, քան վճարովի աշխատանք կատարելը և ես նաև գիտեմ կանանց, ովքեր ուզում են շաբաթվա յոթ օրը միայն տնային գործեր կատարել:
Դաստիարակությունը, մեղմ ասած, դժվարին գործ է: Յուրաքանչյուր օր հույզերի մի կույտ է, մի քանի ժամվա ընթացքում բախվում ենք ուրախության, ցավի, վախի, անհանգստության, հրճվանքի և հպարտության զգացմունքների: Շատ մայրերի համար, ներառյալ ես, ցերեկային աշխատանք կատարելը կարող է հնարավորություն տալ կայունացնել իրենց հույզերը, թեկուզ մի քանի ժամով: Աշխատանքը կարող է ապահովել ծնողավարության դժվարություններից կտրվելու, դուրս գալու ելք, ինչպես նաև հնարավորություն վերադասավորվել, որ ավելի լավ աջակցենք մեր երեխաներին: Դա մեզ նաև հնարավորություն է տալիս նպաստել մարդկության գործերին, ինչպես նշվեց վերևում։
Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած տղամարդիկ ավելի շատ են տնային աշխատանքով ու երեխաների խնամքով զբաղվում, քան նախկինում, կանայք շարունակում են ղեկավարել տնային տնտեսությունը, նույնիսկ եթե նրանք միաժամանակ վարձու աշխատողներ են։ Այնուամենայնիվ աղոթքն ու խորհրդակցությունը և մեր սիրելիները կարող են մեզ ուժ տալ դժվարին ժամանակներում:
Ամենակարևոր բանը, որ պետք է հիշել, այն է, որ մայրերը, անկախ նրանից վճարովի աշխատանք են կատարում, թե ոչ, զբաղված են ամենավեհանձն աշխատանքով: