Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կարո՞ղ է համաշխարհային ճգնաժամը բերել համաշխարհային միասնության
Հոդվածներ

Կարո՞ղ է համաշխարհային ճգնաժամը բերել համաշխարհային միասնության

Իր գոյության ընթացքում մարդկությունն ականատես է եղել շատ աղետներիՙ միջուկային պատերազմի սպառնալիք, կլիմայական ավերիչ փոփոխություններ, իսկ այժմ այս համավարակը։

 

 Այս ամենի մեջ մենք երբեք չպետք է մոռանանք մեր եզակիությունը՝ ընդունելով միմյանց անկախ տարիքից, սեռից, մաշկի գույնից, ազգային պատկանելիությունից և այլն։ Բարձր չդասենք մեզ մյուսներից, մենք բոլորս ստեղծված ենք նույն փոշուց, և լավ կլինի այս մասին միշտ խորհել մեր սրտերում։ Սա ասվում է մեր օրերում, սակայն դեռևս 150 տարի առաջ, Բահաուլլան խոսում էր այս մասին։ Ըստ նրա՝ «քանի որ մենք բոլորս ստեղծվել ենք միևնույն նյութից, հետևաբար մեկ հոգի ենք, քայլում ենք նույն ոտքով, ուտում ենք միևնույն բերանով և ապրում ենք միևնույն երկրում, որը կարող է հռչակել իր մասին մեր ներքին էության, արարքների ու գործողությունների, միասնության նշանների ու աշխարհիկից կառչած չլինելու էությամբ»:

 

Պատկերացրեք, եթե վերոնշյալը կարդայինք մեկ տարի առաջ։ Արդյոք մեզանից մեկը կհասկանար, թե միասնության որ մակարդակի մասին է գնում խոսքը։ Կարո՞ղ էինք պատկերացնել, որ մի օր մարդկային ամբողջ ցեղը կմիավորվեր խաղաղությամբՙ կատարելու լավագույնն աշխարհի ժողովուրդների համար։ Հետաքրքիր է համաշխարհային ճգնաժամը կտանի՞ մեզ դեպի համաշխարհային միասնության։ Ֆինանսական ոլորտը շատ է տուժվել՝ փակվել են ձեռնարկություններ, դադարեցվել աշխատանքներ, սակայն մյուս կողմից կան գործատուներ, ովքեր այս դժվարին պահին չեն կրճատել աշխատատեղերը, մարդիկ ակտիվ մասնակցում են սոցիալական ծրագրերում, աջակցում կարիքավոր ընտանիքներին։ Սա այն ամենն է, ինչն ակնկալվել է մեզանից դեռևս Ադամի ժամանակներից։ Մինչ այժմ պատշաճ ուշադրության չէին արժանանում բուժաշխատողները ու ուսուցիչները, և հիմնականում պարգևատրվում էին մարզիկներն ու աստղերը։

 

Այժմ ձևավորվում է նոր արժեհամակարգ, որտեղ մեծ երախտիքի են արժանի իրենց կյանքը վտանգած բուժաշխատողները, դժվարությամբ դասապատրաստումներ իրականացնող, սերունդներ կրթող ուսուցիչները։ Գնահատում ենք գյուղացու, մթերք արտադրողների աշխատանքը, որոնց շնորհիվ սնունդ է ապահովվում այս դժվարին պահին։ Ըստ Բահաուլլայի մարդկության բարեկեցությունն ու անվտանգությունը անհասանելի են, քանի դեռ հաստատված չէ միասնականությունը։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ