Որոշակի կրոն դավանող մարդկանց մեծամասնությունը հավանաբար համարում է, որ իր դավանանքը լավագույնն է աշխարհում: Վերջիվերջո, դուք կարող եք հարց տալ ձեզ` ինչու՞ հետևել Հավատքին, եթե այդպես չեք կարծում:
Շատ քրիստոնյաներ հավատում են, որ քրիստոնեությունը ամենաիսկական և լավագույն կրոնն է, մինչդեռ մահմեդականները, ովքեր հավատում են Մուհամմադին, պնդում են, որ իսլամն է լավագույն կրոնը: Հինդուիստներից, բուդդիստներից, հրեաներից, զրադաշտականներից և այլ հավատացյալներից շատերը հավանաբար նույնպես ունեն նույն տեսակետը իրենց հավատքի վերաբերյալ:
Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք քանակապես գնահատել, թե որ կրոն է ,լավագույնըե: Ո՞վ է ճիշտ, ո՞վ ՝ սխալ:
Երբ դուք այս հարցին նայեք բահայինների տեսանկյունից, դուք կարող եք զարմանալ պատասխանի վրա: Բահայի ուսմունքները մարդկությանը առաջարկում են եզակի սկզբունք ՝ բոլոր կրոնների միասնություն: Այս միասնությունը նշանակում է, որ կա միայն մեկ կրոն, որը Արարիչը անընդհատ նորացնում է մարդկության պատմության ընթացքում նոր հայտնություններով: Բահայիները հավատում են, որ աշխարհի բոլոր հիմնական կրոնները Աստծո առաջնորդության շարունակական շղթայի կենսական օղակ են:
Քո նեքին հայացքով նայիր աստվածային Հայտնությունների շղթային… Ես վկայում եմ Աստծո առջև, որ այս Հայտնություններից յուրաքանչյուրն ուղարկվել է Աստվածային կամքով և նպատակով, որ յուրաքանչյուրը կրում էր որոշակի ՈՒղերձ, որ յուրաքանչյուրին վստահված էր Աստծո կողմից ուղարկված Գիրքը և հանձնարարված է բացատրել հզոր Հուշատախտակի գաղտնիքը: Հայտնության չափը, որի հետ նույնացվում է նրանցից յուրաքանչյուրը, որոշակիորեն կանխորոշված է: Սա իսկապես Մեր բարեհաճության նշանն է նրանց հանդեպ, եթե դուք մեկն եք նրանցից, ովքեր հասկանում են այս ճշմարտությունը ...:
Բահայի ուսմունքներում ասվում է, որ աշխարհի կրոնների մարգարեներին և հիմնադիրներին կարելի է համեմատել դպրոցում միմյանց փոխարինող ուսուցիչների հետ: Օրինակ ՝ առաջին դասարանի ուսուցիչը դասավանդում է ըստ իր աշակերտների կարողություններ, մինչդեռ յոթերորդ դասարանի ուսուցիչը դասավանդում է ըստ այդ աշակերտների հակումների, կարողությունների և հասունության: Ուսուցիչներն, իհարկե, հասկացողության շատ ավելի բարձր մակարդակ ունեն, քան այն դասարանը, որին դասավանդում են, ճիշտ այնպես, ինչպես Աստծո մարգարեներն են հասկանում ավելին, քան բացահայտում են: Բահայի Սուրբ գրություններն ասում են, որ այս անընդհատ զարգացող հոգևոր կրթությունը ուղղված է յուրաքանչյուրի աստիճանական լուսավորությանն ու վեհացմանը:
Ողջ մարդկությունը նման է դպրոցում սովորող երեխաներին, իսկ Արևածագի Շողերը, աստվածային հայտնության Աղբյուրները հիանալի ուսուցիչներ են, ովքեր չունեն հավասարը այդ գործում: Իրականության դպրոցում նրանք այդ որդիներին և դուստրերին կրթում են Աստծո ուսմունքներին համաձայն… Այնպես, որ նրանք կարողանան զարգանալ յուրաքանչյուր ուղղությամբ, դրսևորել Տիրոջ գերազանց պարգևներն ու օրհնությունները և համակցել մարդկային կատարելությունը, որպեսզի նրանք կարողանան առաջ ընթանալ մարդկային գործունեության բոլոր ասպեկտներում ՝ լինի դա արտաքին, թե ներքին, թաքնված թե տեսանելի, նյութական թե հոգևոր, մինչև որ նրանք վերափոխեն այս մահկանացու աշխարհը հայելու, որտեղ արտացոլվում է այն մյուս անմահ աշխարհը:
Բահայի այս հասկացությունը, որը հայտնի է որպես մշտապես զարգացող հայտնություն, բոլոր կրոնները դիտարկում է որպես Աստծո` իրար հաջորդող հայտնություններ և դիտում է նրանց մարգարեներին լիակատար միասնության մեջ:
Նույն կերպ, Աստծո սուրբ Հայտնիչների աստվածային դավանանքներն իրականում նույնն են, չնայած տարբերվում են անուններով: Մարդը պետք է սիրի լույսը, անկախ նրանից, թե աղբյուրից է այն բխում: Նա պետք է վարդի սիրահար լինի , անկախ նրանից, թե որ հողում էլ այն աճում: Նա պետք է փնտրի ճշմարտությունը, անկախ նրանից, թե որ աղբյուրից է այն գալիս:
Այսպիսով, կրոնի շրջանակը, ինչպես այն տեսնում են բահայինները կառուցված է անթիվ կրկնությունների վրա: Յուրաքանչյուր մարգարե բերում է մեկ տարբերակ, և նրանք միասին կազմում են մեկ Հավատ: Հավատների համար աշխարհում չկա մրցակցային շուկա. Փոխարենը, փաստորեն, մենք ունենք մեկ անընդհատ զարգացող Հավատ, մեկ միասնական հավատալիքների համակարգ, որոնցից յուրաքանչյուրն ունի նույն ճշմարտությունն ու լույսը:
Քանի որ բոլոր կրոնները գալիս են նույն աղբյուրից և քարոզում են նույն կարևոր ուղերձը, բահայիները այս հարցին պատասխանում են հետևյալ կերպ.
Աստծո մարգարեները արտահայտում են միասնության և ներդաշնակության ոգի: Նրանք աստվածային իրականության Հիմնադիրներներն են: Հետևաբար, եթե աշխարհի ազգերը հրաժարվեն ընդօրինակելուց և ուսումնասիրեն Աստծո հայտնած Խոսքի հիմքում ընկած իրողությունը, նրանք կհամաձայնվեն և կհաշտվեն: Ի վերջո, իրականությունը մեկն է, այն չի կարող բազմաթիվ լինել: