Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Գենդերային հավասարությունը և կանանց միջազգային օրը
Հոդվածներ

Գենդերային հավասարությունը և կանանց միջազգային օրը

Գիտե՞ք արդյոք, որ կանանց միջազգային օրը հիմնադրվել է 1909թ֊ին Ամերիկայի Նյու Յորք քաղաքում սոցիալիստական կուսակցության կողմից։

 

Սկզբում ենթադրվում էր պատվել միայն ամբողջ աշխարհի աշխատող կանանց, սակայն, մի  քանի տարի անց գաղափարը տարածում գտավ սոցիալիստական շարժման կոմունիստական երկրների ներսում և ի վերջո ընդունվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975թ. Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) սկսեց այն նշել ամբողջ աշխարհում։ Կանայք միշտ էլ մեծ ջանքեր են գործադրել հավասարության հաստատման համար, բայց շատ վայրերում մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։

 

Բահայի գրվածքների ուսումնասիրությունները փաստում են, որ հասարակությունը չի կարող առաջընթաց ունենալ, քանի դեռ կանանց և տղամարդկանց միջև չկա «կատարյալ հավասարություն»։ Սեռերը տարբեր են, սակայն այդ տարբերությունը չի կարող լինել ո՛չ ճնշող, ո՛չ սահմանափակող։ Կանանց հանդեպ խտրական վերաբերմունքը դեռևս հին ժամանակներից գոյություն է ունեցել տարբեր բնագավառներում՝սպորտ, արվեստ, կրթություն, քաղաքականություն և այլն։

 

Օրինակ բրիտանացի հեղինակ Ջորջ Էլիոթը, ում անունն իրականում Մերի Աննա Էվանս էր, կին գրողների հանդեպ գոյություն ունեցող կարծրատիպերից խուսափելու համար ստեղծագործել է տղամարդու անվան տակ։ Սպորտն այսօր դժվար է պատկերացնել առանց կանանց, սակայն այստեղ էլ հեշտ չի եղել։ Օրինակ, որպեսզի կանանց ֆուտբոլը ճանաչում ձեռք բերի, պահանջվել է 100 տարի։ Ըստ Աբդուլ-Բահայի անհանդուրժող և հին դոգմատիկ սկզբունքներին հետևումը դարձել է մարդկանց միջև թշնամության հիմնական և ամենամեծ պատճառը, մարդկանց առաջընթացի խոչընդոտը, բախումների ու ընդհարումների առիթ, խաղաղության, հանգստության ու բարեկեցության կործանող ուժ: Այդ պատճառով մենք պետք է ամուր բռնվենք նոր ընկալման և գիտելիքների միջոցներից։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ կանայք և տղամարդիկ հավասար են համարվում, կարող ենք գտնել անհավասարության օրինակներ։ Օրինակ մասնագիտական ոլորտում տղամարդկանց վճարվում են ավելի բարձր աշխատավարձ, քան կանանց։ 1995թ֊ին Բահայի միջազգային համայնքը գրել է.

 

Տղամարդիկ պետք է օգտագործեն իրենց դերը, որպեսզի խթանեն կանանց ներգրավածությունը բոլոր ասպարեզներում՝ելնելով այն համոզմունքից, որ սա անհրաժեշտ է հասարակության ներդաշնակ առաջընթացի համար։ Կանայք պետք է կրթվեն և առաջ տանեն մարդկային գործունեության բոլոր ասպարեզները։ Կանայք և տղամարդիկ կոչված են միասին հաստատելու համաշխարհային խաղաղությունը և մոլորակի կայուն զարգացումը։ Ինչպես ասել է Աբդուլ-Բահան, հենց տարբերությունն ու բազմազանությունն է յուրաքանչյուր ծաղկին, ծառին ու պտուղին տալիս գրավչություն։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ