Արդյոք իզու՞ր է հոգ տանել արտաքին տեսքի մասին, երբ ցանկանում ենք հոգեպես գեղեցիկ լինել։ Միգուցե դա հոգեպես գեղեցիկ լինելու միջոցներից մե՞կն է։Հետազոտությունները փաստում են, որ անձի մասին տպավորությունն առաջին հերթին ձևավորվում է նրա արտաքին տեսքից։ Հետաքրքիր է նաև այն փաստը, ըստ որի, երբ դիմացինը խոսում է, մենք առաջին հերթին նայում ենք արտաքինին, զարդարանքին, լսում ենք ձայնը, այնուհետև նոր կենտրոնանում խոսքի վրա։ Երբ ասում ենք հոգևոր գեղեցկություն, նկատի ենք ունենում շատ ավելի խորը արժեքներ, որոնք վեր են ֆիզիկականից։
Մեր պատկերացմամբ լավ ու մաքուր մարդը, որպես կանոն, շատ մեծ նյութական ձգտումներ չպետք է ունենա։ Մեր ժամանակներում շատ մեծ տեղ են գտել ամենատարբեր վիրահատությունները, որոնք ուղղված են արտաքինի փոփոխությանը, իսկ նորաձև լինելը կյանքի կանոն է։ Այս տեսանկյունից, հոգևոր գեղեցկությունն օգնում է լինել ներդաշնակ քո իսկ արտաքին տեսքի հետ, այնպիսին ինչպիսին կաս։ Մի կողմից հասարակությունը պահանջկոտ է հատկապես աղջիկների տեսքի հանդեպ, մյուս կողմից քննադատում է՝ ասելով, որ նման պահվածքը ծայրահեղություն է։ Հնարավոր է շատերը մեղքի զգացում են ունենում, երբ գումար են ծախսում թանկ օծանելիքների, զգեստերի վրա։ Սա դիխոտոմիա է, որի պատճառով մարդը չի կարողանում կողմնորոշվել ինչպես պահպանի իր արտաքին գեղեցկությունը՝ մնալով հոգեպես գեղեցիկ։
Աբդուլ -Բահան խորհուրդ է տվել հավասարապես հոգ տանել և՛ արտաքինի, և՛ հոգևորի մասին։ Մենք հեշտությամբ շփոթում ենք գեղեցկությունը ճոխության հետ, որը գեղեցկությունը վերածում է բացառապես նյութական իրի, պառակտման կամ ամոթի պոտենցիալ պատճառ հետ, որը կապ ունի միայն գումարի կամ իշխանության հետ։ Ըստ բահայի գրվածքների, երբեք պետք չէ փոխարինել հոգևոր արժեքները սովորական իրերի հետ։
Մեծ ջանքեր է պետք գործադրել, որ կապված չլինենք աշխարհիկ իրերից, մենք պետք է ձգտենք դառնալ առավել հոգևոր, առավել լուսավոր, հետևենք աստվածային ուսմունքների խորհուրդներին, ծառայենք միասնության և իրական հավասարության գործին, ողորմած լինենք, արտացոլենք Բարձրյալի սերը բոլոր մարդկանց հանդեպ, այնպես որ Հոգու լույսը դրսևորվի մեր բոլոր արարքներում,- ասել է Աբդուլ-Բահան։
Ըստ բահայիների, արտաքին գեղեցկությունը նշանակում է լինել խնամված, հոգ տանել հիգիենայի մասին, պահպանել մաքրությունը, արտաքին հաճելի տեսք, բույր ու խնամված եղունգներ ունենալ։ Այս ամենն այնքան հեշտ է պահպանել, որ իրեն կարող է թույլ տալ յուրաքանչյուրը։ Բահայի գրվածքներում ասվում է, որ ֆիզիկական մաքրությունը նպաստում է հոգևոր զարգացմանը։
Եթե մարդը ցանկանում է զարդարել իրեն երկրային նախշերով, հագնել իր հագուստը կամ օգտագործել այն օգուտները, որը նա կարող է շնորհել, դա նրան չի վնասի, եթե նա թույլ չտա որևէ բանի կանգնել իր և Աստծո միջև, քանի որ Աստված նախանշել է երկնքում կամ երկրի վրա ստեղծված բոլոր լավ բաները Իր ծառաների համար, ովքեր իսկապես հավատում են Նրան: Կերեք, ով մարդիկ լավ բաներ, որոնք Աստված թույլ է տվել ձեզ, և մի զրկեք ձեզ Իր հրաշալի շնորհներից,- ասել է Աբդուլ Բահան։