Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կանանց իրավունքների պաշտպանության 5 միջոց
Հոդվածներ

Կանանց իրավունքների պաշտպանության 5 միջոց

«Մարդկային աշխարհն ունի երկու թև՝ մեկը կանայք են, մյուսը՝ տղամարդիկ», - գրել է Աբդուլ-Բահան՝ Բահայի հավատի կենտրոնական դեմքերից մեկը: «Քանի դեռ երկու թևերը հավասարապես զարգացած չեն, թռչունը չի կարողանա թռչել։ Եթե մի թևը թույլ մնա, թռիչքն անհնարին կլինի»։


Այժմ մարդկության թռիչքը, (այսինքն՝ առաջընթաց, հաջողություն և բարգավաճում) մնում է անհնարին, քանի որ մենք դեռ չենք հասել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին։ Ամբողջ աշխարհում կանայք զրկված են մարդու հիմնական իրավունքներից, ինչպիսիք են հավասար վարձատրությունը, կրթության հավասար հասանելիությունը և սեռական ոտնձգություններից և հարձակումներից պաշտպանվածությունը:


Սեքսիզմը ճնշող է, ցավոտ և հյուծող: Այսպիսով, մեզ անհրաժեշտ է, որ բոլորը ողջ աշխարհում կանանց արդարության, իրավունքների և հավասարության համար:
Կանանց իրավունքների ջատագով լինելն ավելին է, քան պարզապես ցույցեր կազմակերպելը: Սա ներառում է ձեր կյանքի կանանց հավատարիմ դաշնակից լինելը և ձեր ազդեցության ոլորտներում իրական դրական փոփոխությունների ուղղությամբ աշխատելը: Ահա հինգ պարզ ուղիներ, որոնց միջոցով կարող եք այսօր սկսել պաշտպանել կանանց:

 

1. Ծանոթ եղեք սեքսիստական կարծրատիպերին

 

Դարձեք լրատվամիջոցների գիտակից հետևորդը և նկատեք, թե ինչ սեքսիստական կարծրատիպեր են ցուցադրվում ձեր դիտած գովազդներում, ֆիլմերում, հեռուստաշոուներում կամ երաժշտական հոլովակներում: Տեսեք, թե որքան հաճախ են կանայք  ներկայացվում սեռական ստրկամտության դերերում: Եվ եթե կանայք համարվում են և՛ գեղեցիկ, և՛ խելացի, և՛ իշխանության դիրքերում, նկատեք, թե ինչպես են այդ կանայք հաճախ ներկայացվում որպես իշխող, բռնի կամ դաժան:

 

1912թ.-ին տեղի ունեցած զրույցի ժամանակ Աբդուլ-Բահան բացատրեց, թե այս կնատյաց հայացքներից քանիսն են բխում այն մտքից, որ կանայք «ստեղծվել են երեխաներին դաստիարակելու և տնային գործերը կատարելու համար: Եթե նա կրթություն է ստացել, ապա դա համարվում է բարոյականությանը հակասող…»: Այսպիսով, մարդիկ կարծում էին, որ ավելի լավ է` կինը տգետ լինի: Ցավոք, կանանց ավելի հաճախ են վերաբերվում թշնամական սեքսիզմով, երբ նրանք վիճարկում են այս գենդերային դերերն ու կարծրատիպերը: Նկատի ունեցեք նաև, որ սևամորթ կանայք տարբեր կերպ են պատկերված, քան սպիտակ կանայք: Օրինակ, սևամորթ կանայք երբեք չեն ներկայացվում որպես մայրության կարծրատիպ, նրանք հաճախ ներկայացվում են որպես զայրացած, չարաճճի, անբարոյական կամ անառակ:


Կարծրատիպերը վտանգավոր են. Նրանք առաջ են քաշում  այն գաղափարը, որ կանայք ստորադաս են և նրանց պետք է վերաբերվել որպես այդպիսին, հատկապես, երբ դրանք աննկատ են մնում: Այսպիսով, եթե դուք մի շրջապատում եք, որտեղ նկատում եք այս կարծրատիպերը, խոսեք դրա մասին։ Դուք կարող եք դադարեցնել որոշակի ծրագրերի աջակցությունը կամ օգնել ստեղծել նորերը, որոնք կանանց դրական լույսի ներքո են ներկայացնում:

 

2. Մտածեք, թե ինչպիսի սեքսիստական հայացքներ ունեք դուք


Բահաուլլան` Բահայի հավատի հիմնադիրն ու մարգարեն գրել է, որ մենք ամեն օր պետք է ինքներս մեզ հաշիվ տանք: Նախքան հասարակության մեջ սեքսիզմի դեմ պայքարելը` նախևառաջ դիմեք ինքներդ ձեզ: Սա նշանակում է, որ պետք է խորհրդածեք, թե դուք ինչպիսի ենթագիտակցական սեքսիստական հայացքներ ունեք:


Դուք ավելի բարեհոգի սեքսիստական հայացքներ ունե՞ք, որ կանայք փխրուն են, ապաշնորհ և անպաշտպան: Թե՞ ավելի թշնամական սեքսիստական հայացքներ ունեք այն մասին, որ կանայք իշխանատենչ են, հեշտությամբ վիրավորվում են և հակված են սեռական մանիպուլյացիայի: Մենք չենք կարող բարելավել աշխարհը առանց նախապես բարելավելու ինքներս մեզ և ուրիշների հետ մեր փոխհարաբերությունները: Հիշեք, պարտադիր չէ տղամարդ լինել՝ կանանց նկատմամբ սեքսիստական հայացքներ ունենալու համար: Կանայք նույնպես կարող են ունենալ ներքին սեքսիզմ։

 

3. Պաշտպանեք ձեր շրջապատի կանանց


Բահայի գրվածքներում ասվում է, որ մենք բոլորս պետք է լինենք «յուրաքանչյուր բռնության ենթարկված զոհի օգնականը»: Աբդուլ-Բահան նաև գրել է. «Թող նա բարելավի բոլորի բնավորությունը և վերակողմնորոշի մարդկանց մտքերը»: Ամեն անգամ, երբ դուք լսում եք որևէ սեքսիստական տեսակետ, մեկնաբանություն կամ վարքագիծ, կարևոր է բարձրաձայնել և պաշտպանել ձեր շրջապատի կանանց:


Օրինակ՝ կանանց ձայնը հաճախ անտեսվում է աշխատավայրում: Ինձ պատմեցին մի պատմություն այն մասին, թե ինչպես է կինը հիասթափություն ապրում, քանի որ նա հաճախ կիսվում էր գաղափարներով անձնակազմի հանդիպումների ժամանակ, սակայն նրա թիմը պարզապես անտեսում էր դրանք: Բայց  եթե արական սեռի գործընկերը կիսում էր նույն միտքը, նրան գովում էին և լսում: Կանանց շահերի պաշտպանությունը  հորդորում է ուշադրություն դարձնել նրանց ասածների վրա և համոզվել, որ նրանք լսվում և գնահատվում են:


4. Անկեղծ զրույցներ նախաձեռնեք կանանց հետ

 

Բահայի գրվածքներում ասվում է, որ մենք պետք է «բարիք գործենք յուրաքանչյուր մարդու նկատմամբ», ում մենք հանդիպում ենք և «ինչ-որ կերպ օգուտ բերենք նրանց»: 
Այսպիսով, եթե ցանկանում եք լինել ձեր կյանքի կանանց պաշտպանը, անհրաժեշտ է անկեղծ զրույց սկսել ձեր մտերիմների հետ և հարցնել, թե ինչպես կարող եք նրանց պաշտպանը լինել: Համոզեք ձեր կանանց, որ ցանկանում եք, որ նրանք տեղեկացնեն ձեզ, երբ նկատեն ձեր կողմից որևէ սեքսիստական վարքագիծ: Եթե պարզում եք, որ նախկինում սեքսիզմով եք վերաբերվել կնոջը, կարող եք ներողություն խնդրել և հարցնել, թե ինչպես կարող եք ուղղել դա:

 

5. Կանանց աջակցելու պատճառները


Բահայի գրվածքներում ասվում է, որ մենք պետք է լինենք «անապահովների պաշտպաններ»։ Կան շատ մեծ կազմակերպություններ, որոնք ակտիվորեն պայքարում են գենդերային ճնշման և խտրականության դեմ: 

 

Բահայից ոգեշնչված Թահիրի արդարադատության կենտրոնը, օրինակ, հիանալի ազգային կազմակերպություն է, որը նվիրված է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը կրթության, ծառայությունների և քաղաքական քարոզչության միջոցով վերջ տալուն: Այս կազմակերպությունները հաճախ օգնություն են փնտրում իրենց հասանելիությունն ու ազդեցությունը ընդլայնելու համար: Մենք կարող ենք աջակցել նրանց՝ նվիրատվություններ անելով, կամավոր օգնությամբ և բարձրացնելով իրենց գործի մասին իրազեկությունը:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ