Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Իրատես եք, թե՞ լավատես
Հոդվածներ

Իրատես եք, թե՞ լավատես

Յուրաքանչյուր ցինիկի ներսում նստած է հիասթափված լավատեսը: Ջորջ Կարլին

 

Ինչու՞ ենք մեր բոլոր վեհ գաղափարները պատրանքներ անվանում, իսկ ամենացածրերը ՝ ճշմարտություններ: Էդիթ Ուորթոն

 

Ցանկացած թերահավատություն լավատեսության տեսակ է: Սորեն Կիերկեգարդ

Մարդը ծնված է որպես կանխորոշված իդեալիստ, որովհետև նա ծնվել է գործելու համար; Գործել, նշանակում է հաստատել ավարտի արժեքը, իսկ ավարտի արժեքը հաստատելու համար ջանալը նշանակում է ստեղծել իդեալ: Օլիվեր Ուենդել Հոլմս Կրտսեր

 


Դուք համարում եք ձեզ իրատես, թե լավատես, երազող, թե սկեպտիկ:


Մինչ ձեր պատասխանելը, եկեք տեսնենք թե ինչ է գրված բառարանում, որպեսզի տերմինները հասկանալի լինեն:


Իրատես 1:  Ինչ որ մեկը, ով հակված է տեսնել կամ պատկերացնել իրերը այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան, մեկը, ով կանգնելով փաստի առջև  գործնական մոտեցում է ցուցաբերում:


Լավատես 1: Մեկը, ով բարձր է գնահատում կամ հետապնդում է վեհ կամ ազնիվ սկզբունքներ, նպատակներ ու ձգտումներ, երազող:


Հավանաբար, շատերն իրենց տեսնում են որպես այս երկուսի համադրություն, բայց ես այս շարադրանքի ընթացքում կփորձեմ ձեզ համոզել, որ դուք պետք է սկսեք ձեր մասին մտածել որպես իսկական իդեալիստի:


Գիտեմ, սա մեծ բարձրունք է: Ժամանակակից դարաշրջանում բազում հարցումներ ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը հակված է իրենց առաջին հերթին իրատես համարել: Այս գերիշխող տեսակետը, որը ոչ թե երազողների պատկերացումն է իրերի մասին, այլ դրանց ընդունումն է այնպիսին, ինչպիսին կան, համահունչ է մեր ժամանակակից մատերիալիստական աշխարհայացքին: Մենք հակված ենք հավատալ նրան, ինչ կարող ենք ընկալել մեր հինգ զգայարաններով, վստահել ֆիզիկական աշխարհի ,իրականությանըե և չվստահել այն ամենի գոյությանը, ինչն անհապաղ չենք կարող հասկանալ: Երբ ինչ որ մեկն ասում է ՝ ,ես իրատես եմե, մենք նրան ընկալում ենք որպես վերլուծող, ուժեղ և խելացի: Երբ ինչ-որ մեկը ասում է. ,Ես իդեալիստ եմե, մենք հաճախ նրան դիտարկում ենք որպես միամիտ ու անփորձ մարդու, ով ամպերի մեջ է լողում:


Բայց դուք նկատե՞լ եք: Այս տեսակետը տարիքի հետ հաճախ փոխվում է:


Երիտասարդները, երեխաները և դեռահասները սովորաբար ունենում են իդեալիստական հակումներ: Սովորաբար նրանք իրենց մտքերում և սրտերի մեջ կրում են իդեալներ, սկզբունքներ, արժեքներ և նպատակներ, որոնք ոգեշնչում են նրանց ավելի մեծ և վսեմ ինչ-որ բանի, քան այն, ինչ կա այսօր ,իրականե աշխարհում: Մենք գիտենք, որ պատմականորեն աշխարհը փոխվում է, քանի որ իդեալիստների նոր սերունդները տեսնում են նոր պոտենցիալ իրականություն և փորձում են այն կյանքի կոչել դարձնելու, մինչդեռ իրատեսական ավելի հին սերունդները կարող են դեմ լինել այս փոփոխությանը: Իրատեսները կարող են ցինիկ կամ բացասական տեսակետներ չունենալ, բայց երբեմն նրանք իրերին նայում են ոչ այնքան հուսադրող աչքերով: Իրատեսները հակված են ռացիոնալ լինել ՝ կշռադատելով իրենց տարբերակները ցանկացած գործողություն ձեռնարկելուց առաջ: Իրատեսները փորձում են ապահով, խելամիտ և գործնական ընտրություն կատարել: Ռեալիստները կենտրոնանում են ներկայի և մոտ ապագայի վրա ՝ զգուշորեն ակնկալելով, որ ինչ-որ պահի ինչ-որ բան անխուսափելիորեն սխալ կլինի: Իրատեսների մեծ մասը հակված է հոռետեսության:


Իսկ իդեալիստները հակված են լավատես լինել: Նրանք ռիսկի են դիմում: Իդեալիստները հավատում են, որ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքներն ու ազնիվ հավակնությունները բավականաչափ տոկունություն, հնարամտություն և եռանդ ցուցաբերելով: Աշխարհի իդեալիստների մեծ մասը, բայց ոչ բոլորը երիտասարդներ են, ովքեր հակված են լինել լավատեսներ և արարողներ: Լավատեսները կենտրոնանում են երկարաժամկետ և ավելի հեռավոր ապագայի վրա:

Այս տարբերակներից ո՞ր մեկն եք դուք: Որքա՞ն մեծ են ձեր երազանքները:


Բահայի ուսմունքներում մեզ բոլորիս խրախուսվում է դառնալ աստվածային իդեալիստ` առաքինության, ուժի և իդեալական ունակության միջոցով, որը մեզ տարբերում է բնության մեջ գտնվող մնացած ամեն ինչից: Աբդուլ-Բահան, Բահայի հավատքի հիմնադրի որդին, և Բահայի գրվածքների հեղինակավոր մեկնաբանը, գրել է.

 


Մարդն ունի գիտակցված ինտելեկտ և մտածողություն, բնությունը մինուս է: Սա հաստատված դրույթ է փիլիսոփաների շրջանում: Մարդն օժտված է կամքով և հիշողությամբ: Բնությունը չունի ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Մարդը կարող է փնտրել բնության մեջ թաքնված գաղտնիքները, մինչդեռ բնությունը տեղյակ չէ իր իսկ մեջ գտնվող երևույթներից: Մարդը անընդհատ զարգանում է, մինչդեռ բնությունը կայուն վիճակում է` առանց առաջընթացի կամ հետընթացի:  Մարդը օժտված է իդեալական առաքինություններով, օրինակ` ինտելեկտուալ, դրանցից են Աստծո հանդեպ հավատը, ընդունումը և դավանումը, այն դեպքում, երբ բնությունը զուրկ է այս ամենից:   Մարդու իդեալական ունակությունները, ներառյալ գիտական ձեռքբերումները, դուրս են բնության ընկալումից: Սրանք այն ուժերն են, որոնք մարդուն տարբերում են կյանքի բոլոր այլ ձևերից: Սա աստվածային իդեալիզմի պարգևն է` մարդկանց գլուխները զարդարող պսակը: Չնայած այս գերբնական ուժի պարգևին, զարմանալի է, որ նյութապաշտները դեռ իրենց համարում են բնության գերիներ: Ճշմարտությունը նրանումն է, որ Աստված մարդուն օժտել է առաքինություններով, ուժերով և իդեալական ունակություններով, որոնցից բնությունը լիովին զուրկ է, և որի շնորհիվ մարդը բարձրանում է, առանձնանում և գերազանցում է: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն այս պարգևների համար:

 


Այս Աստվածային իդեալիզմը, որը Աբդուլ-Բահան ասում է` այդ մարդկանց գլուխները զարդարող պսակն է, և գերբնական ուժը, որը մարդկանց վեր է բարձրացնում կյանքի բոլոր այլ ձևերից:


Օժտված լինելով գիտակցությամբ, ունենալով ֆիզիկականի սահմաններից դուրս տեսելու ընդունակություն և յուրօրինակ ինքնագիտակցություն, մենք` մարդիկս, լավատեսության կամ հոռետեսության, ռեալիզմի կամ իդեալիզմի հրաշալի հնարավորություն ունենք: Նման հնարավորության տիրապետումը մեզ ասում է, որ մենք հնարավորություն ունենք ընտրելու հույսի և ցինիզմի միջև:


Այս շարքի հաջորդ թեմայում եկեք քննարկենք այս կարևոր ընտրության փիլիսոփայական հիմքերը:
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ